ՊԱՏԿԵՐԱՆՇԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐԵՆՑԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i65.109Հիմնաբառեր-:
պատկերատեքստ, խառնատեքստ, պատկերանշան, նշանագիտություն, պոեզիա, գեղարվեստական տեքստ, միջտեքստայնություն, մշակույթ, գեղարվեստական ոճ, պատկերավորությունՎերացական
Որպես բանաստեղծության պատկերավորման կառուցվածքի բաղադրիչ տարր՝ խորհրդանիշը պատկերի հետ միասին դառնում են պատկերանշան, կազմում տեքստի նշանային ու խորհրդանշական համակարգը, ձևավորում գեղարվեստական համակարգի միասնականությունը: Բառի իմաստաբովանդակային գործառությունների վերափոխումը պատկերանշանի և դրա՝ որպես պատկերավորման միջոցի կիրառումը, հատուկ է Է. Հարենցի մի շարք բանաստեղծություններին:
Պատկերանշանների միջոցով գեղարվեստական խոհը ծածկագրելու հիմնական առանձնահատկությունն այդօրինակ ծածկագրերի երկորակ հատուկ բնույթի մեջ է, որը կապված է միաժամանակ թե՛ գեղարվեստական իրավիճակին, թե՛պատկերանշանին, բառ-պատկերի ենթատեքստում պահված խոհական մթնոլորտին, ինչը հանգեցնում է նշյալ առանձնահատկությամբ բնորոշվող միջտեքստային փոխազդեցության արդյունքում ձևավորվող իմաստային բարդության և իմաստային, այսպես ասած, խառնորակության։
Ընդհանուր առմամբ դժվար է ճշգրտորեն որոշել ու սահմանել որևէ պատկերանշանի հայտնության ողջ նախադրյալներն ու նախահիմքերը, քանի որ դրանց մշակութաբանական առնչությունները միջնորդավորվում են ինչպես գրապատմական, այնպես էլ հեղինակային բազում իրադրություններով, որոնք ամբողջացնում են, վերացարկում ու ընդհանրացնում: Հետևապես, պատկերանշանի վերծանումը հարկ է դիտել դրանք իրենց մեջ կրող կոնկրետ բանաստեղծական համակառույցի ակունքներում, փիլիսոփայական հեռապատկերի վրա:
Հոդվածի ուսումնասիրության օբյեկտը պատկերանշանն է և դրա գործառութային առանձնահատկությունը Է. Հարենցի պոեզիայում:
Հոդվածի գիտական նորույթը պայմանավորված է օբյեկտի ընտրությամբ. սույն հոդվածն այս առումով, որպես տեսական-գրականագիտական ուսումնասիրություն, առաջին փորձն է:
Հոդվածի տեսական արժեքն այն է, որ հետոզոտությունը թույլ է տալիս Է. Հարենցի բանաստեղծական տեքստերի օրինակով անդրադառնալ պատկերանշաններով օժտված պատկերատեքստ հասկացության տեսական հիմքերին, դիտարկել բանաստեղծական տեքստում դրանց կիրառության տեսական դրույթները, ինչպես նաև պատկերատեքստն ընդունելով որպես նախադեպային տեսողական երևույթ, որը ներմուծվելով բանաստեղծական համակառույց, այն օժտում է միջտեքստային որակներով:
Հղումներ
Harents E. (2018), Elman konye /Konie de l`ascendant sortant/, Yerevan, "Antares" newspaper.
Harents E. (2020), Menaki c'nowsh /The Loner’s wedding feast/, Yerevan, "Antares" newspaper.
Anisimova E. (2003), Lingvistika teksta i mezhkul'turnaya kommunikatsiya /Lingvistika teksta i mezhkul'turnaya kommunikatsiya/ /Text linguistics and intercultural communication. M.: Izd. «Akademija».
Gorbatskaya O. (2012), /The problem of determining the gender of words-“feminisms” in the Russian language // Philological Sciences. Questions of theory and practice, No. 7 (18). M.: Izd. «Gramota».
Bondarovich M. (2013), Mifopoeticheskiy aspekt simvoliki luny kak voploshcheniya zhenskogo nachala v tekste «D'yavol'skogo» simvolizma /Mythopoetic aspect of the symbolism of the moon as the embodiment of the feminine principle in the text of “Diabolic” symbolism/ // Christian humanism and its traditions in Slavic culture: a collection of scientific articles. Vol. 7. Gomel': Izd. GGU.
Ivanov V. (1974), Zavety simvolizma /Testaments of symbolism/ // Ivanov Vyach. Collection op. T. 2, Brjussel': Izd. Foyer Oriental Chrétien.
Lotman Yu. (1992). Kul'tura i vzryv /Culture and explosion/, Moscow, Izd. “Progress’’.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.