ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԵՐՊԱՐԸ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԵՎ ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

##article.authors##

  • Անի Ղազարյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i61.49

Հիմնաբառեր-:

հայրենանվեր բանաստեղծներ, աստվածընծա պարգև, դարակազմիկ իրադարձություն, ժողովրդի ճակատագիր, զգայուն սիրտ, գրչեղբայրներ, հայրենիք, հույս, հավատ, վիրավոր

Վերացական

Մեր հոդվածը նվիրված է ազգի նվիրյալների` Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհ. Թումանյանի և անզուգական Վարպետ Ավ. Իսահակյանի հայրենասիրական թեմայով գրված արձակ և չափածո ստեղծագործությունների ուսումնասիրմանը: Մենք կատարել ենք նպատակային ընտրություն` քննության առարկա դարձնելով հիմնա­կանում տասնիններորդ դարավերջում և քսաներորդ դարասկզբում գրված քնարական բնաստեղծությունները և արձակ ու չափածո գրված առանձին ստեղծագործությունները, որոնցում հայրենասեր բանաստեղծներն արձագանքում են աղետլի իրադարձություններին և իրենց տագնապած սրտերի խոսքն ուղղում հարազատ ժողովրդին:

Մարդակեր գազանը դարավերջում Արևմտյան Հայաստանում իրականացրեց նախադեպը չունեցող կոտորածներ, իսկ նոր դարի սկզբին` Հայոց Եղեռնը: Հայոց վիշտն ու ցավը սեփական վիշտ ու ցավ ընդունող բանաստեղծներն այդ ամենի ակամա ականատեսները դարձան: Նրանք ոչ միան գրչով պայքարի դաշտ նետվեցին` վրեժի ու ցասման կոչեր հնչեցնելու հետ մեկտեղ ժողովրդին վերստին հիշեցնելով իր պատմական անցյալի փառավոր էջերն ու հերոս զավակներին: Գեղարվեստորեն արձագանքելով իրադարձություններին և ազգային ողբերգությունը դարձնելով իրենց ստեղծագործություննեևրի գլխավոր առանցքը` հայրենասիրական երգերում կատարած ազգային և համամարդկային ընդհանրացումներով Թումանյանն ու Իսահակյանը ոչ միայն փառաբանում էին հայրենիքի համար իրենց կյանքը զոհած քաջորդիներին, այլև ազգին համախմբվելու կոչեր էին հնչեցնում` առանձնահատուկ ընդգծելով ժողովրդի լուսավոր ապագայի չթաքցվող լավատեսությունը:

Հղումներ

Ավետիսյան Զ., <<Թումանյանի ստեղծագործական լաբորատորիան>>, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Ե., 1973։

Իսահակյան Ավ., ԵԼԺ հ1, ՀՀ ԳԱԱ <<Գիտություն>> հրատ., Ե., 2003։

Թամրազյան Հ., <<Բանաստեղծության հազարամյա խորհուրդը>>, Երևան, <<Սովետական գրող>> հրատ., 1986։

Թումանյան Հովհ., ԵԼԺԿ, Երևան, ՀՀ ԳԱԱ <<Գիտություն>> հրատ., Ե., 2018։

<<Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության պատմություն>> (1915-1919), ՀՀ ԳԱԱ <<Գիտություն>> հրատ., Ե., 2019։

Հախվերդյան Լ, <<Թումանյանի աշխարհը>>, Ե., <<Հայաստան>> հրատ., 1966։

##submission.downloads##

Հրապարակված

2023-04-28