Է-ԺԱ. ԴԴ-ՈՒՄ ԳՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՏՈՄԱՐԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

##article.authors##

  • ԳՈՌ ԳԱԼՍՏՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v3i62.63

Հիմնաբառեր-:

Անանիա Շիրակացի, Հովհաննես Կոզեռն, հայոց տոմարի մեկնություններ, տոմարի մեկնողական ճառեր, «Մեկնութիւն տոմարի Անդրեասայ», Զատկի ճառ, Հայտնության ճառ

Վերացական

Ամփոփելով շարադրվածը՝ ընդգծենք, որ հայոց գրերի գյուտից հետո հայ թարգմանական և ինքնուրույն մատենագրությանը համընթաց և գրականության այլ ժանրերի հետ մեկտեղ՝ մեծ զարգացում ապրեց մեկնությունը, որի յուրատեսակ բնագավառներից էր նաև Հայոց տոմարի մեկնողական ժանրը։ Մատենագրության մեջ տոմարագիտությունը հիմնականում համարվել է «արտաքին գրեանք», քանզի այն դուրս է համարվել Աստվածաշունչ մատյանից, կրոնական ու  եկեղեցական գիտության ու մատենագրության շրջանակներից։ Բայցևայնպես կարծում ենք, որ տոմարագիտությունը, լինելով ընդհանրական գիտակարգ, ներառում է զանազան գիտություններից ու գիտաճյուղերից (աստվածաբանություն, դավանանք, աստվածաշնչագիտություն, տոնագիտություն, պատմություն, գրականություն, թվաբանություն, աստղագիտություն, տիեզերագիտություն, մշակույթի այլևայլ ճյուղեր), որոնք այն սերտորեն առնչում են ինչպես Աստվածաշնչին ու եկեղեցական մատենագրությանը, այնպես էլ հումանիտար և հայագիտական, նաև բնագիտական տարատեսակ գիտաճյուղերի։ Աշխատանքում փորձ ենք կատարել՝ որոշելու հայոց տոմարի մեկնությունների գրման պատճառները. դրանք միտված էին՝ պարզաբանելու տոմարին վերաբերող  խրթին հարցերը, ինչպես նաև հայոց տոմարը հարաբերակցելու այլ ազգերի գործածելիք տոմարների հետ։ Դրանք նախատեսված էին նաև «Պատճէն տոմարի հայոց» տեքստերը խմբագրելու և ընդօրինակելու համար։ Բացի այդ, գրվածքները ունեին նաև ընդգածված ուսուցողական բնույթ։

Սույն հոդվածում պարզել ենք նաև հայոց տոմարի մեկնությունների տեղադրության հարցը. դրանք հիմնականում առկա են «Մեկնութիւն տոմարի» վերնագիրը կրող բնագրերում, տոմարի մեկնողական ճառերում, տոմարական տարբեր պատառիկներում, տիեզերագիտական բնագրերում, ինչպես նաև տոմարական այլ աշխատություններում, որոնք պարունակում են նաև մեկնության տարրեր։

Հոդվածում ևս մեկ անգամ շեշտված է «Մեկնութիւն տոմարի Անդրեասայ» բնագրի հեղինակության հարցը։ Այսու, մենք համաձայն ենք այն կարծիքին, որ այսուհետ այն պիտի հրատարկվի՝ որպես Անանիա Շիրակացու մատենագրության մաս։

Այստեղ նաև անդրադարձ է կատարված Է-ԺԲ. դարերում Անանիա Շիրակացու և Հովհաննես Կոզեռնի հեղինակած հայոց տոմարի մեկնություններին, որոնք աչքի են ընկնում իրենց առանձնահատկություններով. դրանք ունեն ինչպես նմանություններ, այնպես էլ հստակ տարբերություններ։ «Մեկնութիւն տոմարի» բնագրին հատուկ է սեղմ ոճը և հարցուպատասխանիքի մեթոդը։ Ի տարբերություն «Մեկնութիւն տոմարի» բնագրերի՝ տոմարի մեկնողական ճառերը վերաբերում են կոնկրետ խնդրի։

Հղումներ

Աբրահամյան Ա., Անանիա Շիրակացու մատենագրությունը, Երևան, ՀՍՍՌ Մատենադարանի հրատ., 1944, 420 էջ:

Աբրահամյան Ա., Անդրեասի տոմարագիտական աշխատությունները (Բնագիտության և տեխնիկայի պատմությունը Հայաստանում), VI, հատոր Դ., Գիտական աշխատությունների ժողովածու, խմբ. կոլեգիա՝ Գ.Բ. Պետրոսյան (գլխ. խմբ.) և ուրիշ., ՀՍՍՀ ԳԱ Բնագիտության և տեխնիկայի պատմության խորհուրդ, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1967, էջ 58-82:

