Գոյականի ձևաբանական առանձնահատկությունների Հետ կապված շեղումները արդի հայերենում
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v5i59.15Հիմնաբառեր-:
հնչյունափոխություն, վերջնահնչյուն, գաղտնավանկ, հոգնակիակերտ, իմաստային նրբերանգ, զուգաձևություն, բառարմատ, հոլովական համակարգ, օրինաչափություն, շեղում, արմատական հնչյուն, ոճական նրբերանգ, խոսակցական լեզու, գրաբարյան տարբերակՎերացական
Լեզուն՝ որպես հանրային գործածության միջոց, անընդհատ զարգացող և փոփոխվող երևույթ, բնականորեն տարաբնույթ սխալների ներթափանցման հնարավորություն է ստեղծում: Բանավոր ու գրավոր խոսքում հանդիպող այդ շեղումները կարող են այնքան հաճախադեպ լինել, որ թվում է՝ հեշտ չէ խմբավորել և կանոնակարգել դրանք: Հաղորդակցական գործառույթի ընթացքում դրանց փոքր մասը, կապված նաև աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ, կարող է դուրս մղվել, ինչպես՝ դիրետկոր, ռևոլյուցիա, սովետական և այլ բառեր: Շեղումների մի մասը կարող է պահպանվել որպես լեզվական փաստ, ինչը նկատելի է, օրինակ, ոչ մեկ, որոշներ սխալ գործածություններում: Ձևաբանական և շարահյուսական մակարդակներում հանդիպող սխալների քննությունն սկսելով գոյականից՝ դիտարկում ենք որոշ օրինաչափություններ հոգնակի թվի կազմության և հոլովական ձևերի մեջ, քանի որ արդի հայերենում կայունացող շեղումները կապվում են ոչ միայն բառակազմական և իմաստաբանական արտահայտչաձևերի, այլև խոսքի մասի թեքված ձևերի հետ: Ուստի բնական է, որ գոյականի քերականական հատկանիշներից բխող շեղումներն առնչվում են հոլովման և թվի քերականական կարգերի հետ:
Հղումներ
Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965։
Ասատրյան Մ., Ժամանակակից հայոց լեզու, Ե., 1989։
Բարսեղյան Հ., Հայերենի խոսքի մասերի ուսմունքը, Ե., 1980։
Գևորգյան Գ., Լեզվագործածության սխալներ գրական արևելահայերենում, Ե., 2015։
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2022 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.