Բառային հոմանշության ուսուցումը բուհում՝ ըստ մասնագիտացումների

##article.authors##

  • Լիլիթ Ավետիսյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i60.42

Հիմնաբառեր-:

բառային հոմանշություն, հոմանշային շարք, հականշահոմանշային շարքեր, հոմանշություն և բազմիմաստություն, մասնագիտական բառապաշար, բուհական ուսուցում, տեքստային աշխատանք, բառարանային աշխատանք, փոխներգործուն մեթոդներ, մեթոդական հնարներ

Վերացական

Սույն հոդվածում բառային հոմանշության ուսուցումը տրված է՝ ըստ մասնագիտական այս կամ այն բնագավառին վերաբերող բառապաշարի և տեքստային հատվածների: Բուհական համակարգի ոչ մասնագիտական ֆակուլտետներում արդի հայերենի հոմանիշ բառերի՝ ըստ մասնագիտացումների և նրանց համապատասխան բառապաշարի ավանդումը կարող է նպաստել բառերի ձևաիմաստային այս խմբի ուսուցման  արդյունավետության բարձրացմանը: Կարևոր է բառային հոմանշության և հականշության ընդհանրությունների և տարբերությունների, ինչպես նաև բազմիմաստության և հոմանշության փոխհարաբերությունների վերհանումը:

Ուսանողների ձեռք բերած տեսական գիտելիքները հարկ է կիրառել գործնականում՝ ըստ տարաբնույթ առաջադրանքների և տեքստային աշխատանքի:

Արժևորվում են ուսուցման անհատականացմանը նպաստող բառարանային աշխատանքը, կապակցված խոսք կազմելը և,  ընդհանրապես,  ուսանողների ինքնուրույն աշխատանքներ կատարելու հմտությունների մշակումը:

Թեման ավանդելիս առաջարկվում է կիրառել գծագրական դասակարգիչներ, որոնք ապահովում են փոխներգործուն ուսուցումը, ինչպես նաև համակարգչային Microsoft Power Point (կամ Google) ներկայացումը՝  որպես ուսուցման միջոցներից մեկը:

Հղումներ

Առաքելյան Վ. Դ., Խաչատրյան Ա. Հ., Էլոյան Ս. Ա., Ժամանակակից հայոց լեզու, հ. 1, Ե., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1979:

Ավետիսյան Լ. Ն., Սողոմոնյան Մ. Ռ., Հայոց լեզվի գործնական դասընթաց: Բառագիտություն: Ուսումնական ձեռնարկ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետների համար Ե., «Էդիթ Պրինտ» հրատ., 2022:

Սարուխանյան Ս., Դալլաքյան Ա., Դիշաղաջյան Ն., Ուսուցման ժամանակակից մեթոդներ, հնարներ և վարժություններ, ԿԱԻ Լոռու մասնաճյուղ, «Վանատուր» ՍՊԸ տպ., 2008:

Սուքիասյան Ա. Մ., Հոմանիշները ժամանակակից հայերենում, Ե., Եր. համալս. հրատ., 1971:

Азимов Э. Г., Щукин А. Н., Новый словарь методических терминов и понятий (теория и практика обучения языкам), М., Изд-во ИКАР, 2009.

Селевко Г. К., Энциклопедия образовательных технологий, Том 1, М., Народное образование, 2005.

##submission.downloads##

Հրապարակված

2023-03-27