ՊԱՏԿԵՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ԱԼԱԳՅԱԶԻ ՄԱՆԻՆԵՐ» ՊՈԵՄՈւՄ

##article.authors##

  • ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v4i63.68

Հիմնաբառեր-:

ժողովրդական կյանք, մտածողություն և հույզ, խոսքի գեղագիտություն, բնություն, պատկեր, մարդ

Վերացական

«Ալագյազի մանիները» ժանրային առումով պոեմի դասական բնութագրմանը չի համապատասխանում, այն ժողովրդական կյանքի քնարական պատում է՝ կազմված առանձին բանաստեղծություններից:

Պոեմում Իսահակյանը կերտում է հայրենի բնության պատկերներ և նրա զավակների կերպարներ, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ, և պոեմի լեզուն էլ բնութագրվում է ժողովրդական կենդանի խոսքին հատուկ բնականությամբ, անմիջականությամբ և ճշտությամբ:

Խոսքի արտակարգ պատկերավորությունը բանաստեղծն ապահովել է պատկերավորության միջոցների օրինակելի կիրառություն­ներով, որը պոեմի գեղարվեստական արժեքներից է:

Ոճաստեղծ դերով աչքի են ընկնում մակդիրները, որոնք նոր և թարմ են և փայլ են տալիս պոեմի լեզվին: Այդպիսին են նաև համեմատությունները և փոխաբերությունները, որոնք հաճախ կրում են ժողովրդի մտածողության կնիքը: Ուշագրավ և արժեքավոր են նաև Վարպետի կերտած զուգադրությունները, չափազանցությունները, հակադրությունները: Սրանց համատեղ գործածությունը մեծ հմտություն է պահանջում, որպեսզի անհարկի կուտակում չառաջանա, բայց նաև հարազատ լինի ժողովրդական լեզվամտածողությանը: Իսահակյանը հասել է այդպիսի կատարելության, և դա է առիթ տվել ուսումնասիրողին՝ անելու ճիշտ հետևություն. «Լեզվի հարստությամբ Իսահակյանն անգերազանցելի է մեր պոեզիայի մեջ» (1):

Հղումներ

Inchikyan A. (1977), Avetik Isahakyan, "Soviet writer" publishing house, Yerevan, p. 257.

Isahakyan Av. (1958), Yerker, no. 2, Haypethrat, Yerevan, p. 308.

Hovhannisyan G. (1975), Avetik Isahakyan, "Armenia" publishing house, Yerevan. p. 255.

Poghosyan P. (1991), Fundamentals of speech culture and stylistics 2, Yerevan State University Publishing House,Yerevan, p. 424.

Poghosyan P. (1975), The Origin and Development of Stylistic Understandings in Ancient Greece and Rome, Yerevan State University Publishing House, Yerevan, p.172.

##submission.downloads##

Հրապարակված

2024-01-12