ԿՈՍՏԱՆԴԻՆ ԵՐԶՆԿԱՑՈՒ ՏԱՂԵՐԻ ԼԵԶՎԱՈՃԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v3i62.55Հիմնաբառեր-:
մակդիր, համեմատություն, կրկնություն, բառի ոճական արժեք, իմաստային, հակադրություն, լեզվամտածողություն, լեզվի արտահայտաչականություն, բառապաշարՎերացական
Սույն հոդվածը նվիրված է Կոստանդին Երզնկացու բանաստեղծությունների լեզվական առանձնահատկություններին։ Կ. Երզնկացին հայ միջնադարյան տաղերգության մեջ բնության և սիրո առաջին երգիչն է: Կոստանդին Երզնկացու մասին շատ քիչ տեղեկություններ կան։ Նա ապրել ու ստեղծագործել է XIII դարի երկրորդ կեսից մինչև XIV դարի առաջին տասնամյակները։ Թեմատիկ և բովանդակային առումով Կ. Երզնկացու տաղերը բաժանվում են հետևյալ խմբերի՝ կրոնական, խոհախրատական, բնության, սիրո: Սակայն ընդհանրապես բանաստեղծի ստեղծագործությունն ունի անձնական-հասարակական, քնարական բնույթ: Յուրաքանչյուր ստեղծագործության պատկերային համակարգում բնականաբար որոշիչ դեր են կատարում բանաստեղծի տրամադրությունը, միջավայրը, աշխարհընկալումը, ներքին և արտաքին բազմաթիվ հանգամանքներ: Կ. Երզնկացու տաղերն աչքի են ընկնում լեզվական ինքնատիպ կառույցներով, ոճական առանձնահատկություններով։ Դրանք հարուստ են մակդիրներով, համեմատություններով, փոխաբերություններով, կրկնություններով, հակադրություններով: Ոճական այս միջոցների գործածությունը տաղերին հաղորդում է յուրօրինակ արտահայտչականություն և զգացմունքայնություն: Կ. Երզնկացու տաղերը կյանքի կարոտ ու սեր են, այն վայելելու սրտառուչ ցանկություն, հույս և ուրախություն, երջանկության հասնելու հավատ: հետաքրքիր է, որ սիրո զգացման այլաբանական դրսևորումներին զուգահեռ, ի տարբերություն միջնադարյան մյուս հեղինակների, Կ. Երզնկացու տաղերը հաճախ զուրկ են կրոնական մեկնաբանություններից, քանի որ Երզնկացին ավելի աշխարհիկ դարաշրջանի մտածողության մարդ էր և ավելի սթափ հայացքով էր մոտենում բնությանը, նրա զարթոնքին, ստեղծում բնության հոգեպարար երգեր՝ դրանցում արտահայտելով իր բնապաշտական ուսմունքը, որոնց հիմքում դարձյալ Աստծու ամենակարող գաղափարն էր20:
Հղումներ
Աբեղյան Մ., Երկեր, հ. Դ, Երևան, 1960// Abeġyan M., Erker, h. D, Yerevan, 1960.
Աբեղյան Մ., Հայոց հին գրականության պատմություն, Երևան, 1946.// Abeġyan M., Hayoc hin grakanutyan patmutyun, Yerevan, 1946.
Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, Երևան, 1926// Achaṙyan H., Hayeren armatakan baṙaran, Yerevan, 1926.
Եզեկյան Լ., Ոճագիտություն, Երևան, 2002// Ezekyan L., Vochagitutyun, Yrevan.
Ղազարյան Ռ., Ավետիսյան Հ., Միջին հայերենի բառարան, Երևան, 2009// Ġazaryan Ṙ., Avetisyan H., Mijin hayereni baṙaran, Erevan, 2009.
Ղանալանյան Ա., Սայաթ-Նովայի արվեստի ժողովրդական հնարները, «Աշխատություններ», 2, Եր., 1947. Ghanalanyan A., Sayat-Novayi Arvesti Zhoġhovrdakan hnarnerə, «Ashkhatutyunner», 1947.
Մարության Ա., Հայոց լեզվի ոճաբանություն, Երևան, 2000// Marutyan A., Hayots lezvi vochabanutyun, Yerevan, 2000.
Մարության Ա., Ե. Չարենցի չափածոյի լեզուն ու ոճը, Երևան, 1979// Marutʻyan A., E. Charentsi chapatsoyi lezun u vochy, Yerevan, 1979.
Melkonyan S., Aknarkner hayoc lezvi vovhagitutyan, Erevan, 1984.
Ներսիսյան Վ., Հայ միջնադարյան տաղերգության գեղարվեստական միջոցները, Երևան, 1976// Nersisyan V., Hay mijnadaryan taġhergutyan geġarvestakan mijotsnerə, Yerevan, 1976.
Շահվերդյան Թ., Դասական գրաբարի շարահյուսական ոճաբանություն, Երևան, 2007// Šahverdyan Tʻ., Dasakan Grabari Sharahyusakan Vochabanutyun, Yerevan , 2007.
Պողոսյան Պ., Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, Երևան, 1991, հ. 2// Poġosyan P., Khoski mshakuyti ev vochagitutyan himunkner, Yerevan, 199 1, v. 2.
Ջրբաշյան Էդ., Գրականության տեսություն, Երևան, 1961// Jrbahyan Ed., Grakanutyan tesutyun, Yerevan, 1961.
Ջրբաշյան Էդ., Վ. Տերյանի տաղաչափական համակարգը, Երևան, 1995// Jrbashyan Ed., V. Teryani taġachapakan hamakargə, Yerevan, 1995.
Սահակյան Հ., Ուշ միջնադարի հայ բանաստեղծությունը, Երևան, 1975/ Sahakyan H., Ush miǰnadari hay banasteġcutyunə, Yerevan, 1975.
В. Брюсов, Поэзия Армении, Moscow, 1916// V. Bryusov, Poeziya Armenii, Moskva, 1916.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.