ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՓՆՏՐՏՈՒՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԷԿԶԻՍՏԵՆՑԻԱԼԻԶՄԸ ՀՐԵԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v4i63.77Հիմնաբառեր-:
ինքնության փնտրտուք, էկզիստենցիալիզմ, հոլոքոստ, ազատություն, փիլիսոփայություն, գրականություն, գոյություն, անհատ, հասարակություն, կյանքՎերացական
Հետևյալ հոդվածն անդրադառնում է ինքնության փնտրտուքի գրականությանը և էկզիստենցիալիզմին: Մենք քննարկում ենք մարդու իրական գոյության բացահայտման խնդիրը, որն առավելապես դրսևորվում է սահմանային իրադրւթյուններում: Ժողովրդի և ազգի բոլոր մտավոր և հոգևոր ստեղծագորշությունների սկզբնաղբյուրն է ցեղը, որը հենց կյանքի պահպանողն է ու ղարգացնողը: Առանց ցեղի ինքնատիպության չի կարող լինել լինել յուրահատուկ և յուրօրինակ արվեստ: Եվ հենց ցեղի հանդեպ ունեցած պարտավորվածությունն ու գենետիկ արժեքներն են ձևավորել ու շարունակում կերտել հրեա- ամերիկյան գրականությունը: Ամերիկյան գրականության մտքի արդիականության հիմնաքարը թերևս տարբեր ազգությունների մշակույթների համախումբն է: Համաշխարհային գրականության մեջ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում երկու մշակույթներ ներառող գրականությունը, որտեղ մեկը ստիպողական կնիքի արդյունք է: Այս գրականության թեման չի սահմանափակվում գենի, ցեղի կամ մշակույթի մասին լինելով, այն հիմնականում այն հակահարվածների մասին է, որոնք ստանում են մեկ ազգի ներկայացուցիչները մեկ այլ՝ օտար երկրում ապրելիս: Էկզիստենցյալ գրականության հերոսները սահմանային իրավիճակների կրողներն են: Հոլոքոստը հենց այդ սահմանային իրադրությունն է հրեա ժողովրդի համար, որը կանգնեցնում է հրեաներին ինքնության կորստի, փնտրտուքի և ինքնության պահպանման խնդիրների առջև:
Այսպիսով, անհատի ինքնության որոնման գրականությունը փորձում է ճանապարհ հարթել դեպի հոգեկան և հոգեբանական ազատություն: Ինքնության ճանաչման և ներքին ազատության խնդիրները արծարծող գրականությունն անմիջականորեն կապված է էկզիստենցյալ փիլիսոփայության, ինչպես նաև էկզիստենցիալ գրականության դրույթների հետ, որի անմիջական կրողն է հրեա- ամերիկյան գրականությունը:
Հղումներ
Christine Daigle (2006), Existentialist Thinkers and Ethics, McGill-Queen's Press.
D.E. Cooper (1990), Existentialism: A Reconstruction, Basil Blackwell.
Ernst Breisach (1962), Introduction to Modern Existentialism, New York.
Jaspers, Karl (1955), Reason and Existenz. translated by William Earle. New York: Noonday Press.
Joseph Epstein (2004), “Fabulous small Jews”, Mariner Books.
Lavrin, Janko, Nietzsche (1971): A Biographical Introduction. Charles Scribner's Sons.
Ronald Aronson (2004), Camus and Sartre, University of Chicago Press, Chapter 3.
Хайдеггер М. (1989). Bytiye i vremya /Бытие и время / Being and time/, Пер. с нем. на груз. и предисл. Г. Тевзадзе; Гл. редкол. по худож. пер. и лит. взаимосвязям при Союзе писателей Грузии. — Тбилиси,.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.