ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԸ ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i64.91Հիմնաբառեր-:
Արշակ Չոպանյան, արձակագիր, գրող-հոգեբան, պատմվածք, «Տղու հոգիներ», ճակատագիր, բարոյահոգեբանական հարցեր, դիմանկարների շարք, ատելություն, վիշտ, մեղավոր, տեսլական, խղճահարությունՎերացական
Հոդվածում քննվել է Արշակ Չոպանյանի գեղարվեստական փոքր արձակը։ Աշխատանքի համար կարևոր դեր են խաղացել գրողի կենսագրական փաստերն ու գեղագիտական հայացքները, օգնել ավելի ճիշտ ըմբռնելու և գնահատելու Չոպանյանի ստեղծագործությունները, դրանց յուրահատկություններն ու խորությունը։ Արշակ Չոպանյանը բացառիկ տաղանդով օժտված գրող է։ Նա ինքնամոռաց իրեն նվիրեց հայրենիքին, նրա պատմությանը, մշակույթին։ Նա բանաստեղծ և թարգմանիչ է, գիտնական, քննադատ, հասարակական գործիչ։ Նրա գրական հայացքների վրա մեծ ազդեցություն են թողել իր հանրահայտ ուսուցիչները։ «Տղու հոգիներ» շարքը կարևոր տեղ է զբաղեցնում նրա ստեղծագործության մեջ։ Նա ներկայացնում է դիմանկարների շարք և յուրաքանչյուր պատմվածքում շոշափում է բարոյահոգեբանական հարցեր՝ քննելով հերոսների ճակատագրերը։ Նրա հերոսները արհամարհված են հասարակության կողմից, երբեմն իրենց մեղավոր են զգում և փորձում են քավել իրենց մեղքերը։ Գրողի հետաքրքրությունները շատ են, բայց տարբեր թեմաների շոշափման կենտրոնում մարդ-անհատն է։ Ամենից առաջ նրան գրավում են խեղճ ու անպաշտպան, ստորին խավի մարդիկ՝ իրենց հոգեկան ծանր տառապանքներով, մռայլ ապրելակերպով, ոտնահարված իրավունքներով, անվերջ հոգսերի ու սին պատրանքների մեջ։
Հանգել ենք այն եզրակացության, որ Չոպանյանի արձակին բնորոշ են հոգեբանական հարցադրումներ, որոնք արտացոլում են մարդկային էակների ներաշխարհի գաղտնի ելևէջները, թախիծն ու տառապանքը։ Մեր կողմից քննության ենք ենթարկել Չոպանյանի մի շարք պատմվածքներ և եզրահանգել, որ հեղինակն իր արձակով փորձում է սեր, բարություն, խղճահարություն արթնացնել մարդկանց մեջ, չանտեսել իր պատմվածքների խորագրերը կրող հերոսներին։ Չոպանյանի պատմվածքները սովորեցնում են ընթերցողին՝ հասկանալ դիմացինի լռությունը, բացահայտել նրա հոգին։ Չոպանյանը նրբանկատ հոգեբան- արձակագիր է։
Հղումներ
Gabrielyan V. (1989), A. Chopanyany' sovetahay grakanowt'yan qnnadat /A. Chopanyan is a critic of Soviet Armenian literature/, “Banber of Yerevan University”, №1 (67), p.33-46, Yerevan, YSU ed.
Dallakyan K. (1987), A. Chopanyan. Kyanqn ow gorc'y' /A. Chopanyan. Life and work/, Yerevan, “Soviet writer” ed.
Chopanyan A. (1945), «Patkerner», Erkeri amboghjakan jhoghovac'ow /Images, Full collection of countries/, Paris,“Arax” ed.
Chopanyan A. (1966), Erker, Yerevan, “Hayastan” ed.
Chopanyan A. (1988), Erker (boreword by K.Dallakyan),Yerevan, “Soviet writer” ed.
“Nor dar” /”New Age”/ (2003), No. 2–3, p. 29-30, Yerevan, ”Zangak–97” ed.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.