Եղիշե Չարենցի 1920-ական թթ. պոեզիայի ժանրային բազմազանությունը, կառուցվածքային ու լեզվաոճական յուրահատկությունները

##article.authors##

  • Անուշ Թասալյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i60.36

Հիմնաբառեր-:

Ժանր, լեզու, ոճ, կառուցվածք, բանաստեղծություն, պոեմ, գունային համակարգ

Վերացական

1920-ական թվականների Ե. Չարենցի բազմաժանր ստեղծա­գործությունների մի ծանրակշիռ հատվածն իրենց վրա կրում են ֆուտուրիզմի ազդեցությունը։ Սակայն պետք է նկատել, որ Ֆ. Պ. Մարինետիի և ռուս ֆուտուրիստների ոչ բոլոր հիմնադրույթներն են ընդունելի։ Եթե վերոհիշյալ հեղինակների մանիֆեստները, հանգա­նակները, ծրագրերի մեծ մասը նաև քաղաքական բովանդակություն ուներ, ապա, «Դեկլարացիա երեքին» և նրա հիմնադրույթները գրական ծրագրեր էին առաջադրում և ունեին պոեզիայի զարգացումը նոր հունով տանելու, նրա բովանդակությունը ժամանակի սրընթաց ռիթմին համապատաս­խանեցնելու միտումներ։

   Ե. Չարենցն այդ նպատակով փորձարկում է  բանաստեղծական կառուցվածքի նոր ձևեր, պոեզիայի լեզուն մոտեցնում է ժողովրդա­խոսակցականին, փոփոխում գունային համակարգը, առավելություն տալիս հեռագրային ոճին, բանաստեղծության «հատակագիծը» մաքրում ավելորդ դետալներից՝ ածականներից, մակդիրներից ու ստեղծում բանարվեստի իր ինքնատիպ մոդելը։

Հղումներ

Չարենց Ե., Գրականության մասին, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1957։

Չարենց Ե., Երկերի ժողովածու 4 հատորով, հատոր 1, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1986։

Չարենց Ե., Երկերի ժողովածու 4 հատորով, հատոր 2, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1986։

Աղաբաբյան Ս., Եղիշե Չարենց, գիրք 1, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973։

Աղաբաբյան Ս., Հայ սովետական գրականության պատմություն, գիրք 1, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1986։

Գասպարյան Դ., Եղիշե Չարենց. կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 2022։

Զաքարյան Ալ., Եղիշե Չարենց. կյանքը, գործը, ժամանակը, գիրք 1, Երևան, ՀՀ, ԳԱԱ հրատ., 1997։

Էդոյան Հ., Չարենցի պոետիկան, Երևան, «Վան Արյան» հրատ., 2011։

Բարթ Ռ., Գրականություն և ճշմարտություն, էսսեներ, Երևան, Ապոլոն, 1999։

Քնյութ Հ., Մոդայիկ գրականության մասին, «Նոր դար», հրատ., 2022։

##submission.downloads##

Հրապարակված

2023-03-27