ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԶԱՔԱՐԻԱ ՔԱՆԱՔԵՌՑՈՒ «ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ» ԷՋԵՐՈՒՄ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

##article.authors##

  • Քրիստինե Պապիկյան ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
  • Ռաֆիկ Գաբրիելյան ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i73.259

Հիմնաբառեր-:

Զաքարիա Քանաքեռցի, պատմագրություն, սկզբնաղբյուր, ուշ միջնադար, երկրագործություն, այգեգործություն, ոռոգման համակարգ, ջրանցքաշինություն

Վերացական

ԺԷ դ. ականավոր պատմագիր Զաքարիա Քանաքեռցու «Պատմագրութիւն»-ը բաղկացած է երեք մասից, որը ընդգրկում է հայոց պատմությունը՝ սկսած Արշակունիների թագավորությունից, Սասանյանների դինաստիայի  հաստատումից մինչև 1699 թվականը: Պատմագիրը ծնվել է Կոտայք գավառի Քանաքեռ գյուղում 1627 թ. և իր հետագա ստեղծագործական կյանքն ու գործունեությունը ծավալել է Արագածոտն գավառում՝ Հովհաննավանքում (մահացել է Հովհաննավանքում 1699 թ.): Այս է պատճառը, որ նա իր աշխատանքի մեծագույն մասը նվիրել է այս շրջանների ուսումնասիրությանը: Քանաքեռցու «Պատմագրութիւն» աշխատության մեջ գրառված նյութերը, որոնք վերաբերում են ուշ միջնադարի Հայաստանի տնտեսական կյանքի հիմնական ճյուղերին: Մասնավորապես նա անդրադարձել է դաշտամշակությանը և գյուղատնտեսության մյուս ենթաճյուղերին (երկրագործություն, պտղաբուծություն, այգեգործություն): Ուշագրավ են նրա տեղեկությունները նշված բնագավառների հետ կապված արտադրական կառույցների վերաբերյալ: Քանաքեռցին մանրամասն տեղեկություններ է հաղորդում երկրագործության մեջ կիրառվող աշխատանքային գործիքների մասին: Նրա տվյալները  կարևոր պատմական-ազգագրական սկզբնաղբյուր են: Պատմիչը, իր աշխատանքը շարադրելիս, հիմք է ընդունել ոչ միայն վիմագիր արձանագրությունները, մատենագիր գրականությունը, իբրև բանահավաք, ականատես-վկայի ճշգրտությամբ հստակ ու արժանահավատ տեղեկություներ է հաղորդում իր ժամանակաշրջանի պատմության, սոցիալ-տնտեսական կյանքի վերաբերյալ: Քանաքեռցու «Պատմագրութիւն» երկի առանցքը հայ աշխատավոր, կոռի աշխատանքի տակ կքած հայ գյուղացին է, ով գտնվելով պարսկական տիրապետության տակ՝ ենթարկվում էր ընչաքաղց խաների կամայականություններին, ապօրինի հարստահարումներին ու ծանր հարկային քաղաքականությանը: Պատմագիրը անդրադարձել է նաև պարսիկ խաների կողմից տնտեսության զարգացմանն ուղված աշխատանքների իրականացմանը, որոնք հետապնդում էին քաղաքական և անձնական շահեր: Պարսիկ խաները հարստություն ձեռք բերելու նկատառումներով Կոտայքի և Արագածոտնի տարածքներում անց են կացնում ջրանցքներ ոռոգման համակարգը բարելավելու համար, ինչը կարող էր նպաստել իրենց հարստացմանը:       
            Զաքարիա Քանաքեռցու «Պատմագրութիւն»-ը կարևոր սկզբնաղբյուր է  իր ապրած ժամանակաշրջանի Հայաստանի պատմության, քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքի ուսումնասիրության տեսանկյունից: Նրանում զետեղված ազգագրական նյութերը հիմք են հանդիսանում ուշ միջնադարի հայ ժողովրդի տնտեսական կյանքի նկարագրի վերաբերյալ համապարփակ պատկերացում կազմելու համար՝ հնարավորություն տալով հետագա նոր ուսումնասիրությունների իրականացմանը: Եթե վաղ և զարգացած միջնադարի պատմիչների հաղորդած տվյալները խիստ կարևոր են Հայաստանի աշխարհիկ և հոգևոր դեմքերի կյանքի և գործունեության զանազան խնդիրները հասկանալու և պարզաբանելու համար,  ապա ԺԷ դ. պատմիչների երկերի հիմնական ատաղձը շարքային ժողովուրդն է, որով էլ այն առանձնանում է վաղ շրջանի պատմիչների երկերից: Զաքարիա Քանաքեռցու «Պատմագրութիւն»-ը եզակի սկզբնաղբյուր  է հասարակ մարդու կյանքն ու կենցաղը լուսաբանելու համար: Նրա հերոսը հայ շինականն է, երկրագործը, արհեստավորը: Այս առումով ուշ միջնադարի պատմիչներ Զաքարիա Քանաքեռցին, Առաքել Դավրիժեցին, Զաքարիա Ագուլեցին, Գրիգոր Դարանաղցին գալիս են նպաստելու շարքային գյուղացու կյանքի ամենատարբեր ոլորտների լուսաբանմանը: Թեման արդիական և կարևոր է այս առումով:

Հղումներ

Ալիշան Ղ. (1890), Այրարատ, Վենետիկ, Ս. Ղազար:

Աճառեան Հ. (1926), Հայերէն արմատական բառարան, հատ. 2, Երևան, Երևանի համալսարանի հրատ.:

Առաքելյան Բ. (1964), Խաղողի վերամշակումը Միջնադարյան Հայաստանում, Նյութեր Հայաստանի գյուղատնտեսության և գյուղացիության պատմության, հատ. 1, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ.:

Բդոյան Վ. (1972), Երկրագործական մշակույթը Հայաստանում, Երևան, «Հայաստան» հրատ.:

Բեգլարյան Հ. (2014), Երկրագործական մթերքների վերամշակումը միջնադարյան Հայաստանում, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ.:

Գևորգյան Ա. (1978), Արհեստներն ու կենցաղը հայկական մանրանկարներում, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ.։

Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան (1969), հատ. 3, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ.:

Հայրապետյան Ա. (2011), Օտար բառերի բառարան, Երևան, «Հեղինակային հրատարակություն»:

Մալխասեանց Ս. (1944), Հայերէն բացատրական բառարան, հատ. 3, Երևան, ՀՍՍՌ Պետական հրատարակչություն:

Շահազիզ Ե. (2003), Հին Երևանը, Երևան, «Մուղնի» հրատ.:

Ստեփանյան Ա. (2014), Պատմության հետագիծը։ Գործք, գրույթ, իմաստ, Երևան, «Նորավանք» ԳԿՀ:

Քանաքեռցի Զ. (1870), Պատմագրութիւն, հատ. 1, Վաղարշապատ, Ի տպարանի Սրբոյ Կաթուղիկէ Էջմիածնի:

Путешествие Шардена по Закавказью в 1672-1673 гг. (1902), пер. Д. П. Косовича, Тифлис, Типография Канцелярии Главноначальствующего гражданской частью на Кавказе.

Tournefort P. de. (1717), Relation d’un voyage du Levant, fait par ordre du roy, t. 3, Lyon, Chez Anisson et Posuel.

Villotte J. (1730), Voyages d'un missionaire de la compagnie de Jesus, Paris, Chez Jacques Vincent.

##submission.downloads##

Հրապարակված

2026-08-23

Թողարկում

Բաժին

Articles