Իդա Քար. 20-րդ դարի «բո¬հե¬մա¬կան լու¬սա¬նկար¬չու¬հին»

##article.authors##

  • Իվեթ Թաջարյան ԵՊՀ

Հիմնաբառեր-:

Իդա Քար, Աիդա Քարամյան, լուսանկար, լուսանկարչական ալբոմ, վավերագրական լուսանկարչություն, հայկական լուսանկարչություն, հայագիտություն:

Վերացական

20-րդ դարի լուսանկարչության պատմության մեջ հայազգի լուսանկարիչ Իդա Քարը (Աիդա Քարամյան, 1908–1974) առանձնանում է որպես բազմակողմանի և նորարար արվեստագետ, որի գործունեությունը նշանակալի ազդեցություն է թողել ոչ միայն հայկական, այլև միջազգային լուսանկարչական մշակույթի վրա։ Նրա ստեղծագործական ուղին ձևավորվել է բազմաշերտ միջավայրում՝ ներառելով սյուրռեալիստական փորձարարությունները, բոհեմական մշակույթի ազատատենչ ոգին և ժամանակի գեղագիտական նորարարությունները։

Քարի ստեղծագործական արվեստի առանցքը կազմում են դիմանկարները, որոնք առանձնանում են հոգեբանական խորությամբ և գեղարվեստական արտահայտչականությամբ։ Դրանց միջոցով լուսանկարչուհին կարողանում էր բացահայտել ոչ միայն մոդելի ֆիզիկական կերպարը, այլև ներաշխարհը՝ ստեղծելով միաժամանակ փաստագրական և խորհրդանշական պատկերներ։ Նրա լուսանկարներում հաճախ միահյուսվում են իրականությունն ու արվեստի պայմանականությունները, ինչը դրանք դարձնում է մշակութային հիշողության յուրօրինակ գործեր։

Իդա Քարը ստեղծել է ավելի քան 10 000 լուսանկար, որոնց զգալի մասը պահվում է մասնավոր հավաքածուներում և համաշխարհային հեղինակավոր հաստատություններում։ Նրա աշխատանքները լայնորեն ներկայացվել են ցուցահանդեսներում, իսկ 1960 թ. Լոնդոնի «Ուայթչեփլ» պատկերասրահում կազմակերպված անհատական ցուցահանդեսը դարձավ բեկումնային՝ հաստատելով լուսանկարչության տեղը կերպարվեստի համատեքստում։

Քարի ստեղծագործական ժառանգությունը կարևոր է ոչ միայն գեղագիտական արժեքներով, այլև պատմամշակութային նշանակությամբ։ Նրա լուսանկարները պահպանել են ժամանակի խոշորագույն արվեստագետների, մտավորականների և հասարակ մարդկանց կերպարները՝ վերածվելով 20-րդ դարի մշակութային դիմանկարի։ Այսպիսով, Իդա Քարին կարելի է դիտարկել որպես հայ և համաշխարհային լուսանկարչության առանցքային գործիչ, որի արվեստը այսօր էլ շարունակում է պահպանել իր արդիականությունը։

Հղումներ

Kochar V. (2007), Hay lowsankarichner /Armenian Photographers/, Yerevan, self-published book։

Von Joel M. (2020), November 9. A Bohemian Rhapsody. F22 magazine. Retrieved from https://www.state-media.com/f22/ida-kar

Garb T. (2016), Ida Kar: Bohemian Photographer. In V. D. Kutzinski & L. Donskis (Eds.), The Worlds of Modernism: Gender and Global History. Yale University Press.

Бëрджер Дж. (2012), Iskusstvo videt' /Искусство видеть/ [The Art of Seeing], изд. “Клаудберри” (СПб/St. Petersburg)։

##submission.downloads##

Հրապարակված

2026-01-16