Reaction of Foreign Press to the Death of Hovhannes Tumanyan

Authors

  • Yeva Mnatsakanyan ASPU

DOI:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i60.34

Keywords:

H. Tumanyan, S. Hakobyan, A. Chopanyan, A. Abeghyan, S. Kogyan, Armenian settlementsappreciation and veneration, iterary portrait, noble and worthy worker, critical-historical theories, immortal poet

Abstract

1923 թ. մարտի 25-ին «Խորհրդային Հայաստանի» հմ. 61-ում հրապարակվում է Հովհ. Թումանյանի մահաբոթը գուժող հեռագիրը Մոսկվայից: Բանաստեղծի մահը վերածվում է համաժողովրդական սգահանդեսի: Բացառիկ տաղանդի մեծարանքը չէր միայն, որ հարկադրում է գլուխ խոնարհել ու արտասվել նրա հիշատակի առաջ։ Բանաստեղծ քաղաքացու, մարդու մեծագործությունն էր միաժամանակ, որ նրան դարձրել էր համազգային: Ժողովրդի հավաքական գիտակցությունն էր հասկացել, որ հավերժի ճամփորդ է դարձել իր բովանդակ կյանքի խորերում արմատներ ձգած ու իրեն ձուլված մեկը, ով իր հոգու և սրտի հանճարեղ թարգմանն էր, կենսառաք լույս տարածող հարազատ հոգին:

Մարտի 25-ից սկսած` ամբողջ Հայաստանում, Վրաստանում, աշխարհի գրեթե բոլոր հայկական գաղթօջախներում և՛ պաշտոնապես, և՛ ինքնաբուխ կազմակերպվում են սգահանդեսներ, բանախոսություններ, երեկույթներ: Տեղական ու արտասահմանյան մամուլը հեղեղվում է Թումանյանին նվիրված հարյուրավոր մահախոսականներով, ցավակցական նամակներով, հեռագրերով, հուշերով, բանաստեղծություններով, հոդվածներով և այլն, որոնք աչքի են ընկնում ափսոսանքի, կորստյան ցավի, գնահատանքի ու մեծարման շեշտադրումներով: Թումանյանի անժամանակ մահը յուրաքանչյուրին ստիպում է առավել սթափ հայացք նետել նրա վաստակին, վերարժևորել ստեղծագործությունների դերն ու նշանակությունը, հայտնաբերել իր Թումանյանին:

Թե՛ արձակ, թե՛ չափածո տողերում ուրվագծվում են Թումանյանի մարդկային տեսակն ու բանաստեղծական անկրկնելի տաղանդը, փորձ արվում ի մի բերելու երկու դարերի կենտրոնում վեր խոյացած հանճարեղ բանաստեղծի նկարագիրը:

References

«Ապագա» (թերթ), Փարիզ, 1923, հմ. 19, 30, 31:

«Արեգ» (ամսագիր), Բեռլին, 1923, հմ. 3, էջ 129-133; հմ. 4, էջ 215-223; հմ. 5, էջ 298-300; հմ. 7, էջ 412-416; հմ. 8, էջ 473-477; հմ. 9, էջ 539-544:

«Արմէնիա» (թերթ), հմ. <15>, Մարսել, 1923:

«Խորհրդային Հայաստան» (թերթ), հմ. 61, Երևան, 1923:

Կոգեան Ս., Յովհաննէս Թումանեան. 1869-1923, Վիեննա, Մխիթարյան տպ., 1923, 16 էջ:

«Հայաստանի ձայն» (շաբաթաթերթ), Փարիզ, 1923, հմ. 47, էջ 3-6:

«Հայրենիք» (ամսագիր), Բոստոն, 1923, հմ. 10, էջ 69-78:

«Հայրենիք» (թերթ), Բոստոն, 1923, հմ. 3345, 3346, 3348, 3349, 3362:

Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրություն (1920-1923), Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրտ., 2020, 883 էջ:

«Ճակատամարտ» (թերթ), Կ. Պոլիս, 1923, հմ. 3169, 3179:

Ջրբաշյան Էդ., Թումանյանի պոեմները, Երևան, Երևանի համալսարանի հրտ., 1986, 487 էջ:

Downloads

Published

2023-03-27