ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ. ՀՈՒՅՍԵՐ ԵՎ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ
DOI-:
https://doi.org/10.24234/journalforarmenianstudies.v3i66.126Հիմնաբառեր-:
Սևրի պայմանագիր, Մեծ տերություններ, Տարածքային պահանջներ, Քեմալական Թուրքիա, Հայաստանին վերաբերվող հոդվածներ, Վ. Վիլսոնի իրավարար վճիռ, Միջազգային իրավունքՎերացական
Սևրի պայմանագիրը Առաջին աշխարհամարտի ավարտն վերաբերող վերսալյան համակարգի վերջին պայմանագիրն էր: Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի հիմքում դրվել էին մեծ տերությունների` Սան Ռեմոյի վեհաժողովի որոշումները, որոնք քննարկվեցին և հաստատվեցին Փարիզից ոչ հեռու Սևր փոքրիկ քաղաքում` 1920 թ. օգոստոսի 10-ին: Պայմանագիրը կնքվեց մի կողմից Թուրքիայի սուլթանական կառավարության, մյուս կողմից` գլխավոր դաշնակիցներ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի և Թուրքիայի դեմ պատերազմող մի շարք երկրների՝ Հայաստանի, Բելգիայի, Հունաստանի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Չեխոսլովակիայի, Սերբա-խորվաթա-սլովակյան թագավորության (Հարավսլավիայի), Հեջազի միջև։ Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ա. Ահարոնյանը: Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պայմանագրի մասնակից, դե յուրե (ըստ օրենքի) ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։
Պայմանագիրը բաղկացած էր 13 մասերից, որոնք բոլորը միասին պարունակում էին 433 հոդված: Այն Թուրքիային զրկում էր իր նախկին տարածքի 3/4 մասից, թուրքական տիրապետությունից ազատվում էին հայերը, արաբները, քրդերը և այլ ժողովուրդներ: Ըստ պայմանագրի, որպես մանդատային տարածք, Ազգերի լիգայի միջոցով Պաղեստինը և Իրաքը տրվում էին Անգլիային, Սիրիան և Լիբանանը` Ֆրանսիային: Թուրքիան հրաժարվում էր Արաբական թերակղզու և Հյուսիսային Աֆրիկայի նկատմամբ ամեն տեսակի հավակնություններից, ճանաչում էին Անգլիայի պրոտեկտորատը Եգիպտոսի և Կիպրոսի նկատմամբ: Իտալիային էր անցնում Դոդենկանեզի կղզիները, Հունաստանին` Արևելյան Թրակիան` Էդիրնեյի հետ, Գալլիպոլի թերակղզին և Իզմիրը:
Նեղուցների գոտին ենթարկվում էր լրիվ ապառազմականացման և անցնում էր Անտանտի կողմից ստեղծված նեղուցների կառավարման միջազգային հանձնաժողով հսկողության տակ: Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը` բարեխիղճ կատարման պայմանով, իսկ Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը։ Վերականգնվում էր կապիտուլացիոն ռեժիմը, որով դաշնակից տերությունները իրավունք ունեին միջամտելու Թուրքիայի ներքին գործերին:
Հղումներ
Galoyan G. (1999), Haystany' ev Mec' terowt'yownnery' 1917-1923t't' /Armenia and the Great Powers 1917-1923/, Yerevan, RA NAS "Science".
Karapetyan M. (2003), Hayastany' 1912-1920 t'vakannerin /Armenia in 1912-1920/, Yerevan, "Zangak-97" ed..
Kirakosyan J., Sahakyan R. (1972), Hayastany' mijazgayin divanagitowt'yan & sovetakan artaqin qaghaqakanowt'yan p'astat'ght'erowm (1828-1923) /Armenia in the Documents of International Diplomacy and Soviet Foreign Policy (1828-1923)/, Yerevan, "Armenia" ed..
Sahakyan T. (2007), Cavali paymanagrer /Painful Contracts/, Yerevan, "Lusakan".
Ataturk K. (1966), Izbrannyye rechi i vystupleniya /Selected speeches and appearances/, Moscow, Progress.
Klyuchnikova Yu., Sabanina A. (1927), Sevrskiy mirnyy dogovor i akty, podpisannyye v Lozanne /The Treaty of Sevres and the acts signed in Lausanne/, Moscow, Litizdat NKID.
##submission.downloads##
Հրապարակված
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Հեղինակ և ամսագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.