1905-1906 ԹԹ. ՀԱՅ-ԹԱԹԱՐԱԿԱՆ ԿՌԻՎՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

##article.authors##

  • ԿԱՐԻՆԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԵՊՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i68.153

Հիմնաբառեր-:

հայ-թաթարական կռիվներ, ընդհարումներ, գործոններ, էթնիկական, սոցիալ-տնտեսական, մշակութային պատճառներ, ցարական իշխանություններ, Անդրկովկաս, հրահրիչ գործունեություն, հարևան ժողովուրդներ, ազգային ինքնություն

Վերացական

XX դարի սկզբին ցարական Ռուսաստանի ներքին կյանքում տեղի էին ունենում քաղաքական այնպիսի իրադարձություններ, որոնք իրենց վճռորոշ ազդեցութ­յունն ունեցան կայսրության տիրապետության տակ գտնվող կովկասյան ժողո­վուրդ­ների սոցիալ-տնտեսական ու քաղաքական կյանքում։ Հեղափոխական շարժում­ներն ավելի խորացան ռուս-ճապանական պատերազմը սկսվելու պահից, երբ ռուսա­կան բանակը մեծ կորուստներ ունեցավ և պարտություն կրեց։ 1904-1905 թթ. ռուս-ճապոնական պատերազմում մի շարք ճակատներում ցարական զորաբանակների կրած պարտություններն ավելի էին խորացնում հեղափոխական շարժում­ները, որոնք սպառնում էին տարածվել նաև Անդրկովկասում։ Այս ընթացքում Անդր­կովկասում բռնկվում են հայ-թաթարական ընդհարումները։

Ցարական իշխանություններն երկրի ներքին հանգստությունը խաթարող գլխա­վոր մեղավորներ համարում էր կայսրության հյուսիս-արևմտյան և արևելյան շրջան­ներում բնակվող լեհերին, ֆիններին, ինչպես նաև հրեաներին։ Անդրկովկասյան տա­­րա­ծաշրջանում առավել վտանգավոր տարրի համբավ էին ձեռք բերել հայերը։ Լեոյի դիպուկ բնութագրմամբ. «Առանձնապէս վտանգաւոր էին համարւում հայերը, որոնց մէջ արդէն ներգործական դեր էին խաղում յեղափոխական տարրերը» (Լէօ,1934)։

Բոլորի համար պարզ դարձավ, որ Ցարական կառավարությունն արդեն անկարող էր կառավարել երկիրը։ Հեղափոխական ալիքը գնալով մեծանում էր՝ ընդգրկելով ողջ երկիրը. ամենուր բողոքներ, ցույցեր, գործադուլներ։ Իսկ ռուսական կա­­ռա­­վարությունը գնալով նահանջում էր, որպեսզի խաղաղություն վերահաստատի երկրում և վերականգնի իր կորցրած դիրքը  Եվրոպայում։ Նահանջի վառ օրինակ էր հոկտեմ­բերի 17-ի մանիֆեստը, որում խոստանում էր. «քաղա­քա­ցի­ական ազատութեան անյողդողդ հիմունքներ», «ոչ մի օրէնք չըպետքէ ոյժ ստանայ առանց Պետական դումայի հաւանութեան...» (ՀԱԱ, ֆ. 1457)։ Սակայն դա կառավարության կողմից մտածված քայլ էր, որը ոչ մի դրական փոփոխություն չբերեց։ Ահա այսպես ստեղծվել էր քաղաքական բարդ իրադրություն, որի պայմաններում ռուսական կառավարող բյուրոկրատիան լավ էր հասկանում, որ ընթացող պա­տե­­րազմին զուգահեռ անհրաժեշտ է միջոցներ ձեռք առնել մոտեցող աղետը կա­սեց­նելու համար և հրաժարվել գոլիցինյան կոպիտ քաղաքականությունից: Այդպի­սի քաղաքականության վառ ապացույցը հայ-թաթարական կռիվների բռնկումից հետո Կով­կասի փոխարքայության վերականգնումն էր (Всеподданейший …, 1913)։

Ռուսական իշխանությունները շատ լավ էին հասկանում, որ հեղափո­խությունը կա­սեցնելու համար ամենափորձված միջոցը դրացի ժողովուրդների միջև ազգայ­նա­կանության զարգացումն էր, ազգամիջյան փոխհարաբերությունների սրումը։ Այս տեսակետից Անդրկովկասը վերոնշյալ քաղաքականության համար ամենահարմար տարածաշրջանն էր, քանի որ. «Կովկասը անցնելով ռուսական կառավարութեան ձեռքը ներկայացնում էր մի անկերպարան, կիսակուլտուրական երկիր, եւ բովան­դակում էր իւր մէջ ժողովուրդներ տարբեր կուլտուրական մակարդակով եւ առանձնայատուկ դասակարգային դիֆերենցիայով» (Ռուբենի Ալ., 1905), հետևաբար այստեղ հեշտությամբ կարելի էր սրել ազգամիջյան հարաբերությունները։ Այսինքն՝ «հայ-թրքական պատե­րազմները հարկաւոր եղան ռուսական բիւրոկրատիային նաեւ իբրեւ մի միջոց՝ կովկասեան ազգերն իրարից բաժանելու համար» (Լէօ, 1934)։

