ԹԻՖԼԻՍԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՎԱԶՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ (1918-1921 ԹԹ.)

##article.authors##

  • ՄԱՐԻՆԵ ՍԱՀՐԱԴՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i68.155

Հիմնաբառեր-:

տեղական ինքնակառավարման մարմիններ, Թիֆլիսի հայ համայնք, Թիֆլիսի քաղաքային խորհուրդ, Խորհրդի ընտրություններ, հայերի իրավունքների սահմանափակում

Վերացական

Հոդվածը ներկայացնում է Թիֆլիսի հայ համայնքի ներգրավվածությունը Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1921թթ.) քաղաքական կյանքում և այդ ազդեցության նվազման պատճառները։

Չնայած ժողովրդավարական կարգերի հաստատմանը և ազգային փոքրամասնությունների իրավական հավասարության ապահովման մասին հայտարարությանը, որն արտացոլված էր նաև Վրաստանի անկախության հռչակագրում, հայ համայնքի քաղաքական դերի նվազումը պայմանավորված էր ինչպես պետական քաղաքականությամբ, այնպես էլ ներքին ու տարածաշրջանային գործոններով։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վրացական իշխանությունների որդեգրած ազգային քաղաքականությունն ու օրենսդրական կարգավորումները խոչընդոտում էին հայերի մասնակցությունը պետական կառավարման համակարգին։ Մասնավորապես, քաղաքացիական և լեզվական սահմանափակումները նվազեցնում էին հայ համայնքի քաղաքական ազդեցությունը։ Նորաստեղծ պետության ազգային ռազմավարությունը նպատակ ուներ կրճատելու ոչ վրացական համայնքների ներգրավվածությունը պետական և տեղական կառույցներում։

Թիֆլիսի քաղաքային խորհրդի ընտրությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ թեև հայերը մինչ այդ զգալի դերակատարություն ունեին քաղաքային ինքնակառավարման գործընթացներում, նորաստեղծ պետության առաջնահերթությունները հանգեցրին նրանց ազդեցության կրճատմանը։

Ուսումնասիրությունը հիմնվում է օրենսդրական փաստաթղթերի, ժամանակի մամուլի և որոշ արխիվային նյութերի վերլուծության վրա՝ վեր հանելու համար, թե ինչպես ձևավորվեց և գործեց վրացական ազգային քաղաքականությունը։ Այն ընդգծում է նաև Թիֆլիսի հայ համայնքի փորձերը՝ հաղթահարելու քաղաքական ակտիվության սահմանափակումները, սակայն ներքին կազմակերպչական խնդիրները և արտաքին քաղաքական զարգացումները խոչընդոտեցին նրանց մասնակցությանը Թիֆլիսի քաղաքական կյանքին։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ հայկական համայնքի քաղաքական ակտիվության անկումը կապված էր Վրաստանի քաղաքական վերնախավի ներսում առկա ազգայնական մոտեցումների հետ, որոնք ազդում էին քաղաքական որոշումների կայացման գործընթացի վրա և սահմանափակում հայ համայնքի ներգրավվածությունը պետական քաղաքական գործընթացներում։ Բացի այդ, հայ համայնքում առկա ներքին խնդիրները ևս նպաստեցին նրանց ազդեցության նվազմանը։

Հղումներ

Vardanyan T. (2010), Vrastan. Inqnowt'yowny' qaghaqakan c'ragrerowm & gorc'oghowt'yan mej /Georgia: Identity in Political Programs and Action/, Yerevan, “21st Century”, No. 3(31), “Noravank” Publishing House.

Mailyan B. (2011), Vrastani Hanrapetowt'yan kazmavorman & nerqin qaghaqakanowt'yan himnakan skzbownqnery' (1918-1921t't'.) /The main principles of the formation and internal policy of the Republic of Georgia (1918-1921)/, Collection of Oriental Studies, Yerevan, No. XXVIII, ASSR Academy of Sciences.

Stepanyan Kh. (2008), Vrastani hayowt'yan azgayin-mshakowt'ayin inqnavarowt'yan harcy' 1918-1921t't'. /The issue of national-cultural autonomy of the Armenian community in Georgia from 1918 to 1921/, Yerevan, Banber of the Archives of Armenia.

Mailyan B. (2016), Azgayin harcy' & hayeri kacowt'yowny' Vrastani Hanrapetowt'yownowm /The National Question and the Situation of Armenians in the Republic of Georgia/, Yerevan, “Science” Publishing House.

Jamalian A. (1929), Hay vratwakan kntwir'y' /The Armenian-Georgian Wrinkle/, “Hayrenik” Magazine, April, No. 6 (78).

Khmaladze V. (1997), Adgilobrivi tvitmmartveloba sakartvelo zhi: ts’arsuli, tanamedrovkoba, t’endentsia /Local Self-Government in Georgia: Past, Present, Trends/, Tbilisi, published by the United Nations Development Programme.

Stevens J. (2018), Demok’rat’iis pormireba sakartveloshi: 1918-1921 /The Formation of Democracy in Georgia: 1918-1921/, Mount Holyoke College (Massachusetts, USA).

Sakartvelos demok’rat’iuli resp’ublik’is k’onst’it’utsia 1921 ts’ tavi 10/ Constitution of the Democratic Republic of Georgia, 1921, Chapter 10/ (accessed 08.10.2024).

Sakartvelos demok’rat’iuli resp’ublik’is samartlebrivi akt’ebis k’rebuli. 1918-1921 / Collection of Legal Acts of the Democratic Republic of Georgia, 1918-1921/, (1990), Tbilisi.

##submission.downloads##

Հրապարակված

2025-06-29