ԱԾԱԿԱՆ//ԳՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ ՀԱՄԱՏԵՂՈՂ ՊԱՐԶ ԲԱՌԵՐԸ ԳՐԱԲԱՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i61.45Հիմնաբառեր-:
ածական, գոյական, պարզ բառեր, ձևաբանական արժեք, խոսքիմասային փոխանցում, առարկայական իմաստ, հատկանշային իմաստ, տարարժեքություն, շարահյուսական մակարդակՎերացական
Գրաբարում կան բառեր, որոնց ձևաբանական արժեքը երկփեղկված է տարբեր խոսքի մասերի միջև. դրանք հանդես են գալիս մեկից ավելի խոսքիմասային արժեքների համատեղումներով։ Այդ բառերը կոչվում են խոսքիմասային տարարժեք բառեր, իսկ քերականական երևույթը՝ խոսքիմասային տարարժեքություն1։
Խոսքիմասային տարարժեք բառերը, լինելով տարժամանակյա իրողություններ, լեզվի համաժամանակյա կտրվածքում հավասարապես կարող են հանդես գալ մեկից ավելի ձևաբանական արժեքների համատեղումներով ու համապատասխան շարահյուսական գործառույթներով։
Սույն հոդվածում մենք քննել ենք ածական//գոյական ձևաբանական արժեքներ համատեղող պարզ բառերը գրաբարում, որոնք, խոսքիմասային փոխանցումներով պայմանավորված, ձեռք են բերել մեկից ավելի խոսքիմասային իմաստ։ Այդ կարգի բառերի ձևաբանական արժեքները իրացվում են շարահյուսական կիրառության մեջ։
Հղումներ
Ասատրյան Մ., Ժամանակակից հայոց լեզու. Ձևաբանություն, Ե., 2002։
Ավետիսյան Հ., Որոշիչ-որոշյալ կապակցությունը գրաբարում, Ե., 1972։
Խաչատրյան Լ., Տեղաշարժեր բառերի ձևաբանական իմաստի մեջ, Ե., 1985։
Խաչատրյան Լ., Խոսքիմասային տարարժեքությունն արդի հայերենի կայուն կապակցություններում, Ե., 1996։
Խաչատրյան Լ., Լեզվաբանական տերմինների ուսումնական բառարան, Ե., 2021։
Համբարձումյան Վ., Լեզվաբանության հիմունքներ, Ե., 2019։
Հայրապետյան Ս., Ոչ գծային բառաստեղծումը հայերենում, Ե., 2011։
Հարությունյան Հ., Ածական անուն, դերանուն, Ե., 1976,
Հարությունյան Ա., «Բարդ բառերի ածական //գոյական տարարժեքությունը գրաբարում» ՀՊՄՀ «Հայագիտական հանդես», Ե., № 2-3 (26-27), 2014, էջ 13-21։
Չամչեան Մ., Քերականութիւն հայկազեան լեզուի, Վենետիկ, 1779։
Սեբաստացի Մ., Քերականութիւն գրաբառի լեզուի Հայկազեան սեռի, Վենետիկ, 1730։
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.