Ստեղծագործական արգասավոր ուղի

##article.authors##

  • Մարտին Գիլավյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i60.32

Հիմնաբառեր-:

պատմվածք, վիպակ, վեպ, Խնձորեսկ, ուրույն աշխարհ, անկրկնելի գույներ, ինքնատիպ պատում

Վերացական

Սուրեն Այվազյանը նորագույն շրջանի հա գրականության ճանաչված, սակայն զարմանալիորեն ըստ արժանվույն չգնահատված գրողներից մեկն է, ով թողել է գրական հարուստ ժառանգություն՝ պատմվածքներ, արձակ բանաստեղծություններ, վիպակներ, վեպեր: Նա գրականություն բերեց հայրենի բնաշխարհի՝ Զանգեզուրի անկրկնելի գույները իր ծննդավայրի՝ պատմական Խնձորեսկի՝ արմատներով հայրենի եզերքին կապված, արժանապատվության բարձր զգացումով օժտված մարդկանց՝ ժամանակատարածական տարբեր հարթություններում ներկայացնելով նրանց ուրախության ու տխրության պահերով, մտահոգություններով ու տագնապներով, նաև՝ սպասումներով:

Ս. Այվազյանը լայն ճանաչման հասավ իր պատմվածքներով և «Ճակատագիրն հայոց» ու «Խնձորեսկ» վեպերով: Նրա պատմվածքներից շատերը պարզապես գլուխգործոցներ են՝ իրենց հոգեբանական նուրբ ներթափանցումներով, քնարականի ու պատմողականի մեծ վարպետությամբ կատարված համադրություններով, լեզվավոճական առանձնահատկություններով: Եվ պատահական չէ, որ նա բնութագրվում է որպես փոքր արձակի մեծ վարպետ:

Հղումներ

Այվազյան Ս., Կա և հետմահու կյանք, Եր., «Հայաստան» հրատ., 1972:

Այվազյան Ս., Խնձորեսկ, Եր., «Հայաստան» հրատ., 1982:

Արզումանյան Ս. Սովետահայ վեպը, Գ. 3, Եր., «Սովետական գրող», հրատ., 1986։

Սարինյան Ս., Հայոց գրականության երկու դարը, «Զանգակ» հրատ., 2004

##submission.downloads##

Հրապարակված

2023-03-27