ԳՈՅԱԿԱՆԻ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ԶՈՒԳԱԴՐԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՆՈ ԲԱՐԲԱՌԻ ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՎԱԾՔՆԵՐՈՒՄ

##article.authors##

  • Նարինե Մարկոսյան ԵՊՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i65.99

Հիմնաբառեր-:

Կարնո բարբառ, Կը ճյուղ, գոյականի քերականական կարգեր, հոգնակերտ մասնիկներ, հոլովում, հոլովների կազմությունը

Վերացական

Հայերենի բարբառները զգալի յուրահատկություններ ունեն ձևաբանական համակարգում: Դրանք արտահայտվում են քերականական կարգերի դրսևորումներում, ինչպես նաև ներկայանում են իբրև բառային միավորների քերականական գործառության առանձնահատկություններ: Քերականական յուրահատկություններ դրսևորվում են թեքվող խոսքի մասերի՝ գոյականի, ածականի, դերանվան, բայի ոլորտներում, իսկ բառային միավորների գործառական յուրահատկություններ երևան են գալիս չթեքվող խոսքի մասերի շրջանակներում:

Սույն հոդվածում մեր նպատակն է անդրադառնալ Կարնո բարբառի մի քանի խոսվածքների գոյականի քերականական կարգերի զուգադրական քննությանը: Այդ նպատակով ընտրել ենք Վրաստանի կազմի մեջ մտնող երեք տարբեր շրջաններ՝ Ասպինձայի շրջանի միակ հայկական գյուղը՝ Դամալան, Ախալցիխեի շրջանի Ծիրա գյուղը, Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղը: Ուսումնասիրության նյութ վերցնելով տարբեր շրջանների խոսվածքները՝ փորձել ենք վեր հանել այն բոլոր ընդհանրություններն ու տարբերությունները, որոնք առկա են նշյալ խոսվածքների և՛ հոգնակի թվի կազմության, և՛ հոլովման ժամանակ:

Հղումներ

Aknarkner mijin grakan hayereni patmowt'yan /Hints of the History of Middle Literary Armenian/ (1975), vol. B, Yerevan, Publishing House of the USSR Academy of Sciences.

Acharyan H. (1911), Hay barbar'agitowt'iwn -Owrowagic' & dasaworowt'iwn hay barbar'neri /Armenian Dialectology, Outline and Arrangement of Armenian Dialects/, Moscow, New Nakhichevan, vol. H, Lazarian Seminary Publishing House of the Eastern Languages.

Acharyan H. (1913), Hayere'n gawar'akan bar'aran, E'minean azgagrakan jhoghovac'ow /Armenian Provincial Dictionary, Eminian Ethnographic Collection/, volume I, Tiflis, Lazarian Seminary Publishing House of the Eastern Languages.

Gharibyan A (1953), Hay barbar'agitowt'yown /Armenian Dialectology/, Yerevan, Publishing House of the State Distance Pedagogical institute of the USSR.

Mkrtchyan H. (1952), Karno barbar'y' /Karin Dialect/, Yerevan, Publishing House of the USSR Academy of Sciences.

Jahukyan G. (1972), Hay barbar'agitowt'yan nerac'owt'yown /Introduction to Armenian Dialectology/, Yerevan, Publishing House of the National Academy of Sciences of the USSR.

Jahukyan G. (1959), Hin hayereni holovman sistemy' & nra c'agowmy' /The Declension System of Old Armenian and Its Origin/, Yerevan, Publishing House of YSU.

##submission.downloads##

Հրապարակված

2024-12-29