Features of lexicography of Western Armenian neologisms

Authors

  • Manuk Felekyan ASPU
  • Susanna Tioyan ASPU

DOI:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i60.29

Keywords:

neologisms of the Western Armenian literary language, dictionaries of neologisms, normative lexicon, semantic neologisms, structure of a dictionary entry, definition of words, illustrative material

Abstract

Հոդվածում համառոտ արծարծվում են նորաբանությունների սահմանման և ընտրության սկզբունքները։ Արևմտահայերենի նորաբանությունների համար ընտրված բառանյութը պետք է արձանագրված չլինի հայերենի նախորդ բառարաններում, այդ թվում նաև արևելահայերենի բառարաններում։ Բացառություն պետք է արվի միայն արևելահայերենի նորաբանությունների նորագույն բառարանների համար, քանի որ այժմ երբեմն դժվար է ստույգ որոշել՝ նորաբանությունն առաջինն ստեղծվել է արևելահայերենո՞ւմ թե՞ արևմտահայերենում։

Բառարանում իբրև գլխաբառ պետք է ներկայացվեն ոչ միայն նորակերտ բառերը և նորագույն փոխառությունները, այլև իմաստային նորաբանությունները։

Գլխաբառերը պետք է տրվեն բնագրերի ուղղագրությամբ, որը մեծ մասամբ ավանդական կամ հին ուղղագրությունն է։ Լուսաբանող օրինակներում պահպանվում է բնագրի կետադրությունը։

Արևմտահայերենի նորաբանություններին կից տրվում են քերականական և ոճաբանական միայն նվազագույն տեղեկություններ։ Բացատրվում են նորաբանությունների՝ միայն բերված բնագրային օրինակում ունեցած նշանակությունները։ Բնագրային վկայությամբ չհաստատված հնարավոր նշանակությունները բացատրություններում չեն ընդգրկվում։

Այսպիսի բառարաննեում պետք է բացառվեն հեղինակների կազմած օրինակները․ լուսաբանող նյութը պետք է ունենա խիստ փաստական սկզբնաղբյուր՝ ստույգ հղումով իրական բնագրին։

References

Սուքիասյան Ա․, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, ԵՊՀ, 1989, 400 էջ:

Էլոյան Ս․, Արդի հայերենի նորաբանությունների բառարան, Երևան, «Նաիրի» հրատ․, 2002, 499 էջ:

Մեյթիխանյան Փ․, Նոր բառերի բացատրական բառարան, Երևան, «Փյունիկ» հրատ․, 1996, 208 էջ:

Հայոց լեզուի նոր բառարան, հատ․ I, աշխատասիրութեամբ Գնէլ արքեպ․ Ճէրէճեանի եւ Փարամազ Կ․ Տօնիկեանի, Պէյրութ, 1992, հատ․ II, աշխատասիրութեամբ Արտաշէս Տէր Խաչատուրեանի, Պէյրութ, 1992, 1207 էջ:

Downloads

Published

2023-03-27