ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԿԵՂԵՑՈՒ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ (1219-1226 ԹՎԱԿԱՆՆԵՐ)

##article.authors##

  • ՆԵԼԼԻ ԺԱՄԿՈՉՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v4i63.79

Հիմնաբառեր-:

Կիլիկիա, պետություն, եկեղեցի, կաթողիկոս, սպարապետ, փոխհարաբերություն, կառավարում, թագուհի, խնամակալ

Վերացական

Սույն ուսումնասիրության նպատակն է ներկայացնել Կիլիկյան Հայաստանի պատմության ամենակարևոր և առանցքային նշանակություն ունեցող մի ժամանակաշրջանում (1219-1226 թվականներին) Կիլիկիայի պետության և եկեղեցու հարաբերությունների պատմությունը՝ ընդգծելով Հայոց եկեղեցու դերակատարությունը Կիլիկիայի պետականության պահպանման ու ամրապնդման գործում: Քննարկվող ժամանակաշրջանի կարևորագույն իրադարձությունները քննության առարկա դարձնելով՝ հոդվածը լուսաբանել է ՀայԱռաքելական Եկեղեցու և հոգևոր կենտրոնների դերակատարման պատմության առանցքային դրվագները Կիլիկյան Հայաստանի քաղաքական և հոգևոր բնագավառում։ Կարևորվել են նաև Կիլիկիայի հիմնադիր արքա Լևոն Մեծագործի դստեր՝ Զաբել Ռուբինյանի խնամակալների մասին տեղեկությունները՝ միջնադարյան պատմիչների երկերի, ինչպես նաև ժամանակակից գիտական գրականության մեջ առկա տեսակետների համադրությամբ՝ ընդգծելով Հայ առաքելական եկեղեցու դերակատարումը պետական կառավարման համակարգում։

Ուսումնասիրության կիզակետում Ամենայն հայոց կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացման պատմության մանրամասներն են, որ տեղի են ունեցել կաթողիկոս Հովհաննես Սսեցու մահվանից հետո՝ բավական սուր և լարված պայմաններում:

Սույն հետազոտությունն անդրադարձել է, թե ինչպիսի պայմաններում է նոր հայրապետն ընտրվել Կոստանդին սպարապետի օժանդակությամբ, ինչպես նաև առանձնակի կարևորությամբ շեշտադրել է Ամենայն հայոց կաթողիկոսի և եկեղեցու դերակատարումը Կիլիկիայի պետության ներքաղաքական զարգացումներին՝ մասնավորապես Զաբել թագուհու ու Անտիոքի դքսի որդու՝ Ֆիլիպի ամուսնությունն ու նրա մահը, ինչպես նաև Զաբելի և սպարապետ Կոստանդինի որդու՝ Հեթումի ամուսնության վերաբերյալ մանրամասն տեղեկությունները: Երևան են հանվել նաև Կիլիկիայի հայոց պետության և եկեղեցու փոխհարաբերությունների պատմության +ուսումնասիրման այլ կարևոր և վիճահարույց հարցերի կարգավորման խնդիրները, որոնց արդյունքում ներկայացվել է Հայոց եկեղեցու դիրքն ու դերակատարությունը, ինչպես նաև եկեղեցու ղեկավարության ակտիվ գործունեությունը 1219-1226 թվականների Կիլիկիայի հայկական թագավորությունում տեղի ունեցող ոչ միայն եկեղեցական, այլև ներքաղաքական կյանքի շրջանակներում, ինչն էլ նպաստել է երկրի հետագա զարգացմանը։

Հղումներ

Alishan Gh. (1885), Sisowan /Sisuan/, Venice,.

Anapatakan (1981), Hamar'o't patmowt'iwn Hay-latinakan yaraberowt'eanc, skizbe'n minchew 1382 /Short History of Armenian-Latin Relations (from beginning to 1382)/, Antelias-Lebanon.

Bornazian S. (1973), Social-tntesakan haraberowt'yownnery' & hasarakakan qaghaqakan kyanqy' Kilikyan Hayastanowm 12-14-rd darerowm /Social-Economic Relations and Public Political Life in Cilician Armenia from12 -14th Centuries/, Yerevan.

Kirakos Gandzaketsi (1961), Patmowt'yown Hayoc /Armenian History/, Yerevan.

Hay jhoghovrdi patmowt'yown /The History of Armenian People/ (1976), Academ. public., vol. 3, Yerevan.

Harutyunian G. (2014), Hayoc patmowt'yown, ht. b, mijin darer, girq erkrord (IX dari kes- XVII dari ar'ajin kes) /Armenian History, Academ. public., vol. 2, The Middle Ages (Half of the 9th century - first half of the 17th century)/, B.2, Yerevan.

Matevosian A. (1986), Hayeren d'er'agreri hishatakaranner. JhG dar /Memoirs of Armenian Manuscripts in 13th Century/, Yerevan.

Manr jhamanakagrowt'yownner. XIII-XVIII darer /Small Chronicles from 13-18th Centuries (1956), vol. 2, Compiler; V. Hakobian, Yerevan.

Michael Asori (1871), Jhamanakagrowt'iwn Tear'n Mixaye'li Asorwoy patriarqi /The Chronicle of His Holiness Patriarch Michael Asori/, Jerusalem.

Michaelian G. (2007), Kilikiayi haykakan petowt'yan patmowt'yown /The History of Armenian State of Cilicia/, Yerevan.

Mutafian K. (2001), Kilikian kaysrowt'yownneri xachmerowkowm /On the Crossroads of Cilician Empires/, Yerevan.

Yovhannow Dardeli Jhamanakagrowt'iwn Hayoc /The Armenian Chronicle of Hovhannes Dardeli/, (1891), St. Petersburg.

Voskian H. (1956), Kilikiayi vanqery' /The Monasteries of Cilicia/, Venice.

Samuel Anetsi (1893), Hawaqmownq i groc patmagrac /The Compiles of Historical Writtings/, Vagharshapat.

Samuel Anetsi and Continuers (2014), Jhamanakagrowt'iwn, Adamic minchew 1776 t'. /The Chronicles. From Adam to 1776/, Compiler; Matevosian K., Yerevan.

Smbat Sparapet (1956), Patmowt'yown /History/, Moscow.

Smbat Sparapet (1956), Taregirq /Annals/, Moscow.

Ter-Ghevondian V. (1993), Kilikyan Hayastany' & Merd'avor Ar&elqi arabakan petowt'yownnery' 1145-1226 t'vakannerin /Cilician Armenia and Near East Arabic States in 1145-1226/, Yerevan.

Ter-Nersesian S. (2005), Kilikyan Hayastani t'agavorowt'yowny' /The Kingdom of Cilician Armenia/, Translation by Ter -Petrosian L., Crusaders and Armenians, vol.2, Yerevan.

Ter -Petrosian L. (2007), Xachakirnery' & hayery' /Crusaders and Armenians/, vol.2, Yerevan.

Ormanian M. (2000), Azgapatowm /Azgapatum / (The History of Nation), vol.1, St. Ejmiatsin.

Ormanian M. (2001), Azgapatowm /Azgapatum /(The History of Nation), vol.2, St. Ejmiatsin.

Bar Habraeus (1932), The Chronography, London.

##submission.downloads##

Հրապարակված

2024-01-12