Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմը

##article.authors##

  • Աելիտա Դոլուխանյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v5i59.17

Հիմնաբառեր-:

Ռազմիկ Դավոյան, ռեքվիեմ, ցեղասպանություն, արձակ, պոեզիա, քոչվորտ, հոգեհանգիստ, Դիոգենես, Հուդա, Հիսուս

Վերացական

Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմը թեև գրվել է այն տարիներին, երբ Հայաստանը խաղաղ կյանքով ապրում էր Խորհրդային Միության կազմում և գնալով առավել մեծացնում էր իր ազգային ինքնագիտակցությունը, սակայն խելացի հայ մտավորականը հրաշալի գիտակցում էր, որ 1915 թվականի ազգակործան աղետը վերստին կարող է նորից կանգնել իր առաջ:

Դավոյանի տագնապները կապվում են այն ճշմարիտ իրողության հետ, թե խեղճությունը կարող է բերել նոր աղետներ, իսկ տոհմածառը կանգուն պահելու համար հարկավոր է կյանքի իմաստուն դասերը մշտապես հիշել: Չէ որ քրիստոնեական սրբազան գրքում ասվում է. «Սրով եկողը սրից կընկնի»:

Հողի և մարդու կապը, տիեզերքի և մարդու կապը շարունակ ու բանաստեղծական հզոր պատկերներով շրջանառության մեջ է պոեմի ողջ շղթայում: Մարդը և՛ հողինն է, և՛ տիեզերքինը, մարդը և՛ իրական կյանքինն է, և՛ Աստծու դատաստանով սահմանված ապագայինը:

Հացը քրիստոնեական կրոնում Հիսուսի խորհրդանիշներից է, հացը իրական կյանքի հիմքն է, իսկ հացը վաստակում են իրական կյանքում արդար աշխատանքով: Հացը սնվում է հողից, հողը հայրենիք է, հողը սրբություն է, որին չպետք է դավաճանել: Այդ առումով Դավոյանը հիանալի պատգամ է հղում մարդկությանը և հատկապես իր ազգակիցներին

Դավոյանի գրքերը թարգմանվել են ռուսերենով, չեխերենով, իսկ նրա բանաստեղծությունների ընտրանին լույս է տեսել Լոնդոնում՝ անգլերենով:

«Ռեքվիեմ» պոեմը հավերժորեն մնալու է հայ գրականության պատմության մեջ՝ որպես արդարության ու հայրենիքի ճակատագրի պաշտպանության փիլիսոփայական հզոր պահանջ:

##submission.downloads##

Հրապարակված

2022-12-16