ԳՐԱԲԱՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐԵՎԵԼԱՀԱՅ ԵՎ ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՎՐԱ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i73.248Հիմնաբառեր-:
հայոց լեզու, լեզվաընտանիք, գրաբար, ժամանակակից, արևմտահայերեն, արևելահայերեն, հաղորդակցում, գործածում։Վերացական
Հայոց լեզուն հնդեվրոպական լեզվաընտանիքի յուրահատուկ և ինքնատիպ ճյուղ է, որը դարերի ընթացքում պահպանել է իր հիմնարար կառուցվածքային առանձնահատկությունները և միաժամանակ հարմարվել ժամանակակից հաղորդակցական և մշակութային պահանջներին։ Լեզվի զարգացումն արտահայտվում է բառապաշարի ընդլայնման, քերականական և շարահյուսական ձևափոխությունների, ինչպես նաև ոճաբանական և գործառնական բազմազանության մեջ։
Հայոց լեզվի ինքնատիպությունը պայմանավորված է ոչ միայն նրա պատմական և լեզվաբանական հիմքերով, այլև Հայաստանի աշխարհագրական դիրքով և տարբեր ժողովուրդների հետ շփումների ազդեցությամբ, ինչը բացատրում է որոշ նմանություններ սլավոնական, հնդիրանական, բալթյան և արևմտյան հնդեվրոպական լեզուների հետ։
Սույն հոդվածն ուսումնասիրում է գրաբարի՝ հայոց գրական և պաշտամունքային հին լեզվի, ազդեցությունը ժամանակակից արևելահայ և արևմտահայ լեզուների ձևավորման, բառապաշարի, քերականական կառուցվածքի և ոճաբանական հատկանիշների վրա. վերլուծվում են այն պատմական, լեզվաբանական և մշակութային գործոնները, որոնք նպաստել են գրաբարի շարունակական ներկայությանը թե՛ ժամանակակից գրական հայերենում, թե՛ լեզվի երկփեղկված տարբերակներում։ Այն նաև վերլուծում է այն մեխանիզմները, որոնց միջոցով հայոց լեզուն պահպանել է իր կենսունակությունն ու արդիականությունը՝ ցուցաբերելով միաժամանակ պատմական ժառանգության պահպանման և ժամանակակից մշակութային միջավայրի հետ ինտեգրացիայի օրինակ։
Հղումներ
Asatryan, M (1985), Ar&elahay & ar&mtahay grakan lezowneri hamakargeri showrj /On the Systems of the Eastern Armenian and Western Armenian Literary Languages/, Yerevan, “Hayastan” Publishing House http://www.old.ysu.am/files/09M_Asatryan.pdf
Avetisyan Yu. (2007), Ar&elahayereni & ar&mtahayereni zowgadrakan qerakanowt'yown /Comparative Grammar of Eastern Armenian and Western Armenian/, Yerevan, YSU Publishing House.
Ezekyan L. (2007), Hayoc lezow /Armenian Language/, Yerevan, YSU Publishing House, https://haygirk.nla.am/upload/1941-/ezekyan_2007.pdf
Minasyan A (2022), Hayoc lezvi patmowt'yown /History of the Armenian Language/, Yerevan, YSU Publishing house, https://arenminasyan12.wordpress.com
Sargsyan A. (2019), Y'ndhanowr & hay lezvabanowt'yown /General and Armenian Linguistics/, Yerevan–Los Angeles, “Parma” Publishing House, https://language.sci.am/sites/default/files/book/girk_b.pdf
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Sinamar Kurghinyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.