Նորագույն շրջանի (1960-1980-ական թթ.) մանկապատանեկան արձակի առաջընթացի միտումներն ու օրինաչափությունները
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i60.33Հիմնաբառեր-:
պատմվածք, վիպակ, ժանր, հեռավոր ու մոտ անցյալ, անհանգիստ պատանեկություն, երազանքների աշխարհ, ապակե քաղաք, ոսկե կոճակ, իրականն ու առասպելականը, ավանդականն ու նորարարականըՎերացական
Գրական-գեղարվեստական զարգացումները մեծապես պայմանավորված են հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխություններով: Եվ անտարակույս է, որ գրականությունն այն հայելին է, որտեղ անսխալ արտացոլվում են այդ փոփոխությունների հետևանքով դրսևորվող իրողությունները:
Նախկին ԽՍՀՄ հասարակական-քաղաքական կյանքում արմատական բարեփոխումներ տեղի ունեցան անհատի տխրահռչակ պաշտամունքի հաղթահարումից հետո՝ 1959-ի վերջին և 1960-ի սկզբներին, որոնք առաջընթացի բնականոն հուն մղեցին նաև գրական-գեղարվեստական զարգացումները: Աստիճանաբար սկսեցին հաղթահարվել գաղափարախոսական արգելքները, ընդլայնվեցին թեմատիկ ընդգրկումների շրջանակները, մշակվեցին պատմական անցյալի արժևորման նոր հայեցակարգեր: Գրականություն վերադարձավ նախորդ տասնամյակներում այնտեղից հալածված անհատը:
Այս ամենը չէր կարող իր բարերար ազդեցությունը չունենալ նաև մանկապատանեկան գրականության վրա, որը, անտարակույս, ընդհանուր գրականության անբաժանելի մասերից մեկն է:
Եթե նախորդ տասնամյակներում գրական զարգացումներին ուշադրություն էր հատկացվում դրանց քաղաքականացման ընդգծված միտումներով, ապա անհատի պաշտամունքի հաղթահարումից հետո վերաբերմունքն աստիճանաբար սկսեց բարեփոխվել: Մանկապատանեկան գրականության խնդիրները նույնպես սկսեցին լայնորեն քննարկվել: Այսպես՝ ԽՍՀՄ գրողների 3-րդ (1959), 4-րդ (1967) համագումարներում, ՀԳՄ նույն թվականների պլենումներում մշակվեցին մանկապատանեկան գրականության առաջընթացի նոր ծրագրեր, իրականության ու պատմական անցյալի գեղարվեստականացման նոր մոտեցումներ, որոնք ստեղծագործական նոր հնարավորություններ բացեցին գրողների առջև, մղեցին համարձակ որոնումների:
1960-1980-ականների մանկապատանեկան արձակն աչքի է ընկնում ժանրային ու թեմատիկ բազմազանությամբ, առատ հունձքով. այդ տասնամյակներում լույս տեսան տարիքային տարբեր խմբերի ընթերցողներին հասցեագրված պատմվածքների տասնյակ ժողովածուներ, վիպակներ, որոնց գեղարվեստական համակարգն ամբողջացնելու համար նպատակահարմար ենք համարում դրանք համախմբել թեմատիկ-գաղափարական առանցքների շուրջ, ինչը հնարավորություն կընձեռնի հետևել առաջընթացի ընդհանուր համապատկերին, նաև՝ առանձին հեղինակների ստեղծագործական դինամիկային, բացահայտել նրանց աշխարհընկալման սկզբունքները, մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության վերաբերյալ նրանց մոտեցումները:
Առաջարկում ենք թեմատիկ-գեղարվեստական հետևյալ առանցքները՝
- Իրականություն արտացոլող ստեղծագործություններ:
- Պատմական անցյալին ու Մեծ հայրենականին նվիրված ստեղծագործություններ:
- Արկածային, գիտաֆանտաստիկ ստեղծագործություններ:
Հղումներ
Ավագյան Էդ., Մենք ապրում ենք Կոնդում, Եր., 1965։
Ավագյան Էդ., Կորած գաղտնիք, Եր., 1985։
Գյուլնազարյան Խ., Մեռած աշխարհի ակամա բնակիչները, Եր., 1968։
Գյուլնազարյան Խ., Հետքեր գետնի վրա և գետնի տակ, Եր., 1984։
Խանզադյան Ս., Երեք տարի և 291 օր, Եր., 1972։
Խանզադյան Ս., Խոսեք, Հայաստանի լեռներ. Եր., 1976։
Խանզադյան Ս., Քարանձավի բնակիչները, Եր., 1979։
Սարինյան Ս., Գեղարվեստական գրականության պատմականությունը, Եր., 1979։
Սիմոնյան Կ., Թափառող մոլորակ, Եր., 1961։
Սիմոնյան Կ., Կրկես լուսնի վրա, Եր., 1961։
Սևակ Պ., Երկերի ժողովածու 3 հատորով, հ. 3, Եր., 1983։
Շայբոն Ա., Սպիտակ ստվերների աշխարհում, Եր., 1963։
Շայբոն Ա., Տիեզերական օվկիանոսի կապիտանները, Եր., 1986։
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2023 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.