Անանիա Շիրակացի, Տիեզերագիտութիւն եւ տոմար, Երևան, Հայպետ հրատ., 1940, 93 էջ։

Անասյան Հ., Հայկական մատենագրություն, հտ. Ա, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1959, 232 էջ։

Անթապյան Փ., Հայ մեկնաբանական գրականության տեսական նախահիմքերի շուրջ, Բանբեր Մատենադարանի, 15, Երևան, 1986, էջ 60-94։

Գալստյան Գ., Անանիա Շիրակացին և նրա «Մեկնութիւն տոմարի Անդրեասայ» բնագիրը, «Տարածաշրջան և աշխարհ» գիտավերլուծական հանդես, Երևան, 2020, N 4, էջ 62-71:

Գալստյան Գ., Հովհաննես Կոզեռնի «Մեկնութիւն տոմարի» բնագիրը («Զի՞նչ է թուականի» խնդիրը), Հայագիտական հանդես, Երևան, 2022, N 5 (59), 198-212 էջեր։

Գալստյան Գ., Հովհաննես Սարկավագի «Մեկնութիւն տումարիս Հայկազնեայ» երկը, Բանբեր Մատենադարանի, 33, Երևան, 2022, 425-445 էջեր։

Էյնաթյան Ջ., Տիեզերագիտության և տոմարի մեկնություններ (Է. - ԺԵ. դդ), Երևան, «Նաիրի» հրատ., 2015, 413 էջ:

Ղազարյան Ռ., Գրաբարի բառարան, հ. Ա., Երևան, Երևանի համալսարանի հրատ., 2000, 685 էջ:

Մալխասեանց Ս., Հայերէն բացատրական բառարան, Երևան, Հայպետհրատ, հ. Գ., 1944, էջ 646 էջ։

«Մատենագիրք Հայոց», Է. դար, հտ. Դ., Անթիլիաս-Լիբանան, Տպարան կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 2005, 791 էջ:

«Մատենագիրք Հայոց», ԺԱ. դար., հտ, ԺԶ., Երևան, «Նաիրի» հրատ., 2012, 1122 էջ:

Նոր բառգիրք հայկազեան լեզուի, երկասիրութիւն երից վարդապետաց յիշատակութենէ Մեծին Մխիթարայ Աբբահօր Հ. Գաբրիէլի Աւետիքեան, Հ. Խաչատուրւոյ Սիրմէլեան, Հ. Մկրտչի Աւգերեան, Վենետիկ, 1837, հ. Բ. 1060 էջ։

Շիրինյան Մ. Է., Աստվածաբանությունը և մեկնությունը, «Տարեգիրք Աստվածաբանության-ԺԲ.», Երևան, 2017, 7-35 էջեր։

Շիրինյան Մ. Է., Քրիստոնեական վարդապետության անտիկ և հելլենիստական տարրերը, Երևան, «Գոլդ Պրինտ ընդ Դիզայն», 2005, 364 էջ։

Վարդանյան Ռ., Անանիայի Շիրակացւոյ (Շիրակունւոյ) համարողի ՇԼԲ կարգը, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 264 էջ:

Վարդանյան Ռ., Հայոց տոնացույցը (4-18-րդ դարեր), Երևան, 1999, 647 էջ։

Վարդանյան Ռ., «Պատճէն տոմարի հայոց» -ի խմբագրությունների ժամանակի որոշումը (6-18-րդ դդ.), Երևան, ԵՊՀ հրատ., 2007, 201 էջ:

Սիմոնյան Գ., Անկաստեղ (Տոմարական մի եզրույթի հետքերով), Աստվածաբանության ֆակուլտետ, Տարեգիրք, ԺԲ., Երևան, ԵՊՀ հրատ., 2017, էջ 35-65:

Վարդանյան Ռ., Սարգսյան Լ., Քրիստոնեական տոները՝ ըստ Անանիա Շիրակացու «Յայտնութեան» և «Զատկի» ճառերի, Տարեգիրք Աստվածաբանության, Թ., Երևան, 2014, էջ 7-33։

Սիմոնյան Գ., Անկաստեղ (Տոմարական մի եզրույթի հետքերով), Աստվածաբանության ֆակուլտետ, Տարեգիրք, ԺԲ., Երևան, ԵՊՀ հրատ., 2017, էջ 35-65:

Քյոսեյան Հ., Ներածություն հայ եկեղեցական մատենագրության, Երևան, 2018, 729 էջ։

А. К. Гаврилов, Языкознание византийцев, История лингвистических учений, Ленинград, 1985, c. 109-158.

Alden A. Mosshammer, The Easter Computus and the Origins of the Christian Era, OUP Oxford, 2008, pp. 474.

##submission.downloads##

Հրապարակված

2023-11-14