ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԿԵՐՊԱՐԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v3i62.64Հիմնաբառեր-:
Տիգրան Մեծի կերպարը, Հայկ Խաչատրյան, Խաչիկ Դաշտենց, Անտոնիո Վիվալդի, «Տիգրան Մեծ» շքանշան, Էդուարդ ԻսաբեկյանՎերացական
Հոդվածում համառոտ արծարծվում է Տիգրան Մեծի (մ.թ.ա 95-55 թթ.) կերպարը գրականության, քանդակագործության, գեղանկարչության, երաժշտության ասպարեզում: Ներկայացվել է նրա կերպարը որպես հայրենասիրության բարձրագույն խորհրդանիշ:
Հայ արվեստագետ հեղինակները գրեթե անդրադարձ չեն կատարել Տիգրան Մեծի կերպարին: Միայն պատմաբաններն են անդրադարձ կատարել թեմայի շրջանակներում: Մինչդեռ 1684-1858 թվականներին եվրոպական բեմերում ամեն տասնամյակ ծնունդ է առել մի նոր «Տիգրան» օպերա: Հայ հեղինակների կողմից հայոց արքայի կերպարին անդրադարձ կատարվել է 1940-ական թվականների առաջին կեսից սկսած՝ խորհրդային Հայրենական պատերազմի շրջանում: Ֆաշիզմի դեմ մարտնչող խորհրդային ժողովուրդների հայրենասիրական ու մարտական ոգին բարձրացնելու նպատակով արվեստի, գրականության և այլ ոլորտներում սկսեցին ներկայացնել պատմական գործիչների: Հայրենասիրական ոգու, անկոտրում հաստատակամության, ֆիզիկական ու մտավոր ուժի մարմնացման, հաղթանակների ու աշխարհակալության գաղափարի կրող Տիգրան Մեծը դարձավ սիրված կերպար: Այդ շրջանից սկսած Տիգրան Մեծին նվիրված, հայրենասիրական ուղղվածություն ունեցող, պատմագեղարվեստական երկեր, կտավներ ու քանդակներ են ստեղծվել, որոնցից յուրաքանչյուրն իր մեծ ներդրումն ունի հայոց մեծագույն գահակալի՝ Տիգրան Մեծի կերպարի հանրահռչակման գործում: Դեռևս աշխարհում հայտնի չէ որևէ գահակալ, որի կերպարը այդչափ հուզած ու հիացրած լինի եվրոպական կոմպոզիտորներին, ինչպես Տիգրան Մեծի կերպարը: Մեզ արդեն հայտնի է 41 օպերա, որտեղ Տիգրան Երկրորդն իր մեծ դերակատարումն ունի: Այդ օպերաներից ավելի հանրաճանաչ է Վիվալդիի «Տիգրան» օպերան: Դրանք առաջին հերթին մարմնավորել են հայրենիքին անվերապահ նվիրումի գաղափարը:
Հղումներ
Ադոնց Ն., Հայաստանի պատմություն/ ակունքները X-VI դդ մ.թ.ա./, Երևան, «Հայաստան»,1972:
Արամ Իսաբեկյանի «Տիգրան Մեծ» կտավ, https://aramisabekyan.com/?portfolio=5j6a2703 09.06.2023:
Արտուշ Ոսկանյան Tigran the Great, https://www.singulart.com/en/artworks/artush-voskanyan-tigran-the-great-1197323 09.06.2023:
Դոլուխանյան Ա., Մեծանուն պատմաբան, բյուզանդագետ և հայագետ Ն. Ադոնցը (Ծննդյան 140-ամյակի առթիվ), Պատմա-բանասիրական հանդես, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., 2011, էջ 7-21:
Դոլուխանյան Ա., Նիկողայոս Ադոնց, Երևան, «Արեգ», 2022:
Էդուարդ Իսաբեկյան, Տիգրան Մեծ. 1993, կտավ, ստվարաթուղթ, յուղաներկ 50x70, ընտաիքի հավաքածու http://eduardisabekyan.com/?p=502 09.06.2023:
Իշխանյան Ռ., Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ» վեպի մասին, «Սովետական դպրոց» թերթ, 1967, 25 հոկտեմբեր:
Խաչատրյան Հ., «Տիգրան Մեծ» վեպ, Երևան, «Հայաստան», 1972:
Հայ ժողովրդի պատմություն, հտ.1, Երևան, ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտ, 1971:
«Հայրենիք» օրաթերթ/ ազգային, գրական, քաղաքական, հասարակագիտական/, 63-րդ տարի, № 14, 933, հինգշաբթի, յունիս 8, 1961:
Հովհաննիսյան Պ.Հ., Մովսիսյան Ա.Ե., Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հտ. 1, հնագույն ժամանակներից մինչև մ.թ.ա. 298 թվականը, Երևան, ԵՊՀ, 2007:
Մանասերյան Ռ. Լ., Տիգրան Մեծի անձի և գործունեության գնահատման շուրջ/ մ.թ.ա. 68 թ. Արածանիի ճակատամարտում Հայաստանի հաղթանակի 2080-ամյակի առթիվ/, Վէմ համահայկական հանդես, ԺԴ (Ի) տարի, թիվ 3 (79), հուլիս-սեպտեմբեր, 2022, էջ 33-60:
Մարտիրոսյան Մ., Արքայից արքա Տիգրան Մեծի կերպարը հայ գրականության մեջ, «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդես, Երևան, ՀՀ ԳԱԱ, № 3, էջ 20-28:
Մովսիսյան Ա., Տիգրան Մեծ. թագավորներից մեծագույնը, Երևան, ԵՊՀ, 2010 :
Շահազիզ Ս., Բանաստեղծություններ/Միհրդատ/, Երևան, Էդիթ Պրինտ, 2015:
Չափրաստ Եդ., Մեծն Տիգրան դիւցազներգութիւն, /4 արար, 12 պրակ/, Պէյրութ, 1962:
ՊետրոսՅանց Տ., «Տիգրան Մեծ» շքանշանի մասին, https://blog.mediamall.am/?id=6988 08.06.2023:
Պլուտարքոս, Երկեր, Երևան, «Հայաստան», 1987:
Պողոսյան Գ., Վազգեն Առաջինը մոտենում է Թեհլերյանին, համբուրում է նրա ճակատը և ասում..., http://www.irates.am/hy/1678948073 12.06.2023:
Ջրբաշյան Է., Հեռավոր անցյալի զգացողությամբ, «Սովետահայ գրականություն» ամսագիր, 1968, թիվ 1-4, էջ 144-146:
Սարգսյան Գ.Խ., Հակոբյան Թ. Խ., Ներսիսյան Մ. Գ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն /հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր/: Երևան, ԵՊՀ, 1972 :
Տիգրան Մեծի շքանշանի նկարագրությունը և նմուշը հաստատելու մասին, https://www.irtek.am/views/act.aspx?tid=18539&sc=p44 09.06.2023:
Martirosyan M. The image of Tigran the Great in painting, Journal of science, Lyon, 2023, №42 p. 17-24
Siranossian A., Yervandian M. k., Les métamorphoses de Tigrane. Les hommes et leurs oeuvres հistoire, 2. Sources d' Arménie, 2014
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.