ԳՈՅԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ 20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v3i62.62Հիմնաբառեր-:
գոյափիլիսոփայություն, ինքնություն, ազգային նկարագիր, էկզիստենցիա, հայրենաբաղձություն, գոյության պայքար, ազատություն, ազգային մտածելակերպ, ավանդույթ, սովորույթ, ազգային հոգեկերտվածքՎերացական
Սույն հոդվածում քննարկվում են 20-րդ դարի հայ-ամերիկյան գրականությունը ձևավորող գրողների գոյափիլիսոփայական և ազգային ինքնության պահպանման խնդիրներին և հարցադրումներին առնչվող սկզբունքները: Ինչպես նաև քննվում են այն պատճառահետևանքային կապերն ու հանգամանքները, որոնց հիմքում էլ հենց ձևավորվեց հայ-ամերիկյան հարուստ ու բովանդակ գրականությունը: Հայ-ամերիկյան գրականության շարքերն են հարում Համաստեղը, Վահե Հայկը, Բենիամին Նուրիկյանը, Հակոբ Ասատուրյանը, Արամ Հայկազը, Անդրանիկ Անդրեասյանը, Վիլյամ Սարոյանը, Փիթեր Սուրյանը, Փիթեր Նաջարյանը, Ջեք Հաշյանը, Հակոբ Խաչիկյանը, Լևոն-Զավեն Սյուրմելյանը և այլք: Դյուրին չէր նրանց կյանքի ուղին. հայրենի բնակավայրերից արմատախիլ մնացորդացը օտար ափերում ենթարկվում էր կյանքի, բարքերի, ընկերային ազդակների, իմացական հետաքրքրությունների և աշխարհայացքի շրջափոխության, որը ավանդասեր և ազգասեր հայի մեջ ստեղծում էր նոր ընկերության և իրականության սուր բևեռումի հարկադրանք։ Նրանց ազգային ինքնության պահպանման ջանքերն ու ճիգերն անգնահատելի են։ Նրանք ազգային ինքնության, դիմագծի և անհատականության հիմքում դրել են ազգային ինքնագիտակցությունը, մտածողությունը, ավանդույթներն ու բարքերը, լեզուն, պատմական հիշողությունը, մշակույթն ու հոգեկան կերտվածքը։ Իրենց ստեղծագործությունների միջոցով նրանք իրենց գոյափիլիսոփայական և էկզիստենցիալ գոյության հիմնահարցերն են բարձրացրել աշխարհով մեկ:
Հղումներ
Գալստյան Բ․, Էկզիստենցիալիզմը և Վ․Սարոյանի դրամատուրգիան, Երևան, «Ճարտարագետ» հրատ․, 2015, 148 էջ։
․Դեմիրճյան Մ., Ազգային ինքնությունը՝ ժամանակակից արժեքային փոխակերպումների համատեքստում, «Վէմ» համահայկական հանդես, Երևան, 2018, Ժ (ԺԶ) տարի, հունվար-մարտ, թիվ 1 (61), էջ 91-106։
․Դեմիրճյան Մ., Հայ ազգային ինքնությունը և Սփյուռքի գործոնը գլոբալացվող աշխարհում, «Անալիտիկոն» ամսագիր, Ստեփանակերտ, 2018, 04 (112), էջ 27-31։
Էլ․ հղում՝ http://ysu.am/files/1-1548136936-.pdf (մուտք՝ 06․10․2020)։
․Հարությունյան Է․, Սերունդների աշխարհ և ժամանակակիցների աշխարհ, «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն» ամսագիր, Երևան, 2019, № 2 (29), էջ 3-15։
․Քեշիշեան Օ․, Ամերիկահայ անգլիագիր արձակագիրներու երկերուն մէջ եղեռնի անդրադարձը, «Նոր օր» շաբաթաթերթ, Լոս ԱՆճելըս, 2005, 18 Յունիս, Շաբաթ, էջ 4-5։
․«Anthology of Armenian Poetry», translated and edited by Diana Der Hovhannissian and Marzbed Margossian, Columbia University Press, 1978, p.50-59․
․New Writing from the Middle East, edited by Leo Hamalian and John Yohannan, New Armenian Library, 1978, p․ 19-.29․
․ Saroyan W., “Inhale and Exhale”, 1936, p. 86-87․
․Лурье С., Историческая этнология: Учебное пособие для вузов. — М.: Академический Проект: Гаудеамус, 2004, . 624 с.
․Хантингтон С., Кто мы? Вызовы американской национальной идентичности, М.: Изд-во «АСТ», 2004, 543 с.
․Питерская С., Чапыгин А., Национальная идентичность и американская мечта//Гуманитарные научные исследования. 2018. № 1[Электронный ресурс]. URL: Էլ․ հղում՝ https://human.snauka.ru/ 2018/ 01/24792 (մուտք՝ 26.01.2022).
․Шестаков В., США: Псевдокультура или завтрашний день Европы? М.: Изд-во «ЛКИ», 2010, 224 с.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.