Միջին հայերենի բառ-նախադասությունները
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v5i59.11Հիմնաբառեր-:
միակազմ նախադասություն, բառ-նախադասություն, գերադաս անդամ, ձայնարկություն, գրաբար, միջին հայերեն, զգացական և դատողական վերաբերմունքՎերացական
Ամփոփում
Միջին հայերենի հաղորդակցական միավորների շարքում առկա են նաև բառ-նախադասություններ, որոնք, ինչպես անվանական միակազմ կառույցները խոսքի ոճավորման լավագույն միջոց են. նրանց կիրառությամբ խոսողը համառոտում է իր ասելիքը՝ խուսափելով ընդարձակ նախադասություններից:
Միջին հայերենում բառ-նախադասությունների գերադաս անդամն արտահայտվում է հաստատական և ժխտական վերաբերականներով, որոնք հիմնականում ավանդվել են գրաբարից: Արտահայտչական բառ-նախադասություններ չեն հանդիպում:
Բառ-նախադասությունները միջին հայերենում լայն կիրառություն չունեն, ինչը պայամավորված է ոչ միայն այդ նախադասությունների արտահայտության սահմանափակ միջոցներով, այլև ավանդված սկզբնաղբյուրների բովանդակությամբ: Բանն այն է՝ միջին հայերենում բառ-նախադասությունները գործածվում են հիմնականում այնպիսի սկզբնաղբյուրներում, որոնցում առկա են երկխոսություններ, մասնավորապես՝ ուղղակիորեն մեջբերվող պատասխանական խոսքեր:
Հղումներ
Աբրահամյան Ս., Առաքելյան Վ., Քոսյան Վ., Հայոց լեզու, II մաս, Շարահյուսություն, Ե., 1975:
Առաքելյան Վ., Հայերենի շարահյուսություն, հ. Բ, Ե., 1964:
Գյուլբուդաղյան Ս., Միակազմ նախադասությունները ժամանակակից հայերենում, Ե., 1967:
Գյուլբուդաղյան Ս., Ժամանակակից հայերենի շարահյուսություն (պարզ նախադասություն), Ե., 1988:
Խաչատրյան Գ., Գրաբարի միակազմ նախադասությունները, Ե., 2002:
Ղափանցյան Գ., Ընդհանուր լեզվաբանություն, հ. I, Ե., 1939:
Վարդապետյան Պ., Գրական միջին հայերենի շարահյուսություն, Պարզ նախադասություն (Ակնարկներ միջին գրական հայերենի պատմության, հ. Բ, Ե. 1975, էջ 133-191):
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2022 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.