ՄՈՆՈՒՄԵՆՏԱԼ ԱՐՎԵՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (ԿՈԹՈՂԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ, ՈՐՄՆԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ)
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i61.51Հիմնաբառեր-:
մոնումենտալ արվեստ, կոթողային արվեստ, որմնանկարչություն, մոնումենտալ գեղանկարչություն, խճանկարչություն, միջնադարյան արվեստ, Ախթամարի որմնանկարներ, պալատական, եկեղեցական, հորինվածքՎերացական
Մոնումենտալ արվեստը տարածական արվեստների ուրույն բնագավառ է, որի ստեղծագործությունները կիրառվում են կոնկրետ ճարտարապետական միջավայրի համար և գաղափարով, տեսողական-արխիտեկտոնիկ ու գունային կառուցվածքով համապատասխանում են նրան:
Մոնումենտալ արվեստի գործեր են համարվում հուշարձաններն ու կոթողները, կառույցների քանդակագործական, գեղանկարչական, խճանակարային հարդարանքը, որմնանկարները (որոշ արվեստաբաններ մոնումենտալ արվեստի գործեր են համարում նաև ճարտարապետական շինությունները): Շինության ճակատի և ինտերիերի հորինվածքները (որմնապատկերները), հրապարակի հուշարձանը, սովորաբար մարմնավորում ու պրոպագանդում են տվյալ ժամանակի սոցիալական և փիլիսոփայական առավել ընդհանուր գաղափարներ, նվիրվում ականավոր գործչի կամ նշանավոր իրադարձության հիշատակին:
Համադրվելով կոթողային արվեստին՝ մոնումենտալ արվեստը կոնկրետացնում է կառույցի, անսամբլի կամ ճարտարապետորեն կազմակերպված տարածության գաղափարական բովանդակությունը:
Հոդվածը համեմատական քննության է ենթարկում Հայաստանում մոնումենտալ արվեստի ոչ միայն կոթողային տեսակը, այլ նաև մոնումենտալ գեղանկարչական արվեստը՝ ի դեմս եկեղեցական որմնանկարչության, որը հայ միջնադարյան արվեստի փառավոր էջերից մեկն է: Նման արժեքները վեհ գաղափարներ արտահայտելու ձգտումով են պայմանավորված՝ այդ գործերի վսեմ գեղարվեստական ձևերը, մարդու, առարկայական–տարածական միջավայրի և բնության հետ դրանց մասշտաբային հարաբերակցությունը:
Հղումներ
Առաքելյան Բ., Ակնարկներ հին Հայաստանի արվեստի պատմության, Ե., 1976։
Սահինյան Ա., Գառնիի և Գեղարդի ճարտարապետական հուշարձանները, Ե., 1999։
Հովհաննիսյան Կ., Էրեբունի որմնանկարները, Ե., 1978։
Толстой В. Б., Советская монументальная живопись. М., 1958։
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.