Ամերիկացի բողոքական միսիոներ Մոուզես Փերմըլիի հաղորդած տեղեկությունները Արևմտյան Հայաստանի և հայերի մասին
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v4i71.210Հիմնաբառեր-:
ոուզես Փերմըլիի (Moses Parmelee), ամերիկացի միսիոներներ, բողոքականություն, Արևմտյան Հայաստան, հայերՎերացական
Ամերիկացի բողոքական միսիոներների քարոզչական աշխատանքների արդյունքում Արևմտյան Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում 19-րդ դարում ձևավորվել էին բողոքական համայնքներ։ 19-րդ դարի երկրորդ կեսերին արևմտահայերի շրջանում քարոզչություն իրականացնելու նպատակով Օսմանյան կայսրություն է ժամանում Մոուզես Փեյսն Փերմըլին։ Վերջինիս իր գործունեությունը ներկայացնում է երկու գրքերում, որոնք հրատարակվում են ԱՄՆ-ում 1868 և 1888 թվականներին՝ համապատասխանաբար «Կյանքի տեսարանները Արարատի լեռների շրջանում» (Life Scenes Among the Mountains of Ararat) և «Տունն ու աշխատանքը Եդեմի գետերի մոտ» (Home and work by the rivers of Eden) խորագրերով։
Հեղինակն այս աշխատանքներում հիմնականում ներկայացնում է իր միսիոներական գործունեությունը։ Դրանցում տեղ են գտել նաև բազմաթիվ հետաքրքրական տեղեկություններ Արևմտյան Հայաստանի և արևմտահայության հասարակական, մշակութային կյանքի, կենցաղի ու սովորությունների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Այդ առումով սույն աշխատանքներն ունեն որոշակի պատմագիտական և աղբյուրագիտական արժեք հայության շրջանում բողոքականության տարածման պատմության և 19-րդ դարի հայոց պատմության մի շարք հարցերի ուսումնասիրման համար։
Սույն հոդվածում քննության են ենթարկվում նշված երկու գրքերը։ Փորձ է արվում ոչ միայն արժևորել դրանց նշանակությունը, այլ նաև ցույց տալ դրանցում առկա սուբյեկտիվ և գաղափարական մեկնաբանությունները, որոնք պայմանավորված են հեղինակի կրոնդավանական ընկալումներով ու պատկերացումներով։
Հղումներ
Tootikian V. (1998), Nor yaytnowt'iwnner Hayastaneayc avetaranakan ekegheciin himnadrowt'ean ew himnadir andamnerown masin /New Data about the founding of the Armenian Evangelical Church and its founding members/, Haigazian Armenological Review, volume 18, Beyrut, 1998, pp. 253-259.
Hovhannisyan E. (2024), Amerikaci boghoqakan qarozichneri ar'ajin twamp'ordowt'yowny' ew owsowmnasirowt'yownnery' Hayastanowm 1830-1831 t't'. /The first travel and researches of American Protestant missionaries in Armenia in 1830-1831/, “Etchmiadzin" Theological and Armenological Journal, Etchmiadzin, January, 2024, pp. 120-132, (part one), February, pp. 93-104, (part two).
Hovhannisyan E. (2024), Amerikaci misioner Harison Dowayt'i haghordac' teghekowt'yownnery' O'smanyan kaysrowt'yan hayowt'yan shrjanowm boghoqakanowt'yan tarac'man veraberyal /The reported information of the American missionary Harrison Dwight about the spread of Protestantism among the Armenians of the Ottoman Empire/, Hayagitakan Handes, Yerevan, 2 (65), pp. 237–285.
Smith E., Dwight H. Gray Otis (1833), Researches of the Rev. Eli Smith and Rev. Harrison Gray Otis Dwight in Armenia: Including a Journey Through Asia Minor, and into Georgia and Persia, With a Visit to the Nestorian and Chaldean Christians of Oormiah and Salmas, in 2 vols., Boston: Crocker and Brewstar, New York: Jonathan Leavitt ed.
Arpee L. (1946), A Century of Armenian Protestantism 1846-1946, New York., Armenian Missionary Association of America ed.
Parmelee A. Ruth (2002), A pioneer in the Euphrates Valley. Princeton & London: Gomidas Institute ed.
Parmelee Payton M. (1868), Life scenes among the mountains of Ararat. Boston: Mass. Sabbath School Society ed.
Parmelee Payton M.(1888), Home and work by the rivers of Eden. Philadelphia: American Sunday School Union ed.
Clark W. (1863), Armenian history. The New Englander, 22 (July), pp. 507–529; (October), pp. 672–698.
William E. S. (1910), The Story of the American Board, Boston։ The Pilgrim Press ed.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Edgar Hovhannisyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.