ԲՐՅՈՒՍՈՎԻ 1915-1916 ԹԹ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՀԱՅԱԼԵԶՈՒ ՄԱՄՈՒԼՈՒՄ

##article.authors##

  • ԵՎԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ASPU

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v1i68.148

Հիմնաբառեր-:

Վ. Բրյուսով, կովկասյան դասախոսություններ, «Հայոց բանաստեղծությունը», հայ ժողովրդի ստեղծագործական հանճար, մամուլի արձագա, բրյուսովյան օրեր, հայ - ռուս ժողովուրդների մշակութային առնչություններ

Վերացական

Բազմաբնույթ ու բազմաբովանդակ են հայ և ռուս ժողովուրդների գրական –մշակութային առնչությունները: Թե՛ հայ, թե՛ ռուս ուսումնասիրողները հաճախ են անդրադարձել գրա­պատմական այդ աղերսներին ու փոխառնչություններին՝ յուրաքանչյուր իրողություն իմաստավորելով հետազոտական որոշակի խնդիրների ու նախասիրությունների մասնավոր դիտակետից:

Այսօր, երբ նոր հեռանկարներ են բացվում հայ – ռուսական գրամշակութային հաղորդակցության համար, բնականաբար առաջանում է նաև պատմամշակութային արժեքների վերաիմաստավորման անհրաժեշտություն: Սույն հոդվածում այդ նկատառումով աշխատել ենք խնդիրը դիտարկել հնարավորինս բազմակողմանի ու համապարփակ դրվածքով՝ պատմական հեռանկարի մեջ ի մի բերելով ռուս անվանի մտավորական, գրող, թարգմանիչ, քննադատ Վ. Բրյուսովի՝ 1915 – 1916 թթ. մոսկովյան և կովկասյան դասախոսությունների արձագանքները ժամանակի հայալեզու մամուլում:

Բրյուսովի դասախոսությունները մեծածավալ արձագանք են գտնում հատկապես «Արև», «Մշակ», «Հորիզոն», «Համբավաբեր», «Кавказское слово» և այլ թերթերում։ Դասախոսություններին նվիրված հոդվածների ուսումնասիրության և վերլուծության արդյունքում նկատելի են մի շարք դիտարկումներ և դրույթներ, որոնք տարբեր ձևակերպումներով ներկայացված են գրեթե բոլոր հոդվածներում և իրապես բացահայտում են Բրյուսովի դասախոսությունների պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի հոգևոր – մշակութային կյանքում, կարևորվում ռուս բանախոսի գիտական պատրաստությունը, փիլիսոփայական ընդհանրացումներ կատարելու հմտությունը: Հոդվածներում ընդգծվում է նաև դասախոսության ներգործուն ու սթափեցնող ազդեցությունը հայ հասարակության շրջանում:

Ամփոփելով եզրակացրել ենք, որ Վալերի Բրյուսովի դասախոսությունները XX դարասկզբի աշխարհաքաղաքական տխեղծ հարաբերությունների ու հայ ժողովրդին պատուհասած աղետների համատեքստում աննախադեպ երևույթ էին և եղել ու մնում են նրա ստեղծագործական հանճարի գրական արժեքների մասին հնչած ամենաինքնատիպ ու խորքային մեկնաբանություններից:

Հղումներ

«Arev» (1916), Baku, No. 13.

Zakaryan An. (1984), R'ows groghnery' Andrkovkasowm ev hay grakan kyanqy' /1914 – 1920/ /Russian Writers in Transcaucasia and the Armenian Literary Life /1914 – 1920//, Yerevan, «Sovetakan Grogh» publishing house.

Tumanyan H. (1995), Erkeri liakatar jhoghovac'ow /Complete collection of works/, vol. 7, Yerevan, «Gitutyun» publishing house of the National Academy of Sciences of the Republic of Armenia.

Tumanyan N. (1969), Howsher ev zrowycner /Memories and conversations/, Yerevan, «Luys» publishing house.

T'owmanyany' jhamanakakicneri howsherowm /Tumanyan in the Memoirs of Contemporaries/ (2020), vol. 2 (Revised edition), Yerevan, «Antares» publishing house.

Armenian Writers about Valery Bryusov (1975), Yerevan, the publishing house of the Academy of Sciences of the Armenian SSR.

«Horizon» (1915), Tiflis, N 243.

«Horizon» (1916), Tiflis, NN 7, 13, 15, 18, 20, 23, 24, 40. DOI: https://doi.org/10.1007/BF01427194

«Horizon» (1917), Tiflis, N 46.

Ghukasyan Z. (1961), R'ows–hay grakan kapery' naxar'&olyowcion shrjanowm /Russian-Armenian Literary Ties in the Pre-Revolutionary Period/, Yerevan, Haypethrat.

«Mshak» (1915), Tiflis, NN 236, 239.

«Mshak» (1916), Tiflis, NN 10, 12.

Terteryan A. (1944), Valeri Bryowsovy' ev hay kowltowran /Valery Bryusov and Armenian Culture/, Yerevan, Haypethrat.

Terteryan A. (1980), Erker /Works/, Yerevan, Yerevan University publishing house.

Zakaryan A. (2016), Armeniya v literaturno – obshchestvennoy deyatel'nosti V. Bryusova /Armenia in the Literary and Social Activities of V. Bryusov/, Yerevan, «Gitutyun» publishing house of the National Academy of Sciences of the Republic of Armenia.

«Caucasian Word» (1916), Tiflis, N 10.

Poeziya Armenii s drevneyshikh vremen do nashikh dney /The Poetry of Armenia from the Ancient Times to the Present Day/ (edited by Valery Bryusov) (1916), Moscow, publishing house of the Moscow Armenian Com.

##submission.downloads##

Հրապարակված

2025-06-29