Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության գործունեությունն Ամերիկայում 1908-1914թթ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i60.38Հիմնաբառեր-:
Կենտրոնական վարչություն, Օսմանյան կայսրություն, որոշում, հանգանակությունՎերացական
1908թ. երիտթուրքերը Թուրքիայում իրականացրեցին հեղաշրջում և իշխանությունը վերցրին իրենց ձեռքը: Երկրում հաստատվեցին սահմանադրական կարգեր, ինչը հնարավորություն ընձեռեց հայ քաղաքական ուժերին ազատ գործունեություն ծավալելու: Ողջունելով երկրում քաղաքական փոփոխությունները հայ քաղաքական կառույցներից` Հնչակյան կուսակցությունը, զգուշավոր մոտեցում դրսևորեց նոր քաղաքական ուժի նկատմամբ: Հասկանալով երիտթուրքերի ազգայնամոլ էությունը` հնչակյանները իրենց շրջաբերականներում հրատապ խնդիր էին համարում ժողովրդի ինքնապաշտպանության նախապատրաստումն ու զինումը: Կուսակցության կենտրոնական վարչությունը հանձնարարում է կուսակցության մասնաճյուղերին շարունակել տարածել կուսակցության գաղափարները` բացառելով անջատողական ցանկացած գործելակերպ: Այսպես նման մոտեցումը տարածվեց նաև Ամերիկայում գտնվող հնչակյան կուսակցության մասնաճյուղի վրա: Այն առաջադրել էր ընդունել նոր փոփոխությունները, սակայն, զինման և այդ գործի աջակցությունը, նույնպես շարունակական բնույթ էր կրելու:
Հայ քաղաքական կուսակցություներից՝ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը, Ամերիկայում 1908-1914 թթ. որոշակի քայլեր ձեռնարկեց արևմտահայերի պաշտպանության համար:
1908 թ. Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը փորձ է կատարում իրականացնել արևմտահայերի ինքնապաշտպանությունը սահմանադրական ճանապարհով. այս հիմքով Ամերիկայում կուսակցությունը որոշում է նյութապես աջակցել Կենտրոնին արևմտահայերի ազատագրման հարցում և օգտագործել իր ազդեցությունը տեղում այդ գործը կազմակերպելու համար: կուսակցության ազդեցությունն ավելացնելու
Հիմք ընդունելով առկա փաստերը, պարզ է դառնում, որ կուսակցությունը, շեղվելով իր գլխավոր նպատակից ունեցած միջոցները հատկացնում է ոչ թե տեղում արևմտահայերի աջակցությանը, այլ թերթի հրատարակմանը: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ 1908-14 թթ. ինչպես Ամերիկայում, այնպես էլ այլ վայրերում կուսակցությունը արևմտահայերի ինքնապաշտպանության հարցում լիարժեք և արդյունավետ գործունեություն չծավալեց:
Հղումներ
ԳԱԹ (Գրականության և Արվեստի թանգարան), գ. 62, թ.2։
Հայաստանի Ազգային արխիվ (ՀԱԱ), ֆ.408, ց.1, գ. 85, թ.2։
ՀԱԱ, ֆ. 408, ց.1, գ. 87. թ 2։
ՀԱԱ, ֆ. 408, ց.1, գ. 89, թ.7։
Ճիզմանեան Մ., Պատմութիւն ամերիկայահայ քաղաքական կուսակցութեանց, Ֆրէզնօ, 1930, էջ 141։
ՀԱԱ, ֆ. 408, ց.1, գ. 105, թ. 3։
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.