ՀԱՅ-ԹԵՔ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՃԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

##article.authors##

  • Արգիշտի Խաչատրյան ՀՊՄՀ

DOI-:

https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v3i66.139

Հիմնաբառեր-:

Հայ-թեք, բարձր տեխնոլոգիաներ, պիկ մոդեռնիզմ, ամրանային կապեր, օդատարներ

Վերացական

Հայ-թեք ճարտարապետական ոճը, որը ձևավորվել է հայ ավանդական ճարտարապետության և արդի տեխնոլոգիաների միաձուլման արդյունքում, դարձել է քննարկման արդիական թեմա Հայաստանում: Այն արտացոլում է պատմամշակութային ժառանգության և ժամանակակից մոտեցումների համադրումը, ինչը նպաստում է ազգային ինքնության նորովի ներկայացմանը: Հետազոտությունից ակնկալվող արդյունքն այն է, որ հայ-թեքի զարգացման միջոցով Հայաստանը դառնում է տարածաշրջանում կոմերցիոն, գործարարական, ուսումնակրթական, գիտահետազոտական, կոմունիկացիոն և այլ բաղադրիչներով հագեցված կենտրոն: Հայ-թեքի հիմնական բնութագիրն է համարվում ավանդական ոճերի ինտեգրումը տեխնոլոգիական լուծումների հետ: Ներառյալ նորարարական նյութերի կիրառությունը, որոնք ապահովում են շինությունների երկարակեցությունը և էկոլոգիականությունը, ինչպես նաև ազգագրական մոտիվների վերարժևորումը նոր դիզայնի լեզվով: Հայ-թեք ոճի ուսումնասիրությունը կարևոր է մի քանի պատճառներով. ազգային մշակույթի պահպանության, էկո-ճարտարապետության զարգացման, մրցունակության, քանի որ համաշխարհային շուկայում նման մոտեցումներով նախագծերը կարող են Հայաստանի համար դառնալ յուրահատուկ այցեքարտ: Ուստի հայ-թեք ճարտարապետական ոճը կարող է դառնալ Հայաստանում ինչպես մշակութային վերածննդի, այնպես էլ տնտեսական զարգացման խթան: Ուսումնառությունը և խրախուսումը այս ոլորտում կօգնեն ձևավորել կայուն և ազգային ինքնությանն ուղղված քաղաքաշինական միջավայր:

Հղումներ

Azizyan I. (2009), Ocherki istorii teorii arkhitektury novogo i noveyshego vremeni /Essays on the History of the Theory of Architecture of the New and Contemporary Times/, St. Petersburg, Kolo.

Benham P. (2011), Vzglyad na sovremennuyu arkhitekturu: Epokha masterov /A Look at Contemporary Architecture: The Age of Masters/, Moscow, Stroyizdat.

Ikonnikov A. (2002), Arkhitektura KHKH veka. Utopii i real'nost' /Architecture of the 20th Century. Utopias and Reality/, Vol. 2. Moscow, Progress-Tradition.

Andreaseans S. (2017), Shell Structures for.Architecture. Form Finding and optimization, New York, Routledge.

Ganno T. (2017), Reyner Banham andthe Paradoxes ofHigh Tech, Los Angeles, Getty Publications.

##submission.downloads##

Հրապարակված

2025-03-27