Թիֆլիսի հայ գաղթականները. ազգային և պետական կառույցների արձագանքը (1918–1920թթ.)

##article.authors##

  • Մարինե Սահրադյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v3i70.191

Հիմնաբառեր-:

հայ գաղթականներ, Վրաստանի Հայոց Ազգային Խորհուրդ, Թիֆլիս, Հայաստանի Հանրապետություն, բարեգործական միություններ

Վերացական

Հոդվածում քննարկվում են 1918–1920 թթ. Թիֆլիսում կենտրոնացած հայ գաղթականների սոցիալական պայմանները և նրանց խնդիրներին արձագանքող ազգային ու պետական կառույցների գործունեությունը։ Արխիվային փաստաթղթերի վերլուծությունը ցույց է տալիս, որ գաղթականության կտրուկ աճը, ֆինանսական և նյութական միջոցների սահմանափակումը, վարչական համակարգի թերությունները և Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը էականորեն նվազեցնում էին կազմակերպված աջակցության արդյունավետությունը։ Թեպետ Վրաստանի Հայոց Ազգային Խորհուրդը, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինները և մի շարք բարեգործական կազմակերպություններ իրականացնում էին սննդի, կացարանի, բուժօգնության և կրթության ապահովման ծրագրեր, այնուամենայնիվ, դրանց ազդեցությունը սահմանափակ էր:   

Ուսումնասիրության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ Թիֆլիսի հայ գաղթականների սոցիալական ճգնաժամը ձևավորվել էր ներքին կառավարչական խնդիրների և արտաքին քաղաքական մարտահրավերների փոխազդեցության արդյունքում, որը սահմանափակեց ազգային և պետական կառույցների միջամտության արդյունավետությունը և տվյալ ժամանակահատվածում որոշիչ դեր խաղաց գաղթականների սոցիալական վիճակի ձևավորման գործում։

Հղումներ

##submission.downloads##

Հրապարակված

2026-01-07