ՍՐԲՈՒՀԻ ՏՅՈՒՍԱԲԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ, ՍՈՑԻԱԼ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ԵՎ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԱՆՑ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ1
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i61.48Հիմնաբառեր-:
Սրբուհի Տյուսաբ, հրապարակախոսություն, աշխարհաբառ հայ լեզու, օսմանյան բռնապետություն, Կ. Պոլիս, ԶմյուռնիաՎերացական
Ուսումնասիրության մեջ քննվել են 19-րդ դարի երկրորդ կեսին Կ. Պոլսում արևմտահայ գրող Սրբուհի Տյուսաբի գեղարվեստական և հրապարակախոսական գործունեությունը, հոդվածները, սոցիալ-հասարակական հայացքները։ Տյուսաբի հրապարակախոսությունը քաղաքական, սոցիալ-հասարակական և գրական-մշակութային երկխոսությունների հեռարձակման նոր փորձ էր, որը առավելապես տարածված էր 19-րդ դարի երկրորդ կեսին:
Ուսումնասիրության նպատակն է՝ Սրբուհի Տյուսաբի հրապարակախոսական հոդվածները հետազոտելու միջոցով բացահայտել հեղինակի գրական-մշակութային և սոցիալ-հասարակական հայացքները, ինչպես նաև դրանց դերակատարությունը կանանց ազատագրության գործընթացներում: Ուսումնասիրության խնդիրն է՝ վերլուծել 19-րդ դարի երկրորդ կեսի արևմտահայ կին հեղինակ Սրբուհի Տյուսաբի հրապարակախոսական ժառանգությունը, որը մինչ օրս համապատասխան քննության չի ենթարկվել։ Ուսումնասիրության նորույթը կանանց ազատագրության և զարգացման ճանապարհները նորովի մեկնաբանելու փորձ է: Ուսումնասիրությունը միջգիտակարգային է: Այն վերլուծվել է գրականագիտության, պատմության, մարդաբանության և էթնոմշակույթային փոխադարձ կապերի և առնչությունների համատեքստում: Կիրառվել են գրականագիտական, պատմական, մարդաբանական վերլուծության մեթոդները՝ ուսումնասիրվող նյութի շառավղում ընդգծելով և կենտրոնացնելով Սրբուհի Տյուսաբի հրապարակախոսական հոդվածներում գոյություն ունեցող տարաբնույթ դրսևորումները և շերտավորումները: Այսօրինակ ուսումնասիրություն կատարվում է առաջին անգամ: Այն կարևոր է և արդիական ոչ միայն միջգիտակարգայնության, այլև հայագիտության մեջ կանանց հիմնախնդիրների վերլուծության տեսանկյունից։
Հղումներ
Անտոնյան Ա., Գանձարան. բարձրագույն դասընթաց, Կ. Պոլիս, 1920, 232 էջ:
«Արեւելեան մամուլ», Իզմիր, ԺԱ տարի, 1881, սեպտեմբեր:
«Արեւելեան մամուլ», Իզմիր, ԺԱ տարի, 1881, դեկտեմբեր:
«Արեւելեան մամուլ», Իզմիր, ԺԲ տարի, 1882, ապրիլ:
Արփիարյան Ա. Երկեր, Ե., «Սովետական գրող», 1987, 523 էջ:
«Բազմավեպ», Վենետիկ, 1903:
«Գրական և իմաստասիրական շարժում», Կ. Պոլիս, 1885, տետր 7, 121 էջ:
Եսայան Զ., Սիլիհտարի պարտեզներ, Ե., 2018, 200 էջ:
Զոհրապ Գ., Երկերի ժողովածու չորս հատորով, Ե., 2001, հ. Ա., 468 էջ:
«Թէրճէմանը էֆքեար», Կ. Պոլիս, 1882, 24 մարտի, 1383:
«Լույս», 1882, մայիսի 22, թիւ 247։
Խառատյան Ա., Արևմտահայ պարբերական մամուլը և գրաքննությունը Օսմանյան Թուրքիայում (1857-1908), Ե., ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1989, 379 էջ:
Համբարձումյան Ն., Փարսադանյան Ս., Սրբուհի Տյուսաբը և հայ բարեգործական ընկերությունները, «Գիտական Արցախ», 2022:
Հրանտ Ասատուր, Դիմաստվերներ, Կ. Պոլիս, 1921, 158 էջ:
«Մասիս», Կ. Պոլիս, 1880, թիւ 2528։
«Մասիս», Կ. Պոլիս, 1880, թիւ 2587:
«Մասիս», Կ. Պոլիս, 1880, դեկտեմբեր:
«Մեղու Հայաստանի», 1882, թիվ 19:
«Մեղու Հայաստանի», 1882, թիւ 29։
«Մեղու Հայաստանի», 1882, թիւ 45։
«Մշակ», 1882, թիւ 54։
«Մշակ», 1882, թիւ 55:
Չիլինկիրյան Գր., Ուղևորություն ի Կոստանդնուպոլիս, «Արեւելեան մամուլ», Զմյուռնիա, 1883։
Պողոսեան, Հ. Ե. Վ., Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու, հ. Ա, Մխիթարեան տպարան, Վիեննա, 1957, 769 էջ:
Սիպիլ, Երկեր, Ե, «Հայաստան» հրատ., 1965, 450 էջ:
Տյուսաբ Ս., «Կանանց դաստիարակությունը», «Մասիս», Կ. Պոլիս, 1880 (Դեկտեմբեր):
Տյուսաբ Ս., «Կանանց աշխատության սկզբունքը», «Արեւելեան մամուլ» (ա), 1881, ԺԱ տարի (Դեկտեմբեր):
Տյուսաբ Ս., «Քանի մը խոսք կանանց անգործության մասին», «Արեւելեան մամուլ» (բ), Իզմիր, 1881, ԺԱ տարի (Սեպտեմբեր):
Տյուսաբ Ս., «Հայ ընկերությունք», «Արեւելեան մամուլ», Իզմիր, 1882, ԺԲ տարի, (Յունիս), էջ 241-251:
Տյուսաբ Ս., Մայտա, Կ. Պոլիս, 1883, տպ. Զարդարեան, 249 էջ:
Տյուսաբ Ս., Սիրանոյշ, Կ. Պոլիս, 1884, տպ. Նշան Կ Պէրպէրեան, 408 էջ:
Տյուսաբ Ս., Արաքսիա կամ վարժուհի, Կ. Պոլիս, 1887, տպ. Նշան Կ. Պէրպէրեան, 408 էջ:
Տյուսաբ Ս., Աշխարհաբառ հայ լեզուն, Կ. Պօլիս, 1880, տպ. Յովսեփայ Գավաֆեան, 15 էջ:
Տեմիրճիպաշյան Ե., Երկեր, Ե., «Սովետական գրող», 1986, 534 էջ:
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.