ՍԻԱՄԱՆԹՈ․ «ՀԱՅՐԵՆԻ ՀՐԱՎԵՐ ԿԱՄ «12 ԿՈՉ ՏԱՐԱԳԻՐ ՀԱՅՈՒԹՅԱՆ»

##article.authors##

  • ՍԻՐՎԱՐԴ ԱՍՐՅԱՆ ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i68.149

Հիմնաբառեր-:

պանդխտություն, հող, հայրենիք, տարագիր հայություն, վիշտ, ցավ, կարոտախտ, համախմբման կոչ, հայրենի կանչ, վերադարձ

Վերացական

«Հայրենի հրավեր  կամ    «12 կոչ տարագիր հայության» ». ծնվեց 1909-1910 թվականներին: Այստեղ արդեն նախկին ըմբոստ ոգին չէ իշխողը, չկա պայքարի կոչ ու ծանր մղձավանջ: Բանաստեղծը ժամանակի կանչով կարոտի երգ է ձոնում նրանց, ովքեր դեգերում են օտարության մեջ: Դա հայրենիքի կանչն է՝ ուղղված հայությանը, դա «հայ դաշտերի պաղատանքն է»՝ ուղղված հեռավոր հորը, եղբորը կամ որդուն, դա հարսի արցունքոտ ու անկատար երազն է՝ պարուրված գալիք օրվա տագնապով:

Վերադարձեք մեր ծոցը, ով մշակներ,

Առավոտներն արդեն ապրիլ կբուրեն(Երկեր, 1979)։

               Սիամանթոն նախազգացել էր իր ժողովրդի առաջ պահված  ողբերգությունը և 1909 թվականին, երբ վերադարձել էր Պոլիս, գրեց «Կարմիր լուրեր բարեկամես», ինչը Դանիել Վարուժանն անվանեց «տաղանդավոր ոճրերգություն»։

Հերոսական ու պայքարի կոչող բանաստեղծություններից հետո Սիամանթոն գրեց լավատեսական շարք՝ «Հայրենի հրավեր  կամ «12 կոչ տարագիր հայության» »։ Երբ համեմատաբար խաղաղ տարիներ էին, նա փորձեց պանդուխտ հայերին բանաստեղծական հորդորով տուն բերել, միավորել հարազատ հողի վրա։ Նրա սիրտը շարունակեց մխալ ողբերգական պատկերներից, բայց  աշխարհով մեկ ցրված հայությանը ստեղծագործ աշխատանքի շուրջ համախմբման կոչ արեց, քանզի արտագաղթը սպառնում էր հայրենիքը վերածել սոսկ աշխարհագրական տարածության։

Հղումներ

Works (1979), Siamant'o, Varowjhan /Siamanto, Varuzhan/, compiled by Rshtuni H., Library of Armenian Classics, Yerevan, "Soviet Writer" Publishing House.

Shirvanzade (1961), Erkeri jhoghovac'ow /Collection of Works/, vol. 8, Yerevan, Haypethrat.

##submission.downloads##

Հրապարակված

2025-06-29