ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ, ԸՄՊԱՆԻ, ԿԵՐԱԿՐԱՓՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԼՄԱՆ ԱԿՏԻ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i68.166Հիմնաբառեր-:
կլման ակտ, կլման բերանային փուլ, կլման ըմպանային փուլ, կլման կերակրափողային փուլ, թքագեղձեր, փափուկ քիմք, կերակրագունդ, մակկոկորդՎերացական
Հոդվածի նպատակն է ապահովել առողջապահական համակարգում աշխատող լոգոպեդների մասնագիտական տեսագործնական գիտելիքների զարգացումը՝ ուղղված կլման ակտի խանգարումներ ունեցող անձանց վերականգնողական աջակցությանը և դրանցով պայմանավորված ռիսկերի նվազեցմանը: Պետք է նշել, որ այսօր կլման ակտի տարբեր խանգարումների լիակատար բուժումը բժիշկների կողմից համարվում է առաջնային նպատակ, քանի որ վերջինիս ամբողջական հաղթահարումն, անշուշտ, ապահովում է մարդու կյանքի որակի բարելավումը: Ակնհայտ է, որ լոգոպեդների մասնակցությունը վերականգնման գործընթացում բարձրացնում է ոչ միայն անձի ֆունկցիոնալությունը, այլև նպաստում է բուժառուի սոցիալ-հոգեբանական վիճակի բարելավմանը:
Լոգոպեդները պետք է հստակ պատկերացում ունենան կլման գործընթացի նորմայի և պաթոլոգիայի մասին՝ ապահովելով վերականգնողական ճիշտ ընթացք, որն ընդգրկում է բոլոր օրգան-համակարգերի փոխհամաձայնեցված աշխատանքը՝ սկսած բերանի խոռոչից՝ շարունակվելով մինչև ստամոքս:
Սույն հոդվածում քննել ենք այն փաստը, որ մարդու կենսագործունեությունն անմիջականորեն կախված է սննդանյութերի, ջրի, հանքային աղերի և վիտամինների ընդունումից, որոնք օրգանիզմի համար էներգիայի հիմնական աղբյուր են հանդիսանում։ Այս գործընթացը հնարավոր է միայն տարբեր օրգանների համաձայնեցված աշխատանքի շնորհիվ, որը սկսվում է բերանի խոռոչից և շարունակվում ըմպանում, կերակրափողում, ստամոքսում և այլ օրգան-համակարգերում։ Մեր խնդիրն այն է, որ լոգոպեդները կարողանան ճիշտ ախտորոշել կլման խանգարումները և առաջարկել համապատասխան անհատական վերականգնողական աշխատանքի ռազմավարություն: Ի վերջո կլման ակտի դժվարությունների դեպքում լոգոպեդների հիմնական նպատակն է բարելավել անձի կուլ տալու գործընթացն ու արդյունավետությունը՝ դրանով իսկ բարձրացնելով անհատի կյանքի որակը, նվազեցնելով մի շարք բարդությունների ռիսկը (թերսնուցում, ջրազրկում, ասպիրացիոն թոքաբորբ):
Հղումներ
Shaboyan M., Ajamoghlyan K. (2023), Logopedi dery' «Glxowgheghi sowr ishemik kat'vac'i bowjhman» petakan c'ragri shrjanaknerowm /The role of a speech therapist within the framework of the state program “treatment of acute ischemic stroke of the brain”/. Internauka, innovations and tendencies of state-of-art science, Proceedings of XXXVII International Multidisciplinary Conference.
Goryachev A., Amosova N., Zueva L., Kiryanova N. (2017), Metody diagnostiki narusheniy glotaniya i logopedicheskaya rabota na rannikh etapakh reabilitatsii neyrokhirurgicheskikh bol'nykh /Methods of diagnosing swallowing disorders and speech therapy work in the early stages of neuro-surgical patient rehabilitation/: Clinical recommendations, Moscow, V. Sekachev Publishing.
Daimon T. (2023). Anatomiya golosa. Illyustrirovannoye rukovodstvo dlya pevtsov, prepodavateley po vokalu i logopedov /Anatomy of the Voice. An Illustrated Guide for Singers, Vocal Instructors, and Speech Therapists/; MEDPROF.
Orlova O., Uklonskaya D., Pokrovskaya Yu., Polyakova T., Berdnikovich E., Minaeva O., Larina O., Rudometova Yu., Mospan T., Kosova E., Uklonskaya A. (2020), Disfagiya u detey i vzroslykh. Logopedicheskiye tekhnologii /Dysphagia in Children and Adults. Speech Therapy Technologies/: Collective Monograph, Moscow, Logomag.
Green R., Miller A., & Harris B. (2021). “Psychological aspects of dysphagia: Challenges and treatment strategies”. “Psychology and Health”, 26 (1), 57-67.
Kramer R. & Richards K. (2020). “Dysphagia management in aging populations: A comprehensive guide”. “Journal of Clinical Geriatrics” 29 (1), 88 -99.
Minchell E., Rumbach A & Finch E. (Pages: 800 - 812. Published online: 24 Nov 2022), “Speech-language pathologists’ perspectives of dysphagia following reperfusion therapies: An Australian mixed-methods study”. International Journal of Speech Therapy. DOI: https://doi.org/10.1080/17549507.2022.2140830
Smith R., Bryant L., Hemsley B. (2022), Dysphagia and Quality of Life, Participation, and Inclusion Experiences and Outcomes for Adults and Children With Dysphagia: Perspectives of the ASHA special interest groups 7 (1), 181-196. Perspectives of the ASHA special interest groups. DOI: https://doi.org/10.1044/2021_PERSP-21-00162
http://armedin.am/wp-content/uploads/2019/02/Քիթ-կոկորդ-ականջաբանություն.pdf
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 MERI SHABOYAN

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.