ՄԵԾ ՔԱՂԱՔԻ ՓՈՔՐ ՓՈՂՈՑԸ՝ ԻԲՐԵՎ ՏԱՐԱԾԱԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i65.102Հիմնաբառեր-:
մեծ քաղաք, փողոց, Դավիթ Սամվելյան, «4-րդ փողոց», պատմվածաշար, տարածաժամանակային խորհրդանիշ, հոտ, գույն, դրոշ, կենսապատումՎերացական
Ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից հայ արձակը համաշխարհային գրականության կարևոր բաղադրիչներից և հարստացնող գործոններից է։ Որքան էլ թեականորեն նայենք մեր այսօրվա արձակին, այնուամենայնիվ այն զարգանում է՝ անցնելով բավական արգասավոր ճանապարհ։ Ուրիշ խնդիր է, որ ժամանակի հրամայականով ու գեղագիտական ճաշակով պայմանավորված՝ այդ արձակը հասկանալիորեն փոխաձևվում է։ Նկատելի է, որ դասական վեպի կողքին տեղ է գտնում փորձարարականը, նախկին դիպաշարային պատմվածքի հարևանությամբ բավական սահուն տեղավորվում է ապադիպաշարային պատմվածքը։ Բացի այդ՝ իրապաշտական պատկերների կողքին երևում է վերացականը, կենդանի կյանքին հանկարծ միախառնվում է միֆականը... Թվարկումները կարելի է շարունակել։ Սակայն ո՞րն է այդ ամենի պատճառը։ «Այս բոլոր երևույթներն ունեն իրենց սոցիալական, փիլիսոփայական ու գեղագիտական հիմքերը,- իրավացիորեն նկատում է Ժենյա Քալանթարյանը և շարունակում,- և եթե համատարած բնույթ են կրում, ուրեմն սոսկ անհատական նախասիրությամբ չեն պայմանավորված, ամբողջության մեջ արտահայտում են ժամանակի մտածողությունն ու ոճը, թելադրված են ոչ միայն մեր ազգային իրականությամբ, այլև այս կամ այն չափով արտահայտում են կամ անդրադարձնում են գրականության բնագավառում տեղի ունեցող համաշխարհային գործընթացները» (Քալանթարյան Ժ., 2015)։
Ներկայացված հոդվածը նվիրված է ժամանակակից հայ արձակի ուշագրավ դեմքերից մեկի՝ Դավիթ Սամվելյանի «4-րդ փողոց» պատմվածաշարի (Սամվելյան Դ., 2022), ավելի ճիշտ՝ մեծ քաղաքի փոքր փողոցի՝ իբրև տարածաժամանակային խորհրդանիշի քննությանը։
Գեղարվեստական տեսանկյունից առանձնահատուկն այն է, որ շարքի տասնչորս պատմվածքները, կոմպոզիցիոն առումով արտաքուստ չունենալով ավանդական դիպաշարեր, ընդհանուրի մեջ «հանկարծ» կազմում են ինքնատիպ ամբողջություն։ Այստեղ ամենափոքր շրջագիծը՝ փողոցը՝ իրեն բնորոշ բաղադրիչներով (շենք, եկեղեցի, հոտ, դրոշ, շքամուտք, պատշգամբ...), աստիճանաբար դառնում է մեծ քաղաքի յուրօրինակ խորհրդանիշ։ Նկատելի է նաև, որ «տրոհվող միջուկների»՝ փողոց//քաղաք հարաբերակցության մեջ արձակագրի ասելիքը չի սպառվում. վերջնահաշվում ստեղծվում է մեր ոչ հեռավոր անցյալի Հայաստանի գեղարվեստական ինքնատիպ կենսապատումը՝ տարածաժամանակային լայն շառավղում ազգային ինքնության բացահայտումներով (1990-ականների ծանր սոցիում, պատերազմ, մարդկային բարդ կապեր ու հարաբերություններ)։
Հղումներ
Abrahamyan N. (2021), E'migranti «twaxry'» Davit' Samvelyani «Hayelapatowm» vipakowm /The "soaring" of the emigrant in Davit Samvelyan's novelett "Mirror’s story"/, “Aravot” lragir, 14/08/2021
Adalyan N. (2023), “Azg” shabat'at'ert' /”Azg” weekly press, 17/02/2023
Nazlukhanyan S. (2022), “R'odeni d'mer'y'” /Roden’s, winter/, 01/08/2022, http://ardi.am/erbemn-kisat-patmutyunnern-el-yen-amboghjakan-linum-rodeni-dzmery/
Hambartsumyan H. (2013), Kin-qaghaq, kin-amroc` annvatw ow nvatwvac'/ Woman-city, woman-fortress - unconquered and conquered/, “Granish”, 3, pp. 6-10.
Samvelyan D. (2022), 4-rd p'oghoc. patmvac'qner ev e'ssener /4th avenue: short-stories and essays/, Yerevan, “Edit Print”.
Vasilyan V. (2023), Qaghaqi patkery' Hayastanowm. mardabanakan her'ankar /The image of the city in Armenia. anthropological perspective/, Urbis et Orbis. Microhistory and Semiotics of the City, 3(1), 82–96. https://doi.org/10.34680/urbis-2023-3(1)-82-96 DOI: https://doi.org/10.34680/urbis-2023-3(1)-82-96
Ter–Ghazaryan V. (2021), “Hayelapatowm” jhamanakakic vepi masin /On modern novel “Mirror’s story”/, “Kayaran” amsagir/magazine, tiv/number 3.
Qalantaryan Zh. (2015), Ditankyown /Viewpoint/, Yerevan, “Armav”.
Toporov V. (1987), Tekst goroda-devy i goroda-bludnitsy v mifologicheskom aspekte /Tekst goroda-devi i goroda bludnitsi v mifologicheskom aspekte /Iccledovaniya po structure teksta/, Moscow, “Nauk”/ Text of the city-maiden and city-harlot in mythological aspect /, Research on text structure, Moscow, “Science”.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.