ԹՈՔԱԽՏԸ ԻԲՐԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ԶԱՎԵՆ ՍՅՈՒՐՄԵԼՅԱՆԻ «98.6°» ՎԵՊՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v2i69.169Հիմնաբառեր-:
փոխաբերություն, հիվանդանոց, թոքախտ, էկզիստենցիալիզմ, բնություն, պատերազմ, մահ, օտարումՎերացական
Հոդվածում քննության է առնված ամերիկահայ գրող Լևոն Զավեն Սյուրմելյանի անգլերեն գրված «98.6°» վեպը: Վեպում պատկերված է Ամերիկայի թոքախտի բուժարաններում հայտնված իռլանդացի Դանիել Մուր անունով երիտասարդի կյանքի մի շրջանը: Հոդվածում առաջին անգամ հայ գրականագիտության մեջ փորձ է արվում թոքախտը դիտարկել իբրև վիպական գործողությունների հետնաբեմում ընթացող պատերազմի փոխաբերություն, ինչը թույլ է տալիս վեպը քննել էկզիստենցիալիզմի համատեքստում: Թե՛ պատերազմը, թե՛ թոքախտը՝ մահվան անընդհատ ու համատարած ներկայությամբ էկզիստենցիալ հարցադրումների առջև են կանգնեցնում մարդուն, մղում իր անհատականության ու խառնվածքի գործուն դրսևորման կամ հայեցողության ու ինքնաճանաչման: Հոդվածում ցույց է տրվում, թե ինչպես է Սյուրմելյանի հերոսը կատարում իր վերջնական ընտրությունը՝ մարդուն կործանման տանող բնազդների և վեր բարձրացնող հոգևորի, բնության և քաղաքակրթության, հույսի և հուսալքման միջև իբրև փրկության ճանապարհ ի վերջո ընտրելով ինքնաճանաչողությունը: Սյուրմելյանը հավատում է, որ մարդու փրկությունը հույսի, հոգևորի ու բնության մեջ է միայն, ինչով էլ պայմանավորված է հերոսի ապաքինման «հրաշքը»: Չքավորների այն բուժարանը, որում նա հայտնվում է առաջին անգամ բուժվելուց հետո, քաղաքում թոքախտից վերջնական ապաքինման համար անհրաժեշտ ուժերը անբարո կանանց հետ հարաբերություններում վատնելու արդյունքում, սոցիալական դժոխքի ստորին պարունակ է հիշեցնում, որից հերոսը միայն Քրիստոսին գտնելուց հետո է կարողանում ելնել՝ «հարություն առնելով» կենդանի մեռյալներից:
Հղումներ
Kafka F. (1991), Datavarowt'yown /The Trial/, Yerevan, Apolon ed.
Muradyan A. (2013), Angliagir groghi kensagrowt'yan hayelin /The mirror of the biography of an English-language writer/, “VEM”, Pan-Armenian magazine, 5 (11) year, number 1 (41), januar-march, pp 117-130.
Shahnour S. (2016), Erker /Collected Works/, Vol. 1, Yerevan, "Azg" Publishing House.
Vorpouni Z. (2020), Halac'owac'nery' /The Persecuted/, Yerevan, Institute of Humanitarian Studies named after Ashot Hovhannisyan.
Surmelian L. Z. (2008), Ard'aki texnika. chap' & xent'owt'yown /Techniques of Fiction Writing: Measure and Madness/, Yerevan, "Gitutyun" Publishing House of the National Academy of Sciences of the Republic of Armenia.
Surmelian L. Z. (2005), «98.6°», Yerevan, Publishing House of the Writers' Union of Armenia.
Mann T. (1959), Volshebnaya gora /The magic mountain/, Collected Works, Vol. 4, Мoscow, State Publishing House of Fiction.
Sontag S. (2016), Bolezn' kak metafora /Illness as metaphor/, Moscow, Ad Marginem Press.
Tomashevski B. (1996), Teoriya literatury. Poetika /Theory of Literature/, Moscow, Aspect Press.
Bolstad Ø., (1947), The red begonia, Oslo, Gyldendal ed.
Hrachya Saribekyan, Emil Ordukhanyan, Hayk Sukiasyan, (2023), Wisdom, The loss of individuality in war: Exitentialist approach 4 (28), pp. 15-26:
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 HRACHYA SARIBEKYAN

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.