Զննականության դերը տարրական դասարաններում
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v3i70.201Հիմնաբառեր-:
զննականություն, տարրական դասարաններ, մանկավարժություն, ուսումնաճանաչողական էքսկուրսիաներ և բնության դիտումներ, ինտերակտիվ և գործնական բաղադրիչներ, կարողունակություն, սոցիալ-մշակութային տեսություն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ(ՏՀՏ), դիդակտիկ խաղերՎերացական
Սույն հոդվածը քննարկում է ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացման հարցում զննականության սկզբունքի կարևորությունը տարրական դասարաններում: Զննականության սկզբունքի մանրամասն բացատրությունը պատկանում է Ամոս Կոմենսկուն: «Ուսուցանողի համար թող ոսկե կանոն լինի այն, - գրում է նա,- որ այն ամենը, ինչը որ միայն կարելի է ներկայացնել զգայարաններով ընկալելու համար, այն է` տեսանելին` տեսողությամբ, լսելին` լսողությամբ, հոտը հոտառությամբ, համը` ճաշակելիքով, շոշափման ենթական` շոշափելիի միջոցով ընկալելու համար: Եթե որևէ առարկա միանգամից կարելի է ընկալել մի քանի զգայարաններով, թող դրանք միանգամից ընկալվեն մի քանի զգայարաններով» (Տեր-Գրիգորյան Ա., 1980): Վերլուծվում են զննականության հոգեբանական հիմքերը՝ հիմնված Ժան Պիաժեի հստակ օպերացիաների փուլի վրա, որը բնութագրվում է հստակ-պատկերային մտածողության գերակշռությամբ, ինչպես նաև՝ Լև Վիգոտսկու սոցիալ-մշակութային տեսության համաձայն. զննականությունը հսկայական դեր ունի երեխաների ճանաչողական զարգացման գործում՝ հատկապես զարգացման մերձավոր գոտու (ԶՄԳ) շրջանակներում: Հոդվածը կարևորում է ուսուցման գործընթացում ինտերակտիվ և գործնական բաղադրիչների դերը, որոնք զարգացնում են աշակերտների ճանաչողական գործունեությունը և մտավոր կարողությունները:
Այն նաև ընդգծում է զննականության դերը՝ որպես Հանրակրթության պետական նոր չափորոշիչներով (ՀՊՉ) սահմանված կարողունակությունների ձևավորման արդյունավետ միջոց։ Հոդվածը եզրակացնում է, որ ճիշտ կազմված և մեթոդապես հիմնավորված զննական պարագաները ժամանակին և նպատակին օգտագործելու դեպքում ուսուցանվող նյութը կդառնա դյուրամարս, դասը կանցնի հետաքրքիր, սովորողներին անմիջականորեն հաղորդակից կդարձնի մտածողության, մտքի առաջացման և ձևավորման պրոցեսին, իսկ ուսուցումն էլ կդառնա արդյունավետ: Ա.Բահաթրյանը դեմ է այն բանին, որ զննական ուսուցում ասելով՝ մենք հիմնականում ընդունում ենք տեսողական ընկալումը: Նա համոզված էր, որ այդ գործընթացին մասնակից պետք է լինեն երեխայի բոլոր զգայարանները. «Երեխան ոչ թե միայն պիտի տեսնի առարկան, այլև հնարավորության պայմաններում լսի, հոտոտի, շոշափի, ճաշակի և այլն: Բնականաբար, զննական նյութերից ամենալավը ինքն առարկան է, բնությունը, նրա ճանաչումը» (Բահաթրյան Է., 1980):
Հիմք ընդունելով վերը ասվածը՝ տարրական կրթության մեջ մտածողության առաջին դասերը պետք է անցնեն ոչ թե դասարանում և գրատախտակի առջև՝ այլ բնության գրկում, թանգարաններում, տեսարժան վայրերում. այս պարագայում ստացված տեղեկատվությունը լինում է առավել տպավորիչ, մնայուն և նպաստում է կապակցված խոսքի յուրացմանն ու զարգացմանը: Էքսկուրսիան, որպես գործնական աշխատանքի տեսակ, հիմնված է ուսումնասիրված ծրագրային նյութի բովանդակությանը վերաբերող չափորոշչահեն գիտելիքների կայուն իմացության վրա և ենթադրում է պարզ և ծանոթ իրադրություններում դրանք կիրառելու կարողություն: ՈՒստի, տարրական դպրոցի ուսուցչի գլխավոր խնդիրներից մեկը պիտի լինի գեղեցիկի պահանջմունքի դաստիարակումը, որն իրականանում է էքսկուրսիաների, բնության դիտումների ժամանակ՝ զննականության միջոցով և նպաստում լեզվական տարրական գիտելիքների ուսուցմանն ու յուրացմանը: Որքան գիտելիքների ավելի մեծ շրջան հարկ լինի տիրապետելու, այնքան ավելի շատ պետք է հաշվի առնել, որ մարդը եղել և միշտ կմնա բնության մի մասնիկը, և այն, ինչը նրան հարազատ է դարձնում բնության հետ, պետք է օգտագործվի հոգևոր և մտավոր հարստությանը նրան հաղորդակից դարձնելու համար: Այստեղ՝ բնության մեջ է մանկան բանականության հավիտենական աղբյուրը:
Հղումներ
Bahatryan E. (1980), Met'odika: Dasagirq bowheri hamar /Methodology: Textbook for Universities/, Yerevan, “Luys”.
Gyulamiryan J. (2009), Xaghalov sovorenq /Let's Learn by Playing/. Yerevan, “Zangak-97”.
Gyulamiryan J. (2018), Mayrenii owsowcman met'odika /Methodology of Mother Tongue Teaching/. Yerevan, “Zangak”.
Ter-Grigoryan A. (1980), Kardalow & grelow skzbnakan karoghowt'yownneri d'&avorowmy' /Formation of Initial Reading and Writing Skills/, Yerevan, “Luys”.
Ushinsky K. (1981), Mankavarjhakan y'ntir erker /Selected Pedagogical Works/. Yerevan, “Luys”.
Vygotsky L. (1934), Myshleniye i rech' /Thinking and Speech/, Moscow-Leningrad: State Educational and Pedagogical Publishing House.
Resolution of the Government of the Republic of Armenia № 136-Н of February 4, 2021; Articles 1; 4; 6; https://www.arlis.am/hy/acts/149788
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Victoria Arshakyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.