Պարույր Սևակը՝ մանուկներին
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v5i59.19Հիմնաբառեր-:
արագիլ, կաքավ, չղջիկ, կատու, վագր, շունն ու գայլը, մանուշակ, մանկական պոեզիաՎերացական
Պարույր Սևակը, ով գրական ասպարեզ է իջել 1948թ. հրատարակած «Անմահները հրամայում են»1 ժողովածուով, հետագա տասնամյակներում դարձավ մեր բանարվեստի ամենանշանավոր դեմքերից մեկը:
Նրա թողած հարուստ (ոչ քանակական առումով) գրական ժառանգության մեջ յուրահատուկ տեղ է գրավում մանուկ ընթերցողներին հասցեագրված «Ձեր ծանոթները», թեպետ փոքրիկ, բայց բոլոր առումներով արժեքավոր, ժողովածուն, որը դարձավ ընթերցողների ամենասիրելի գրքերից մեկը:
Ժողովածուի բանաստեղծությունների «հերոսները» կենդանական աշխարհի ներկայացուցիչներ են, որոնք օժտված են մարդկային բնավորության արատավոր, նաև դրական գծերով ու հատկանիշներով:
Պ. Սևակը «ձնհալի» տարիներին գրական-գեղարվեստական զարգացումները մղեց առաջընթացի նոր հուն, իր հոդվածներով ու բանաստեղծություններով, որոնցից շատերը ծրագրային նշանակություն ունեն, մաքրեց նախորդ տասնամյակների գրականության «ավգյան ախոռները», պոեզիան դուրս բերեց աշուղականության ճահճուտից:
Ծրագրային կարելի է համարել նաև «Ձեր ծանոթները» ժողովածուն, որտեղ Պ. Սևակն առաջադրում է բանահյուսության թեմաներն ու մոտիվները նորովի ներկայացնելու մեթոդներ ու եղանակներ:
Մինչև առաջին ժողովածուի հրատարակությունը Պ. Սևակն առանձին բանաստեղծություններով հանդես է եկել գրական մամուլում: 1949թ. «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են 18-ամյա պատանու առաջին բանաստեղծությունները՝ Պարույր Սևակ ստորագրությամբ:
Հղումներ
Սևակ Պ., Ձեր ծանոթները, Եր; «Հայաստան», 1971, 33 էջ:
Սևակ Պ., Երկեր երեք հատորով, հ. 1, Եր; «Սովետական գրող», 1982, 596 էջ:
Սևակ Պ., Երկեր երեք հատորով, հ. 3, Եր; «Սովետական գրող», 1983, 592 էջ:
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2022 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.