ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (soft skills) ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ԾԱՎԱԼՈՒՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ (longread) ՄԻՋՈՑՈՎ

##article.authors##

  • ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v4i63.82

Հիմնաբառեր-:

լրագրության բակալավրիատ, փափուկ հմտություններ (soft skills), մուլտիմեդիա ծավալուն պատմություն (longread), ինքնավերլուծությունանհատական «ճանապարհային» ծրագիր, մրցունակություն

Վերացական

 Արագ փոփոխվող աշխարհում ուսանողի փափուկ հմտությունների (soft skills) ձևավորումը շարունակում է լինել մասնագիտական կրթության համակարգի կարևոր մարտահրավերներից: Դրանց զարգացածությամբ է պայմանավորված նաև շրջանավարտի ապագա մասնագիտական հաջողությունները:

Փափուկ հմտությունները (soft skills), ընդհանուր առմամբ, դիտարկվել են որպես անձի գործնական, հաղորդակցական և կառավարչական ունիվերսալ որակներ, որոնք թույլ են տալիս արդյունավետ կամ լավագույնս կատարել հանձնարարված առաջադրանքները՝ ապահովելով ցանկալի արդյունք:

            Հետազոտությունը բացահայտում է լրագրության բակալավրիատում սովորողների փափուկ հմտությունները, նրանց վերաբերմունքը և գնահատականը նախանշված 10 հմտություններին: Վերջիններս ձևավորվել են ինչպես միջազգային տարբեր հետազոտությունների, այնպես էլ Հայաստանի մի շարք գործատուների ու անձնակազմի պատաս­խանատուների հետ կատարված հարցազրույցների միջոցով: Փափուկ հմտությունների ընտրությունը կատարվել է նաև հաշվի առնելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների պայմաններում զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի կազմակերպման առնձնա­հատկությունները: Մասնագիտական առաջադրանքի՝ մուլտիմեդիա ծավալուն պատմության (longread) պատրաստման գործընթացում դիտարկվել են փափուկ հմտությունների ազդեցությունը և դրանց նկատմամբ ուսանողների վերաբերմունքի փոփոխությունը ինքնավերլուծության միջոցով: Մուլտիմեդիա ծավալուն պատմությունը (longread) լրագրողական այն արտադրանքն է, որի ստեղծման համար գաղափարական և ստեղծագործական համագործակցությունը պարտադիր պայման է: Այն միաժամանակ ենթադրում է լրագրողական տարբեր նյութերի (տեսալսողական և անիմացիոն նյութեր, լուսանկարներ, գրաֆիկներ, քարտեզներ և այլն) ու ժանրատեսակների օգտագործում, որոնք ներդաշնակորեն համադրվում են մեկ ամբողջության մեջ:

Հետազոտության արդյունքում առաջ է մղվել այն մոտեցումը, որ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում փափուկ հմտությունների զարգացումն արդյունավետ է դիտարկել մասնագիտական առարկաների ուսուցման և առաջադրանքների կատարման շրջանակում, որովհետև անհամեմատ բարձր է ուսանողների մոտիվացիան: Կարևորվել է նաև յուրաքանչյուր ուսանողի համար փափուկ հմտությունների զարգացման  անհատական մշակված «ճանապարհային» ծրագրի առկայությունը, որը կարող է դառնալ հետագա մասնագիտական հաջողությունների գրավականը:

Հղումներ

Abashkina O. Soft skills: the key to a career. [Electronic resource].

Ananyeva T. Ten competencies that will be in demand in 2020 [Electronic resource].

Batsunov S. N., Derecha I. I., Kungurova I. M., Slizkova E. V. Modern determinants of the development of soft skills.

Ivonina A.I., Chulanova O.L., Davletshina Yu.M. Modern directions of theoretical and methodological developments in the field of management: the role of soft-skills and hard skills in the professional and career development of employees.

Kachanov D.G. Narrative in multimedia journalism: analysis of Russian and foreign media projects.

Lukina M. M. Internet media: Theory and practice: textbook. manual for university students.

Simakova, S. I. Snowfall as a synthesis of verbal and visual components in journalistic materials [Text].

Simakova S.I., Enbaeva A.P., Isakova T.B. Multimedia storytelling - theoretical understanding.

Stepanova L. N., Zeer E. F. Soft skills as predictors of students’ life self-fulfillment.

Stepashkina E., Sukhodoev A, Guzhelya D. Study of the profile of supra-professional competencies demanded by leading employers when hiring students and university graduates and young professionals.

Charles R. Mann, A study of Engineering Education.

Lippman L.H., Ryberg R., Carney R., Kristin A. Workforce connections: key “soft skills” that foster youth workforce success: toward a consensus across fields.

Strauss V. The surprising thing Google learned about its employees — and what it means for today's students.

##submission.downloads##

Հրապարակված

2024-01-12