ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՌԱՑԻՈՆԱԼԻՍՏԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՆԱՐ-ԴՈՍԻ «ՃՇՄԱՐԻՏ ԲԱՐԵԿԱՄԸ», «ՔՆՔՈՒՇ ԼԱՐԵՐ», «ԶԱԶՈՒՆՅԱՆ» ԵՐԿԵՐՈՒՄ (ՆՎԻՐՎՈՒՄ Է ՆԱՐ-ԴՈՍԻ ՄԱՀՎԱՆ 90-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ)

##article.authors##

  • Տաթևիկ Մերջանյան ԵՊՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i65.108

Հիմնաբառեր-:

բանականություն, ներաշխարհ, հոգեբանական դրամա, պայքար, բարոյափիլիսոփայություն, մեղավոր սեր, բնազդ, փորձություն, արթնացում

Վերացական

Ներկա հրապարակման նպատակն է նոր տեսանկյունից ուսումնասիրել ու արժևո­­րել Նար-Դոսի խնդրո առարկա վեպերը: Գրականագի­տութ­յու­նը հպան­­ցիկ է անդ­­րա­դարձել դրանց և այդ երկերի վերաբերյալ սահմանափակվել է միայն գաղափարա­գե­­ղար­վես­տա­կան և ճա­նաչողա­կան ամփոփ խոսքով։ Ու­շար­ժան է, որ Նար-Դոսի` սիրո թեման արծարծող գրեթե բո­լոր ստեղծագործություններում ակնառու է բանակա­նութ­յան (հավատ, կրոն, բարո­յա­կա­նութ­յուն, հասարակական կար­ծիք) և բնության (զգա­ցողություն ու ցանկություն) բախումը։ Հե­ղի­նակը հիշյալ վեպերում դի­տար­կում է բա­րոյահոգեբանական տա­րա­բնույթ երևույթներ, ուր առանցքային են ռացիոնա­լիս­տա­կան լուծումները։ Առհասարակ մարդն ամբողջ կյանքում միշտ խուսափում է փոր­ձութ­յունից, սա­կայն փորձության առկայությունը մարդուն տալիս է ընտրութ­յան երկու հնա­րա­վո­րութ­յուն` կա՛մ հաղթահարել այն, կա՛մ կործանվել դրա ճանա­պարհին։ Նար-Դոսը մե­ղա­­վոր սիրո ալեկոծումներին տրված իր հերոսներին տանում է փոր­ձութ­­յան «հաղթա­հար­ման» դժվարին ճանապարհով, որի վերջնակետը հատկանշվում է նե­րաշ­խար­հային արթնաց­մամբ։ Այստեղ ակնհայտ է, որ մեծ արթնացումին նա­խոր­դում է փոր­ձութ­յան հան­դիպելու պարտադրանքը։ Հատկանշական է, որ եթե «Ճշմա­­րիտ բա­րեկամը» և «Քնքուշ լարեր» երկերում գիտակցված անձնազոհությունը վերած­վում է գա­ղափարական լու­ծման, ապա «Զազունյան» վեպում այդ գիտակցված անձնա­զո­հութ­յու­նը ընկալվում է որպես ինքնա­զո­հողություն։ Անկախ սեռերի տարբերությունից` դրսևոր­վում է նույն հոգեբանությունն ու տա­ռապանքը. մի կողմից` հան­կար­ծա­հաս բուռն և անդիմադրելի սեր, մյուսից` սիրելի ընտա­նիք։ Ուսումնասի­րու­թյան արդյուն­քում եզրակացվել է, որ հանկարծահաս կրքի տեսքով ի հայտ եկող և բանա­կա­նութ­յանն ու բարոյականությանը հակադրվող մեղավոր սերը, չունենալով հոգևոր և մարմ­նա­­կան միա­­ձուլ­ում, որքան էլ պայքարում է, այնուամենայնիվ տեղի է տալիս, և բանականութ­յու­նը հաղթում է բնությանը։

Հղումներ

Balzac O. (1992), Eresnamya kiny', Shagreni kashin /The Thirty Year Old Woman, The Skin of Shagreen/, Novells, Yerevan, Nairi Publishing House.

Hovhannisyan G. (1959), Nar-Dos /Nar-Dos/, Yerevan, Armenian SSR Publishing House.

Hovsepyan G. (1961), Nar-Dos /Nar-Dos/, Yerevan, Haypethrat.

Nar-Dos (1968), Erkeri jhoghovac'ow hing hatorov /Collection of Works in five volumes/, no. 1, Yerevan, Armenia Publishing House.

Nar-Dos (1968), Erkeri jhoghovac'ow hing hatorov /Collection of Works in five volumes/, vol. 2, Yerevan, Armenia Publishing House.

Nar-Dos (1968), Erkeri jhoghovac'ow hing hatorov /Collection of Works in five volumes/, no. 3, Yerevan, Armenia Publishing House.

Nar-Dos (1971), Erkeri jhoghovac'ow hing hatorov /Collection of Works in five volumes/, no. 5, Yerevan, Armenia Publishing House.

Sargsyan S. (1973), Nar-Dos /Nar-Dos/, Yerevan, Armenia Publishing House.

Sarinyan S. (2008), P'ilisop'ayakan hosqy' Nar-Dosi gegharvestowm /Philosophical Stream in Nar-Dos’ Aesthetics/, Historical-Philological Journal, Yerevan, N 2։

Safaryan V. (2021), Groghi & kerpari anhatakanowt'yowny' (Mowracan. Nar-Dos) /The personality of the writer and character (Muratsan: Nar-Dos)/, Yerevan, YSU Publishing House.

Terteryan A. (1980), Erker /Creations/, Yerevan, Yerevan University Publishing House.

MAGAZINES

"Grakan arshav" /"Literary Campaign"/ (1931), Tiflis, No. 10-11, June.

"Nor-Dar" (1886), Tiflis, numbers 31-35. DOI: https://doi.org/10.1038/035031a0

"Patma-banasirakan han¬des" /"Historical-philological conference"/ (2008), Yerevan, No. 2.

##submission.downloads##

Հրապարակված

2024-12-29