ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄՈՏԻՎԱՑԻԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍՈՒՆ ՏԱՐԻՔՆԵՐՈՒՄ

##article.authors##

  • ՌՈՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀՊՄՀ
  • ՀԱԿՈԲ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v4i63.80

Հիմնաբառեր-:

հաջողության հասնելու մոտիվացիա, վախ անհաջողությունից, ռիսկի հակվածություն, երիտասարդություն, հասուն տարիք, հոգևոր արժեք, բարոյահոգեբանանակ վիճակ, գործունեության արդյունավետություն, հոգեբանական անվտանգություն, տեղեկատվական անվտանգություն, ֆիզիկական անվտանգություն

Վերացական

Հոդվածում քննարկվում են երիտասարդ և հասուն տարիքի անձանց հաջողության հասնելու ձգտման յուրահատկությունները, գիտական գրականության մեջ և հետազոտություններում մեկտեղված ու վեր հանված հաջողության՝ որպես բազմաբովանդակ ֆենոմենի, արտացոլման և դրսևորման  առանձնահատկությունները՝ կենսագործունեության տարբեր ոլորտներում:

Հաշվի առնելով, որ մասնագիտական գործունեությունը կարևոր տեղ ունի յուրաքանչյուր մարդու կյանքում, բնականաբար այն ենթակա է քննության և գնահատվում է ինչպես ընդհանուր բավարարվածության, այնպես էլ հաջողության զգացումի տեսանկյունից, ուստի հասարակության համար այս խնդիրները կարևորվում են: Այս տեսանկյունից անհատականության և մասնագիտության համաչափության կամ անհամաչափության բազմաչափ սոցիալ-հոգեբանական երևույթները և խնդիրները միշտ արդիական են։

Այսպիսով, կարող ենք ասել, որ աշխատանքային գործունեությունը հասարակական բնույթ ունի: Մարդը հասարակական արժեքներ է ստեղծում և հնարավորություն է ստանում օգտվել այլ մարդկանց կողմից ստեղծված արժեքներից: Հաջողության հասնելու համատեքստում հոդվածում կարևորվել է նաև անձի ինքնարտահայտման բաղադրիչը, նկատառելով, որ աշխատանքն ըստ գործառույթների, իրականացման միջոցների և արդյունքի՝ բաժանվում է ոլորտների, որտեղ և անձնավորությունն իրականացնում է մասնագիտական գործունեություն:

Անդրադարձ է կատարվել նաև հաջողության հասնելու դրսևորումների տարանջատմանը, մասնավորապես՝ ռազմական ոլորտին առնչվող հաջողության գործոններին, որն իր էությամբ ու բովանդակությամբ ունի տեսակիրառական նշանակություն։ Ծառայողական գործունեության արդյունավետության գնահատման մակարդակների որոշման ընթացքում հստակեցվեց, որ փորձարկվողների ընդհանուր հուզականության և նրա առանձին բաղադրամասերի նորմայում արտահայտվածությունը ուղղակիորեն ազդում է հաջողության հասնելու մակարդակի վրա: Եվ  հաջողության հասնելու ձգտման հիմքում ընկած են որոշակի սոցիալ-հոգեբանական գործոններ, դրանց անդրադարձել ենք հոդվածում, որոնք՝ որպես հաջողության որոշակի մակարդակ, կախված են անձի սոցիալական դիրքի, սոցիալական վիճակի բարելավման և դրանով պայմանավորված բավարարվածության զգացումի հետ։

Հաստատվեց, որ հաջողության հասնելու մակարդակի բարձր ցուցանիշները պայմանավորված են նաև առաջադիր նպատակներին հասնելու ձգտումով, որոնք փոխպայմանավորված են նաև հոգեբանական, տեղեկատվական և ֆիզիկական անվտանգության ապահովվածության մակարդակով ու խնդիրներով, ինչպես նաև բարոյահոգեբանական վիճակով, այն է՝ յուրաքանչյուր փորձարկվողի հոգեկանի վիճակը տվյալ ժամանակահատվածում և կոնկրետ պայմաններում, այսինքն՝ այն վիճակը, որն արտահայտվում է նրանց ծառայողամարտական ակտիվությամբ և արտակարգ իրավիճակներում սահմանված կարգով գործելու նրանց պատրաստությամբ:

Հղումներ

Andreev A. (2015), Entsiklopediyauspekha. Tsentrinnovats. Tekhnologiy /Encyclopedia of success. Innovation Center technologies/, Mоscow, p. 1260.

Gordeeva T. O. (2006), Psikhologiya motivatsii dostizheniya, Smysl /Psychology of achievement motivation, Meaning/; Publishing center "Academy", Mоscow, p. 336.

Grigorieva O. V., Yakovleva E. L. (2014), Liki uspekha /Faces of success/, 2-nd ed., Publishing House “Poznanie” Institute of Economics, Management and Law,. Kazan, p. 216.

Deeva N. A., Zhiznennaya uspeshnost': mekhanizm, svoystvo, sostoyaniye. konteksty ponimaniya /Success in life: mechanism, property, state. contexts of understanding/, “Modern studies of social problems” 2017, Vol. 8, No. 11, pp. 22–45.

Dementy L. I., Necheporenko O. P., Lichnostnyye osobennosti i tipologiya uspeshnykh i neuspeshnykh lichnostey /Personality characteristics and typology of successful and unsuccessful individuals/. "Psychology and pedagogy".Vestn.Ohm.un-ta, 2011, No. 2, pp. 277 – 284.

Ziglar Z. (2000), Umeniye dobivat'sya uspekha dlya “chaynikov” /The ability to achieve success for “dummies”/: Trans. from English, Williams Publishing House, Mоscow, p.224.

McClelland D. (2007), Motivatsiya cheloveka /Human motivation/, St. Petersburg: Peter, p. 672.

Maslow A. (2019), Motivatsiya i lichnost'. /Motivation and personality/. 3rd ed., St. Petersburg: Peter, p. 400.

Tulchinsky G. L., Uspekh etiki uspekha /Success of ethics of success./ Human capital, 2022, No. 17, pp.27 – 35.

Heckhausen H. (2001), Psikhologiya motivatsii dostizheniya /Psychology of achievement motivation/. Rech, St. Petersburg, p.256.

Atkinson J. W., Motivational determinants of risk taking behavior. Psychological Review Vol. 64, No. 6, 1957, pp.359 – 372.

Covington M. V. Goal theory, motivation, and school achievement. An Integrative Review, 2000, No. 51, pp.171 – 200.

Murray H. A. (1947), Explorations in personality, NewYork, p. 790.

##submission.downloads##

Հրապարակված

2024-01-12