Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԳՅՈՒՂԱՇԽԱՐՀԻ ՄԱՐԴԻԿ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i65.107Հիմնաբառեր-:
բարոյական արժեքներ, գրական հերոս, խորունկ ժայռեր, սնոտիապաշտ հավատալիքներ, հարազատ լեռնաշխարհ, գիշեր, երկյուղ, բանաստեղծ, բնաշխարհ, գյուղՎերացական
Հ. Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը հայ գրականության բացառիկ և անգնահատելի գանձերից է, որն իր մեջ ներառում է հայրենիքի անցյալի ու ներկայի գեղարվեստական ավանդույթները: Ճակատագրրի հեգնանքով մեծ քնարերգուի կյանքը համընկավ հայրենիքում կատարվող հասարակական և քաղաքական չափազանց մեծ հնչեղություն ունեցող հեղաբեկումների հետ, որոնք իրենց հետքը թողեցին նրա կյանքի ընթացքի վրա՝ անավարտ թողելով բանաստեղծի բազմաթիվ երազանքներ և իղձեր, սակայն նրբանկատ գրողը չընկրկեց, խոսք ու զրույցի նստեց հարազատ ժողովրդի հետ՝ դառնալով նրա վշտերի, երազանքների ու հույսերի բացառիկ թարգմանը: Նա հավատացած էր, որ ազգային բանաստեղծը կյանքը պիտի լիովին ճանաչի ու ընկալի, որպեսզի կարողանա լիովին վեր հանել ժողովրդի սրտի թրթիռները, ներկայացնել նրա փոթորկոտ հոգու ալեկոծումներն ու ելևէջները՝ հընթացս բացահայտելով մարդկանց հոգեբանությունը: Ահա այս երեք գլխավոր խնդիրն էր նա իր առաջ դրել, որոնց հանգամանորեն անդրադարձել է նաև իր մեծածավալ բոլոր ստեղծագործություններում՝ համոզված, որ գրականությունը սոսկ կյանքը պատկերող հայելի չպետք է լինի, ժամանակը և դեպքերն ու դեմքերը արտացոլոլու հետ մեկտեղ պետք է «կյանքում ստեղծել մարդու վեհ ու վսեմ, էն մաքուր ու անարատ պատկերը, որ նրան տվել է աստված, կազմված բնության ամենամաքուր տարրերից» (Թումանյան Հ., 1995): Ահա այսպիսին է կյանք-գրականություն հարաբերության թումանյանական նմբռնումը:
Հ. Թումանյանի պատկերածն ավանդույթներով հարուստ գյուղն էր, որն ինքնին դեմ էր քաղաքակրթությանը, բայց նաև դժգոհ էր մարդկանց համար ինքնատիպ ու անտես կապանքներ դարձած և իրենց դարն ապրած բարքերից ու սովորույթներից: Միանգամայն հասկանալի է բանաստեղծի մեղմ հեգնանքը, որը շատ լավ գիտեր, որ անցյալի մասին հուշերից են ծնվում հնի ու նորի հակադրությունը, ինչն անզեն աչքով նկատելի է գյուղաշխարհին նվիրված նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում, ուր ոչ թե իդեալականացնում է իր հերոսներին, այլ հովվերգական երանգներով է ներկայացնում նրանց: Նա իր առջև խնդիր է դնում ավանդական համակարգի ու քաղաքակրթության անխուսափելի բախման մասին բարձրաձայնել, որոնք ավելի կարևոր և կենսական էին, քան՝ հնի ու հետամնացության քննադատությունը:
Բարոյական արժեքների վրա ուշադրությունը կենտրոնացնելով` բանաստեղծն իր ձայնը բարձրացնում էր գյուղաշխարհ ներթափանցող քաղաքակրթության ավերիչ նկրտումների դեմ, որովհետև ժամանակի ավերիչ մեքենայի արագացող ընթացքը վերացնում էր ոչ միայն իր դարն ապրածը, այլև հարվածի տակ էր դնում ավանդույթները, որն էլ ավանդական համակարգի ու քաղաքակրթության բախման դրդապատճառ էր դառնալու:
Թումանյանի հերոսների ողբերգական ճակատագրի պատճառը սոցիալական վիճակով պայմանավորված տգիտությունն է, որը բանաստեղծն արվեստի ուժով երկրորդական պլան է մղում, որովհետև նա գիտակցաբար առաջին պլան է մղում այն պայմաննները, որոնք մարդկանց կործանման պատճառ են դառնում: Ինքն իրեն և մարդկանց գերազանց ճանաչող գրողը բարձր էր գնահատում մարդասիրականը՝ մնալով ընթերցողի սրտի և հոգու հետ խոսող, որը նրանից աննկատ փոխանցվում է ընթերցողին: Անկասկած, սա թումանյանական արվեստի բացառիկ ուժի վկայությունն է: Հենց այս արժանահավատ փաստն է նկատի ունեցել գրականագետ Ժ. Քալանթարյանը գրելով՝ «Թումանյանը խորապես ուսումնասիրել էր նոր գրականությունը, հայտնաբերել որոշակի օրինաչափություններ, ինչը նրան թույլ էր տալիս գիտական մոտեցում ունենալ գրական երևույթների նկատմամբ, ինչպես նաև երևույթները գնահատել ժամանակի և պատմության համատեքստում» (Քալանթարյան Ժ., 2021):
Հղումներ
“Literary Genres" (1973), Yerevan, SSRA AS edition.
Tumanyan H. (1978), Y'ntir erker /Selected Works/, Yerevan, "Soviet Writer" edition.
Tumanyan H. (1995), ELZH, no. 7, Yerevan, RA. National Academy of Sciences.
Hakhverdyan L. (1966), «Poetikayi harcer» / “Tumanyan's world”/, Yerevan, “Armenia” edition.
Jrbashyan E. (1976), «Poetikayi harcer» /"Questions of Poetics"/, Yerevan, "Armenia" edition.
Kalantaryan Zh. (2021), «Jhamanakneri mijov, jhamanaki het» /"Through the times, with time"/, Yerevan, YSU edition.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.