ԳԻՅՈՄ ԱՊՈԼԻՆԵՐԻ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

##article.authors##

  • Կարեն Խուրշուդյան ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i73.249

Հիմնաբառեր-:

Գիյոմ Ապոլիներ, ավանգարդ, առասպել, կրոն, սյուրռեալիզմ, Ալկոհոլներ, Բոդլեր, պոեզիա։

Վերացական

Հոդվածը ներկայացնում է ֆրանսիացի բանաստեղծ Գիյոմ Ապոլիների գեղագիտական աշխարհայացքը, հատկապես նրա «Ալկոհոլներ» ժողովածուի և սյուրռեալիզմի նախահիմքերի համատեքստում։ Ելնելով Բոդլերի հայտնի գաղափարից՝ «Միշտ պետք է արբած լինել», որն էլ իր հերթին մեկնաբանվում է ոչ միայն որպես գինու, այլև պոեզիայի, ստեղծագործության և հոգևոր ներշնչանքի միջոցով իրականությունից անդին անցնելու կոչ, Առաջին համաշխարհային պատերազմի, սոցիալական ճգնաժամերի և մարդու ներքին կորստի պայմաններում «արբունքը» դառնում է ազատագրման ու կյանքի իմաստի որոնման միջոց։

Հոդվածում ներկայացվում է Ապոլիների կենսագրությունը և նրա դերը եվրոպական ավանգարդ արվեստում։ Նշվում է, որ «Ալկոհոլներ» ժողովածուն ստեղծվել է երկար տարիների ընթացքում և պոետիկ ձևերի միաձուլմամբ դարձել է ավանդական ու նորարար։ Ապոլիները հրաժարվում է կետադրությունից, ազատում է խոսքը կանոնների խստությունից և ընթերցողին տալիս է մեկնաբանության լայն հնարավորություններ։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Ապոլիների պոեզիայում առկա առասպելաբանական և կրոնական շերտերին։ Նրա ստեղծագործություններում հանդիպում են հին հունական, գերմանական, կելտական, հրեա-քրիստոնեական և այլ մշակույթների առասպելներ ու կերպարներ՝ Օրփեոսը, Ոդիսևսը, Ամֆիոնը, Իքսիոնը, Լորելեյը, Քրիստոսը, Հովհաննես Մկրտիչը և ուրիշներ։ Բանաստեղծը դրանք վերաիմաստավորում է՝ ստեղծելով իր անձնական դիցաբանությունը և մարդու գոյության նոր մեկնաբանություններ։ Ապոլիների ստեղծագործություններում կարևոր տեղ են զբաղեցնում նաև քրիստոնեական թեմաները։ Նա Քրիստոսի տառապանքը զուգադրում է բանաստեղծի և մարդու ներքին ցավի հետ, միաժամանակ միավորելով սրբությունն ու երկրայինը, հոգևորը և առարկայականը։ Հոդվածի վերջում առանձնացվում են Ապոլիների գեղագիտական հայեցակարգի հիմնական սկզբունքները.

1. Արբեցման և ներշնչանքի գաղափարը՝ որպես կյանքի իմաստը որոնելու միջոց։

2. Ավանգարդիստական նորարարությունը և նոր բանաստեղծական լեզվի ստեղծումը։

3. Առասպելաբանության վերաիմաստավորումը և տարբեր մշակույթների խորհրդանիշների համադրումը։

4. Քրիստոնեական թեմաների կիրառումը՝ բանաստեղծական ասելիքը խորացնելու նպատակով։

Այսպիսով, Ապոլիների պոեզիան համադրում է ավանգարդը, առասպելը, կրոնը և անձնական փորձառությունը՝ ստեղծելով ազատ, բազմաշերտ և համամարդկային բանաստեղծական աշխարհ։

Հղումներ

Apollinaire G. (1980), Alcohols: followed by Le bestiaire and Vitam impendere amori, Gallimard, Paris, https://www.gallimard.fr/catalogue/alcools-et-de-vitam-impendere-amori-suivi-de-le-bestiaire/9782070300075։

Jacob Max. (2015), Les Cahiers, 2015, p. 15-16, https://www.persee.fr/issue/maxja_0526-8400_2015_num_15_1.

Blaise S. (1912), Prose du Transsibérien et de la petite Jeanne de France, Les Hommes nouveaux (revue), Paris, https://tierslivre.net/spip/IMG/pdf/Cendrars_Transsiberien.pdf

##submission.downloads##

Հրապարակված

2026-08-23

Թողարկում

Բաժին

Articles