Օգտվելով ազգերի միջև առկա տնտեսական, քաղաքական, սոցիալական, մշակութային և այլ առկա խնդիրներից՝ ռուսական կառավարությունը կարողացավ հրահրել հայ-թաթարական կռիվները։ Հեղափոխությունը կասեցնելու համար ռուսական բյուրոկրատիան սկսեց հակամարտություն առաջացնել Անդրկովկասում ապրող ժողովուրդների միջև։ 

Հղումներ

Hayastani azgayin arxiv /National Archives of Armenia/, f.28, vol.1, vol. 86, pp.1-5.

Hayastani azgayin arxiv /National Archives of Armenia/, f. 1457, vol. 1, vol. 39, p. 1.

A-Do, (1907), Hay-t'owrqakan y'ndharowmy' Kovkasowm /Hay-t'owrqakan y'ndharowmy' Kovkasowm/ /Armenian-Turkish Conflict in the Caucasus/, Yerevan, Ayvazyants and Nazarians printing house.

Bagow /«Bagowi d'ayn»/ /"Voice of Bagu"/ (1913), Bagu, March 28, No. 67.

Gyulkhandanyan A. (1933), Hay-t'at'arakan y'ndharowmnery' Andrkovkasowm /Armenian-Tatar Conflicts in Transcaucasia/, "Homeland" magazine, Boston, September, No. 11, pp. 154-159.

«Dro'shak» /«Dro'shak»/ /"Flag"/ (1907), May, No. 5, p. 72.

Leo (1934), T'iwrqahay yeghap'oxowt'ean gaghap'arabanowt'iwny' /The Ideology of the Turkish-Armenian Revolution/, Vol. 2, Paris.

Hayrapetyan E. (1939), Aramayis Aznawowreani yowshery' /The Memoirs of Aramayis Aznavouryan/, "Homeland" Magazine, Boston, January, No. 3, pp. 138-143.

Minakhorean V. (1948), Mer keanqi o'rery' /Mer keank’i orery/, «Hayrenik’» amsagir, yulis, N 7, ej 165.

Hovhannisyan M. (1907), Kovkasean Vandean /Caucasian Vandian/, Tbilisi, Nvard Aghanyan's printing house.

Rubeni A. (1905), Hay-t'iwrqakan jarderi tntesakan-qaghaqakan pattwar'nery' /The Economic and Political Causes of the Armenian-Turkish Massacres/, "Murch", Tbilisi, November-December, No. 11-12, pp. 189-206.

Vardanyan T. (2003), Azgamijyan hakamartowt'yowny' orpes e't'nik inqnowt'yan d'&avorman gorc'on (1905-1906 t't'. hay-t'at'arakan y'ndharowmneri o'rinakov) /The interethnic conflict as a factor in the formation of ethnic identity (on the example of the Armenian-Tatar clashes of 1905-1906)/, "Lraber of Social Sciences", Yerevan, No. 1, pp. 72-78.

Varandean M.(1992), H. Y. Dashnakts’ut’ean patmut’iwn /History of the Armenian Revolutionary Federation/, Pariz, hrat. Gahire.

Vardanyan T. (2000), T'at'arakan azgabnakchowt'yan azgaynakan drs&o¬rowm¬nery' Andrkovkasowm XX dari skzbin /Nationalistic manifestations of the Tatar population in Transcaucasia at the beginning of the XX century/, "Bulletin of Yerevan University", Yerevan, No. 3, pp. 89-97.

Farhat (Ohanjanian S.) (1943), Im yishatakarany' /My Memoir/, "Homeland" Magazine, Boston, September-October, No. 5, pp. 74-83.

Vsepoddaneyshiy otchet o proizvedennoy v 1905 godu po Vysochayshemu po¬ve-leniyu, senatorom Kuzminskim revizii goroda Baku i Bakinskoy gubernii /The most worthy report on the inspection of the city of Baku and the Baku province carried out in 1905 by the highest order of Senator Kuzminsky (1905)/, St. Petersburg, pp. 97-98. http://elib.shpl.ru/ru/nodes/65967

Vsepoddanneyshiy otchet za vosem' let upravleniya Kavkazom General-Ad"yutanta Grafa Vorontsova-Dashkova (1913) /General-Adjutant General Count Vorontsova-Dashkova (1913)/, SPb., p. 3-4. http://elib.shpl.ru/ru/nodes/36048

##submission.downloads##

Հրապարակված

2025-06-29