ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v3i62.67Հիմնաբառեր-:
մտավոր զարգացում, բազմակողմանի ուսուցում, անհատի բարոյական զարգացում, բարեկիրթ հաղորդակցություն, խոսքի բովանդակայնություն, հոգևոր մշակույթՎերացական
Մարդու հոգևոր ներաշխարհն արտացոլվում է ոչ միայն նրա հասարակական գործունեությամբ, այլ նաև նրա խոսքի լեզվական վարքագծով: Մարդու խոսքը, բառապաշարը նրա մտավոր կարողության արտացոլանքն են և արտահայտում են նրա դաստիարակությունը, կրթությունը, մտավոր զարգացումը, բնավորության գծերը, հատկանիշները, բարոյակամային որակները: Այսօր դպրոցահասակ աշակերտների, ուսանողների, նույնիսկ բուհն ավարտող շրջանավարտների առօրյա խոսքը մեծ մասամբ չի համապատասխանում գեղեցիկ խոսքի հատկանիշներին, և այդ բացը պետք է լրացվի դպրոցում` ընդգրկելով դպրոցի ողջ կոլեկտիվին: Կրթվածությունը՝ որպես գիտելիքների, հմտությունների և ընդունակությունների ամբողջություն, սովորողի հոգևոր և մտավոր անձնային որակների ձևավորման կարևոր միջոց է, և այն պետք է դառնա դպրոցական կրթության անկյունաքարը: Ուսուցչական անձնակազմի խնդիրն է ձևավորել անընդհատ ինքնաճանաչման և ինքնակատարելագործման ձգտող սաների: Նրանց պետք է կանգնեցնել մշտական ինքնավերլուծության, ինքնաշտկման և ինքնակատարելագործման ճանապարհին` ձևավորելով սկզբունքային, զգացմունքային և համամարդկային արժեքներով օժտված անհատներ: Աշակերտի հոգևոր հետաքրքրությունների զարգացմանը զուգընթաց, համամարդկային արժեքներին, հարուստ մշակույթին, արվեստի գործերին ծանոթանալուն զուգահեռ` ուսուցիչը պետք է զարգացնի նաև աշակերտի խոսքն ու հաղորդակցական կարողությունը, քանի որ անհատի բարոյական զարգացումը սերտորեն կապված է ժողովրդի հոգևոր արժեքների՝ լեզվի, գրականության, պատմության, մշակույթի յուրացման հետ:
Խոսքի զարգացածության աստիճանը ինտելեկտուալ մակարդակի ցուցանիշ է, ցուցանիշ, թե ինչպես է մարդն ընկալում, հասկանում և վերլուծում արտաքին աշխարհից ստացած տեղեկատվությունը և հարմարվում դրան:
Հղումներ
Նոր կտակարան, Ղուկասու 6 : 45:
Նոր մոտեցումներ ուսուցիչների պատրաստման գործընթացին, Գործիմաց մոտեցում, տեսություն և պրակտիկա, Այռեքս, Երևան, 2004, էջ 8-9, 198 էջ:
Պետրոսյան Հ. Հ., Մանկավարժական ժամանակակից տեխնոլոգիաներ, Երևան, 2012, 564 էջ:
Պլուտարքոս, Զուգահեռ կենսագրություններ, Երևան, 1987, 794 էջ:
Քառնեգի Դ., Ինչպես ազդել մարդկանց վրա խոսքի միջոցով, Ա. Աղաբեկյանի թարգմանությամբ, Երևան, «Գիտանք», 2018, 88 էջ:
Блинов И. Я., Вырозительное чтение и культура устной речи, Москва, 1946, 200 стр.
Worf B. L., Language, Thought and Reality, Technology Press of Massachusetts Institute of Technology in [Cambridge].,1955, 278p.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.