Ուրարտական որմնանկարչական արվեստը հին աշխարհի մշակույթում
Հիմնաբառեր-:
որմնանկարչություն, մոնումենտալ արվեստ, գեղանկարչություն, ուրարտական արվեստ, գեղարվեստական մշակույթ, ճարտարապետական հարդարանքՎերացական
Ուրարտական որմնանկարչական արվեստը կարևոր տեղ է զբաղեցնում հին աշխարհի մշակութային ժառանգության մեջ: Այն ձևավորվել և զարգացել է մ.թ.ա. 9-6-րդ դարերում Ուրարտու պետության տարածքում, որը զբաղեցնում էր Հայկական լեռնաշխարհի մեծ մասը՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության, Արևելյան Թուրքիայի (Արևմտյան Հայաստան), Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսարևմտյան և Վրաստանի Հանրապետության հարավային շրջաններում:
Ուրարտական որմնանկարչական արվեստը հին աշխարհի մշակույթում առանձնանում է իր ինքնատիպությամբ, գեղարվեստական կատարողականությամբ, հասարակական լայն շերտերի ընդգրկմամբ և գաղափարական բովանդակությամբ: Այն ոչ միայն դեկորատիվ արվեստ էր, այլև պետական գաղափարախոսության, կրոնական պատկերացումների և մշակութային ինքնության արտահայտություն: Իրավամբ, հայ ժողովրդի մշակութային հարուստ ժառանգության մեջ ուրարտական որմնանկարչությունը թեև սկսել է ուսումնասիրվել տակավին նախորդ դարի կեսերից, և դեռ բացահայտումների և խոր ու համակողմանի ուսումնասիրման կարիք ունի, այնուամենայիվ այսօր այն լայն ճանաչման ու գնահատանքի է արժանացել։
Ուրարտական նյութական մշակույթի բազմաթիվ օրինակներ (նմուշներ) դարձել են գիտական մեծաթիվ արժեքավոր հետազոտությունների առարկա, առաջացրել ու մինչև օրս էլ առաջացնում են հիացմունք, զարմանք, տեղի են տալիս քննարկումների, վերլուծությունների։
Հղումներ
Piotrovsky B. (1971), Owrartakan twartarapetowt'yown, Hay jhoghovrdi patmowt'yown /Urartian Architecture. History of the Armenian People/, Vol. I. Yerevan: Academy of Sciences of the Armenian SSR.
Hovhannisyan K. (1973), E'rebownii ormnankarnery' /The Wall Paintings of Erebuni/, Yerevan, Institute of Art, Academy of Sciences of the Armenian SSR.
Arakelyan B. (1988), Owrartow-Hayastan /Urartu–Armenia/, Yerevan, Academy of Sciences of the Armenian SSR.
Piotrovsky B. (1944). Istoriya i kul'tura Urartu /The History and Culture of Urartu/, Yerevan, изд. АН АССР,․
Tiratsyan G. (1988),The Culture of Ancient Armenia, Yerevan, Изд-во АН АрмССР.
Tiratsyan G. (2003). From Urartu to Armenia. Civilisations du Proche-Orient, I; Archaeologia et Environment, 4. Neuchâtel.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Nairi Balabekyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.