ԱՇՏԱՐԱԿԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (1919-1920 ԹԹ.)
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i73.258Հիմնաբառեր-:
Տեղական ինքնակառավարման մարմիններ, Աշտարակ, ընտրություն, քաղաքային խորհուրդ, վարչություն, քաղաքագլուխ, կենտրոնական իշխանություններ, պարենավորում, կրթությունՎերացական
Սույն հոդվածում անդրադարձել ենք Աշտարակ քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին, դրանց կազմակերպման իրավական հիմքերին և սկզբունքներին։ Լուսաբանվել է առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերները և վերջիններիս հաղթահարման ուղղությամբ քաղաքային իշխանությունների ձեռնարկած միջոցները։
Կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ Աշտարակի նորաստեղծ ՏԻՄ-ը գործել է չափազանց բարդ և անկայուն սոցիալական միջավայրում։ Սովը, համաճարակը, գործազրկությունն ուղղակիորեն խոչընդոտում էին քաղաքի արդյունավետ կառավարմանը, սակայն քաղաքային իշխանությունների գործադրված ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ լուծել մի շարք օրակարգային հարցեր, մասնավորապես՝ կազմակերպել հակահամաճարակային միջոցառումներ, բնակչության կարիքների բավարարման համար ձեռք բերել կենսական նշանակության ապրանքներ, գնաճը զսպելու նպատակով սահմանել սակագներ, վերաբացել դպրոցներ, գրադարան և այլն։
Կարող ենք փաստել, որ չնայած երկրում տիրող սոցիալ-տնտեսական և հոգեբանական ճգնաժամային իրադրության, ինչպես նաև համապատասխան փորձառության պակասի, իրավագիտակցության ցածր մակարդակի պայմաններում Աշտարակի քաղաքային իշխանության մարմինները հիմնականում գործել են հանրային պատասխանատվության սկզբունքի համաձայն և նպաստել են սոցիալական կայունության հաստատմանը։
Այսպիսով՝ Աշտարակի ՏԻՄ-ի գործունեության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ համայնքային կառավարման արդյունավետությունը նախ և առաջ պայմանավորված է մարտահրավերիներին արագ և համակարգված արձագանքելու կարողությամբ, ինչպես նաև քաղաքացիների՝ համայնքի գործերին մասնակցելու պատրաստակամությամբ։
Հղումներ
Asatryan A. (2018), HH teghakan inqnakar'avarman marminnery' 1918-1920 t't'. /HH teghakan inqnakaravarman marminnere 1918-1920 tt./, /The local self-gwvernment bodies of the Republic of Armenia 1918-1920/, Yerevan, «Vem handes» Press. (In Armenian)
HAA, f. 201, tsʽ. 1, g. 33, t. 34:
HAA, f. 201, tsʽ. 1, g. 375, t. 4, 25:
HAA, f. 201, tsʽ. 1, g. 375, t. 35:
HAA, f․ 201, tsʽ ․ 1, g․ 375, t․ 5։
HAA, f. 198, tsʽ. 1, g. 2, t. 26:
HAA, f. 307, tsʽ. 1, g. 87, t. 130 shrj.:
HAA, f․ 201, tsʽ. 1, g․ 375, t․ 36, 40։
HAA, f. 201, tsʽ. 1, g. 375, t. 9:
HAA, f. 201, tsʽ. 1, g. 375, t. 4։
HAA, f. 201, tsʽ. 1, g. 375, t. 6-11:
HAA, f․ 198, tsʽ. 1, g․ 52, t․ 22։
HAA, f. 199, tsʽ. 1, g. 1331-in, t. 126:
HAA, f. 201, tsʽ.1, g. 375, t. 8։
HAA, f. 205, tsʽ. 1, g. 42, t. 134 shrj.։
HAA, f. 205, tsʽ. 1, g. 490, t. 1-2։
HAA, f. 205, tsʽ. 1, g. 532, t. 6:
HAA, f. 205, tsʽ.1, g. 42, t. 2:
HAA, f. 198, tsʽ. 1, g. 2, t. 15:
HAA, f. 307, tsʽ.1, g. 87, t. 107, 130 ev shrj, 142։
HAA, f. 205, tsʽ.1, g. 690, t. 63:
HAA, f. 198, tsʽ.2, g. 49, t. 1:
HAA, f. 198, tsʽ. 1, g. 51, t. 5:
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Anna Asatryan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.