ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ՈՃԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

##article.authors##

  • ՎԱԼՏԵՐ ԲԵՐԲԵՐՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v3i62.59

Հիմնաբառեր-:

քերականական ոճագիտություն, ձևաբանական,, շարահյուսական ոճագիտություն, խոսքի մասեր, արտահայտչականություն, տարբերակային ձև, ոճական արժեք

Վերացական

Ընդունված իրողություն է լեզվաբանության զարգացման ընթացքային մի պահի կանգ առնել, քննական հայացքով ձեռքբերումներն ամփոփել: Հայ ոճագիտական միտքն ունի կես դարից էլ ավելի զարգացման ընթացք: Այս ոլորտում ստեղծվել են տեսական մենագրություններ, տարաբնույթ հոդվածներ, որոնց վերաբերմամբ ժամանակն է վերլուծական հստակ վերաբերմունք դրսևորելու: Մանավանդ եթե նկատի առնենք ոճագիտության և խոսքի մշակույթի արագ զարգացումը, ապա, կարծում ենք, որոշակի գնահատումներով եղածն ի մի բերելը անհրաժեշտություն է:

Հոդվածում անդրադարձ է կատարվել քերականական ոճագիտական մտքի պատմությանը (1950 - 2020-ական թթ.): Քերականական ոճագիտությունն ուսումնասիրում է քերականական միջոցների ու կառույցների ոճական հնարավորությունները: Առանձնացվում են ձևաբանական և շարահյուսական ոճագիտություն խմբերը, որոնցից յուրաքանչյուրն ունի արտահայտչական յուրօրինակություն: Վերլուծել ենք ինչպես ձևաբանական, այնպես էլ շարահյուսական ոճագիտությանը վերաբերող աշխատանքները, տարբեր հետազոտություններում առկա դրույթները: Մեթոդաբանական հիմք է դարձել եղած տեսական դրույթների համադրումը: Փորձել ենք շարադրանքը ներկայացնել ըստ ժամանակագրության:

Հղումներ

Ավետիսյան Յու., Հայոց լեզու և խոսքի մշակույթ, Գիրք Ա, Եր., 2014:

Ավետիսյան Յու., Սարգսյան Լ. և ուրիշներ, Հայոց լեզու և խոսքի մշակույթ, Գիրք Բ, Եր., 2015:

Գաբրիելյան Վ., Գրավոր խոսք, Եր., 2012:

Եզեկյան Լ., Ոճագիտություն, Եր., 2006:

Զաքարյան Հ., Ավետիսյան Յու., Ոճագիտություն: Տեքստագիտություն: Հայոց լեզվի պատմություն, Եր., 2018:

Շահվերդյան Թ., Դասական գրաբարի շարահյուսական ոճաբանություն, Եր., 2007:

Շահվերդյան Թ., Ոճագիտություն, Եր., 2010:

Մարաբյան Տ., Պարզ նախադասության ուսուցումը, Եր., 2022:

Մկրտչյան Ռ., Ժամանակակից հայերենի ձևաբանական ոճաբանություն, Եր., 1992:

Պողոսյան Պ., Բայի եղանակային ձևերի ոճական կիրառությունները արդի հայերենում, Եր., 1959:

Պողոսյան Պ., Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, գիրք առաջին, Եր., 1990:

Ջահուկյան Գ., Խլղաթյան Ֆ., Հայոց լեզու: Ընդհանուր գիտելքիներ: Ոճաբանություն, Եր., 1976:

Վահանյան Գ., Հայոց լեզվի ոճաբանության ձեռնարկ, Եր., 1956:

Վիրաբյան Ն., Մարգարյան Լ., Հայոց լեզու. Ոճաբանություն, Եր., 2007:

##submission.downloads##

Հրապարակված

2023-11-14