ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ «ԿԻՐԱԿԻ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ ՈՐՊԵՍ ՀԵՂԻՆԱԿԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՆԳՐՎԱՆ

##article.authors##

  • ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԵՊՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i68.151

Հիմնաբառեր-:

արձակ, պատմվածք, Վանո Սիրադեղյան, «Կիրակի» ժողովածու, հոգեբանություն, գրական մուտք, գրական քննադատություն

Վերացական

Հոդվածում քննության է առնվում Վանո Սիրադեղյանի ստեղծագործական առաջին ժողովածուն՝ «Կիրակի»-ն, որն ուղենշում է հեղինակի ստեղծագործական առաջին շրջանը։ Դեռևս 1978թ. Սիրադեղյանը հայտնի է գրական շրջանակներում՝ հաշվի առնելով իր առաջին ստեղծագործությունների հրատարակությունները ժամանակի գրական մամուլում՝ մասնավորապես «Գարուն» ամսագրում։ Առաջին պատմվածքների հրապարակումից հետո գրական որոշակի ուշադրության արժանացած հեղինակը երկար սպասեցնել չի տալիս, և ահա «Կիրակի» ժողովածուի լույս ընծայումն է, որ պայմանավորում է հեղինակի հետագա գրական ընթացքը։

Հեղինակն իր ժողովածուում աչքի է ընկնում հետաքրքիր դիտողականությամբ, իսկ նրա ստեղծագործությունները, խոշոր հաշվով, դառնում են «փոքր մարդու» խնդիրների վերհանման, նրանց հոգեբանության և մտածողության արծարծման հարթակ՝ բացահայտելով այն բոլոր տեղաշարժերը, որոնք տեղի են ունենում անհատի հոգեբանության մեջ։

Հղումներ

Aghabekyan K. (1988), Hrant Mat'evosyan. C'makowti vipasqy' /Hrant Matevosyan: The Novel of Tsmakut/, Yerevan, Yerevan University Press.

Avetisyan Z. (1983), Sep'akan d'er'agri vkayowt'yamb /According to the Author's Own Manuscript/, Grakan Tert [Literary Newspaper], October 14, , No. 43.

Demirchyan P. (1986), Jhamanaky' ev grakanowt'yan zargacowmy' /Time and the Development of Literature/, Yerevan, “Soviet Writer” Publishing House.

Yeghiazaryan A. (1984), Patmowt'yownner c'anot' mardkanc masin /Stories About Familiar People/, Soviet Literature, No. 6, p. 134.

Hakhverdyan L. (1984), Mtorowmner /Reflections/, Yerevan, “Soviet Writer” Publishing House.

Petrosyan A. (1984), Groghakan inqnowt'yan vkayowt'yowny' /Testimony of Literary Identity/, Soviet Literature, No. 8, p. 104.

Siradeghyan V. (2021), Dowr'y' /The Door/, Yerevan, “Vano Siradeghyan” Foundation.

##submission.downloads##

Հրապարակված

2025-06-29